User Tag List

Նայել հարցման արդյունքները: Աղջիկները կարո՞ղ են տղաների նման ընկերություն անել

Քվեարկողներ
83. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իհարկե

    43 51.81%
  • չեն կարող

    40 48.19%
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Աղջիկ-աղջիկ ընկերություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի:
    Ընկերությունը գործի հետ ի՞նչ կապ ունի:
    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ այն տեսակետի հետ, որ աղջիկն իր սիրած տղայի համար ընկերուհուն հաշվի չի առնի, մինչդեռ տղաների հիմնական մասը զիջող կգտնվի:
    Համաձայն չեմ,տղաներ գիտեմ, որ իրենց ընկերոջից խլել են ընկերուհուն... Էս էլ կոչվումա ընկերություն:
    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի տղաներին տրված ա մի բան, որին կանայք երբեք չեն հասնի, ինչպես նաև հակառակը:
    Էդ մի բանն էլ էնա, որ մեկին հարցնում եմ, բա խի ես էն տղու հետ ընկերություն անում, որ հետևից էլ խոսելու ես ու ասես որ ինքը մարդ չի, պատասխանումա, թե ինքը հարուստա, ջիպ ունի ու հիմա պրիստիժա էդ ձև ընկեր պահելը, հա ինչ անենք, թե հետևից ոնց ասես արտահայտվում եմ: Սա ինձ համար անընդունելիա, եթե գրպանումդ փող չունես դու ընկեր չես, կամ երկրորդ կարգի ընկեր, իսկ եթե ունես՝ ախպեր ընկեր ես: Աղջիկների մոտ էս բանը չկա, կամ էլ կա, բայց շատ քիչա:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (15.09.2009), Սլիմ (15.09.2009)

  3. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    քվեարկել եմ չի կարող, նույն կերպ կքվեարկեի, եթե հարցադրված լիներ՝ Պողոսն ու Պետրոսը Մարտիրոսի ու Գագոյի նման կարո՞ղ են ընկերություն անել: Ինչքան տարբեր մարդիկ այնքան տարբեր մոտեցումներ միևնույն երևույթին, և այդ երևույթը հասկանալու այդքան տարբեր ձևեր, որքան տարբեր մարդիկ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Loki (17.09.2009), Second Chance (16.09.2009)

  5. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա խտրականություն չի: Ուղղակի տղաներին տրված ա մի բան, որին կանայք երբեք չեն հասնի, ինչպես նաև հակառակը: Դրա համար ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Լրիվ համաձայն եմ այն տեսակետի հետ, որ աղջիկն իր սիրած տղայի համար ընկերուհուն հաշվի չի առնի, մինչդեռ տղաների հիմնական մասը զիջող կգտնվի: Իսկ սա ամենավառ օրինակն էր կանանց և տղամարկանց ընկերությունը չափելու:
    Էնպես վստահ եք պնդում... ես նման դեպքեր շատ գիտեմ:

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է զուգընկեր փախցնելուն, այդտեղ իր դերն է խաղում ևս մեկ կարևոր տարբերություն սեռերի մեջ: Աղջիկներին հիմնականում գրավում են այն տղաները, որոնք սիրված են այլ աղջիկների կողմից: Երևի աշխատում է այն սկզբունքը, որ "եթե նա ուրիշ աղջիկների դուրը գալիս է, նշանակում է նրա մեջ ինչ-որ բան կա": Տղաների մոտ ճիշտ հակառակն է: Ինչքան ավելի քիչ աչք կա աղջկա վրա, այնքան լավ: Տղաները չեն սիրում աղջկա համար պայքարել: Սա էլ պատճառներից մեկն է, որ աղջիկներն ավելի հաճախ են ընկերուհիներից տղա խլում:
    Լավ էլի

    Այս թեման ոչ ոք չի ուզու՞մ փակել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սլիմ (16.09.2009)

  7. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի

    Լավ, մի օրինակ էլ պատմեմ: Համալսարանում խմբիս աղջիկը պատմում էր, որ իր ընկերը չի ուզում, որ ինքը մինի-յուբկա հագնի: Ու վրդովվում էր` "ես ինձ լավ եմ զգում, երբ ուրիշ աղջիկները իմ ընկերոջ վրա են նայում, ինչու՞ ինքը չի ուզում, որ ուրիշ տղաներն ինձ նայեն":

  8. #5
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    Դե եթե հաշվի առնենք տղա-աղջիկ քանակային հարաբերությունը Հայաստանում /1տղուն հասնումա մոտ 4,5 աղջիկ /, վաղ թե ուշ ընկերուհիները ստիպված են լինելու տղա կիսել իրար մեջ, այսինքն ՎԻՃել, ու վերջ ընկերությանը
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  9. #6
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    շատ նուրբա ես հարցը....պետք է աղջիկների մեծամասնությունից պարզել այս հարցը....իս տղա տղա հաստատ լինում ա...

  10. #7
    Papa Noel Lexsa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    Կարծիքս ընկերության մասին փորձեմ մի քանի բառով գրել չնայած դժվար է քանի որ ընկերություն հասկացությունը շատ լայն է
    Իմ կարծիքով ընկերության մեջ սեռը կապ չունի կապ չունի աղջիկ-աղջիկ են ընկերություն անում թե տղա-տղա կամ էլ տղա-աղջիկ
    Կարևորը տվյալ անձնավորությունների մարդկային որակներն են ու թե նրանք ոնց են պատկերացնում այդ հարաբերությունները, եթե երկուսն էլ ընկերություն բառը միևնույն ձևով են հասկանում այդտեղ էլ կարևոր չի սեռը
    Quidguid luce fuit, tenebris agit

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.09.2009), Արշակ (25.09.2009), Դեկադա (29.09.2009)

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման ծայրից ծայր կարդացի, քանի որ ակումբի էն հազվագյուտ թեմաներից ա, որտեղ ոչ մի գրառում չեմ արել, որոշեցի մի բան գրել, համ էլ կակտիվացնեմ

    Իրականում ահավոր տխուր են թե՛ հարցման արդյունքները, թե՛ էս թեմայում հանդիպած լիքը կարծիքներ։ Ինչ խոսք, գուցե շատերը մեծացել են ու հասկացել են, որ կանանց միջև ընկերությունը բավական կարծրատիպային են հասկանում, բայց ընդհանուր բավական պրիմիտիվ մոտեցում ա թեմային։

    Ընդհանրապես, կանանց միջև ընկերությունը վերջին ամիսներին ինձ ամենաշատ հուզող թեմաներից ա. ինքս վերլուծում եմ իմ ընկերական շրջապատը, փորձում հասկանալ, թե կանանց հետ ընկերությունս ինչով ա տարբերվում տղամարդկանց հետ ընկերությունից, տղամարդկանց միջև ընկերությունն ինչով ա տարբերվում կանանց միջև ընկերությունից։ Ու էս տարբերություններն ինչ տեսք են ստանում, երբ տղամարդը կամ կինը հետերո չի կամ երբ տարիքային կամ կրոնական տարբերություններ կան և այլն։ Էս բոլորը մի կողմ թողնենք, մնանք թեմայի սահմաններում, քննարկենք «աղջիկ-աղջիկ» (կամ գուցե «կին-կին») ընկերությունը։

    Թեմայում բազմիցս նշված «իրարից տղա փախցնելու» միտքը ես չգիտեմ որ խելոքի հորինածն ա, բայց ես էսքան տարի լիքը կին ընկերներ եմ ունեցել ու երբևէ էսպիսի հարց ընդհանրապես չի առաջացել։ Կամ իրար տակ փորել, մրցակցել, չգիտեմ ինչ շունուշանգյալ։ Ո՞վ ա էդ բոլորը հորինել։ Սրանք նենց բաներ են, որոնց ժամանակին ամբողջ սրտով հավատացել եմ ու իմ կին ընկերներին լուրջ չեմ ընդունել ու հիմա ահավոր տխրում եմ դրա համար։

    Ժամանակին ինքս էլ եմ գլուխ գովել, թե աղջիկ ընկեր համարյա չունեմ, թե աղջիկների հետ չեմ կարում և այլն։ Բայց նայելով տատիկիս, մամայիս ու իմ ընկերական շրջապատներին՝ հասկանում եմ, որ կանանց միջև ընկերությունը էս աշխարհի էրեսին էղած ամենակարևոր բաներից մեկն ա։ Էդպիսի ընկերությունը կարա կենցաղային հարցերից սկսած մինչև կյանքի ու մահվան հետ կապված հարցեր լուծի, ինչու չէ նաև աշխարհաքաղաքական (էս մեկը դեռ ուսումնասիրում եմ)։

    Իսկ մրցակցություն, իրար տակ փորել, բամբասել և այլն, դրանք սաղ հայրիշխանության ստեղծած կոնստրուկտներն են։ Ես հիմա որ հետ եմ նայում, կյանքումս բազմաթիվ դեպքեր եմ հիշում, երբ իմ ու մեկ այլ կնոջ ընկերության մարտահրավեր ա նետվել որևէ տղամարդու կոնկրետ գործողությունների արդյունքում, ու նույն տղամարդը հետո խիստ զարմացել ա, որ իրա տրյուկները մեզ վրա չեն ազդում։

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (05.12.2019), Աթեիստ (04.12.2019), Յոհաննես (03.12.2019), Նաիրուհի (04.12.2019), շշուկ (04.12.2019)

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի հարցադրումն ինքնին աբսուրդային ա` արդեն որոշակի սեքսիստական դիրքորոշում արտահայտող, կամ առնվազն միամիտ: Այնուամենայնիվ, խոստովանում եմ, որ մի ժամանակ ես էլ էի մտածում, որ աղջիկների հետ նորմալ ընկերություն հնարավոր չի կամ շատ հազվադեպ կարող ա լինել: Մի շրջան կար, երբ մտերիմներս հիմնականում տղաներ էին, թեև աղջիկներ էլ կային, բայց աղջիկ մտերիմներիս հետ, որպես կանոն, անընդհատ ինչ-որ թյուրըմբռնումներ, հիստերիկ վիճակներ էին լինում` ահագին էներգիա ու ներվեր խլող, մինչդեռ տղա ընկերներիս հետ շփվելը շատ հեշտ ու հարթ էր ընթանում. երբևէ նման խնդիրներ չէի ունենում: Բայց ժամանակի ընթացքում համոզվեցի, որ էդ ամենը համ կոնկրետ մարդկանցով է պայմանավորված, համ կյանքիդ զանազան հանգամանքներով, իսկ ընդհանուր առմամբ ինչքան տղաների միջև ընկերությունն է հնարավոր, էնքան էլ աղջիկների միջև: Ու մեկ էլ կարծում եմ` անկախ հակառակ սեռի ընկերների քանակից` ցանկալի ա, որ մարդ` աղջիկ լինի, թե տղա, նաև իր սեռի գոնե մի ընկեր ունենա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (05.12.2019), Շինարար (04.12.2019)

  16. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ երբ ընկերություն ես անում մարդու հետ, իսկական ընկերություն, սեռը չես զգում․ ընկերություն ես անում մարդու հետ։ Այսինքն՝ զուտ ընկերության մեջ չես զգում, զգում ես տարբեր պայմանական հանգամանքներում, որ ձեր ընկերության հետ կապ չունեն։

  17. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ խելքի բանը չի էս թեմայում գրառում անելը, ու մինչև Բյուրի վերակենդանացնելը թեման ի սկզբանե տափակ էր, որի դիագնոզը ի դեպ շատերը դրել էին արդեն (կոնկրետ impression-ի գրառումով թեման կարելի էր փակել)։ Բայց ասի ասեմ, որ Բյուրին լրիվ հասկանում եմ, ու իմ աջակցությունն եմ հայտնում։ Կարծում եմ իր նկարագրածն ու մղումները այսպես կոված հոգեկան «counter space» ունենալուն են միտված կանանց միջև ընկերության պարագայում։ Այս գաղափարը բավականին նոր է, ու կարճ սահմանումը կարելի է էսպես տալ․
    counter space = a space for the production of anti-oppressive counter-narratives
    Եվ առօրյայում սեքսիզմի հետ անընդհատ կոնկտակի մեջ գտնվող կնոջ համար սա իսկապես կարող է շատ օգտակար, աջակցող ու հոգեհարազատ պահանջ լինել։ Իսկ կյանքում «լավ տղա ճարել հետը ամուսնանալ» նպատակ ունեցողի համար միգուցե այլ կանանց ներկայությունը իսկապես մրցակցությունից զատ ուրիշ ձև չդիտվի էլ։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (04.12.2019), Նաիրուհի (05.12.2019)

  19. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ խելքի բանը չի էս թեմայում գրառում անելը, ու մինչև Բյուրի վերակենդանացնելը թեման ի սկզբանե տափակ էր, որի դիագնոզը ի դեպ շատերը դրել էին արդեն (կոնկրետ impression-ի գրառումով թեման կարելի էր փակել)։ Բայց ասի ասեմ, որ Բյուրին լրիվ հասկանում եմ, ու իմ աջակցությունն եմ հայտնում։ Կարծում եմ իր նկարագրածն ու մղումները այսպես կոված հոգեկան «counter space» ունենալուն են միտված կանանց միջև ընկերության պարագայում։ Այս գաղափարը բավականին նոր է, ու կարճ սահմանումը կարելի է էսպես տալ․
    counter space = a space for the production of anti-oppressive counter-narratives
    Եվ առօրյայում սեքսիզմի հետ անընդհատ կոնկտակի մեջ գտնվող կնոջ համար սա իսկապես կարող է շատ օգտակար, աջակցող ու հոգեհարազատ պահանջ լինել։ Իսկ կյանքում «լավ տղա ճարել հետը ամուսնանալ» նպատակ ունեցողի համար միգուցե այլ կանանց ներկայությունը իսկապես մրցակցությունից զատ ուրիշ ձև չդիտվի էլ։
    Counter-space-ն իրականում կանանց միջև ընկերության մասնավոր տարբերակն ա։ Ավելի ճիշտ, էն տարբերակն ա, որ գիտակցական ճանաչում ա ստացել ու անուն ունի։ Բայց ընդհանրապես խոսքս նաև խոհանոցներում նստող ու միասին սուրճ խմող մեր տատիկների ու մեծ տատիկների ու իրանց ընկերուհիների մասին ա, որ թեև սեքսիզմի մասին իրենք երբևէ չեն լսել, երբևէ խտրականության մասին չեն մտածել ու հավատացել են, որ իրանց կոչումը երեխա մեծացնելն ա, բայց էդ խոհանոցներում իրանք իրար թև-թիկունք են էղել, իրար օգնել են, դարդերով կիսվել ու իրար հասել։ Դա էլ counter-space-ի ինչ-որ տարբերակ ա, որն ուղղակի անուն չի ունեցել։

  20. #13
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս Էտվուդ էի կարդում, ու անընդհատ մտածում էի կանանց փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև այն մասին թե ինչպես են իրենք ընկալում իրենց դերը հասարակության մեջ, նաև ինչպես ա որոշակի պատմական պատճառներով ի հայտ եկած ուժային (Ֆիզիկական առումով) դիսբալանսը շարունակում գոյատևել ու ուր ա դա ի վերջո տանում: Ինչքանով ա իրական տենց ավտորիտարիզմի ի հայտ գալը, հաշվի առնելով, որ ցանկացած պարապ բերան ֆեմինիստ ա ինքնահռչակվում, քչերն են ֆեմինիզմը զատում տղամարդատյացությունից/քրտինքը տվեց վրես մինչև գրեցի, էս ինչ երկար բառ էր/, ու համընդհանուր հիստերիկ ներև կա էս ամենի մեջ։
    Հանձն առա ուսումնասիրել շրջակայքում, ու լիքը մրցակցություն, նախանձ, չարություն ու կոսմետիկական ընկերություն տեսա, լիքը մակերեսային հարաբերություններ, որոնց կոնտեքստը մի քիչ փորփրելուց հետո մեղմ ասած հստակ չի։ Զուգահեռ դրան նաև լիքը խոր ու աջակցական բաներ նկատեցի, ջերմություն։
    Մտքումս դեռ ծամում եմ թեման և չեմ կարող կուլ տալ։ Շատ բարդ ա ու ոչ միանշանակ։
    Իսկ ինչ վերաբերվում ա ընկերությանը, ինքը շատ տարբեր ձևերի ա լինում, նույն սեռի տարբեր մարդկանց միջև, հնարավոր չի կատեգորիկ ասել ու նաև ոչ ճիշտ նման հարցադրում անելը։
    Ընկերությունը եթե չի ստացվում ուրեմն մի բան էն չի, կողմերի դրած հիմքն ա տարբեր լինում կամ անհամաչափ ստեղծելու, պահպանելու ու ջանք ներդնելու ցանկություններ։ Պարզ ասած՝ սխալ մարդու ես ընտրել, ընդունում ու անցնում ես առաջ։ Թե չէ, ասենք ինչ կապ ունի դիմացինը կին ա թե տղամարդ․․․ ու ոնց ա միզում կամ որ տեղերն ա սափրում։ Վստահ եմ, հանուն ընկերության կարելի ա նաև կանգնած միզել, մտքին տեղ լինի

    Այսինքն Բարեկամի ասածը մի քիչ վերաձևավորեմ, ոչ թե ընկերության մեջ չես զգում սեռը, այլ ի սկզբանե դա էական ֆակտր չի՝ բացարձակ, խտրազուրկ։
    SWTS

  21. #14
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկը չի կարող լինել այնպիսի ընկերուհի, իչպիսին կլինի տղան ընկեր: Տղաների ընկերությունն այնպիսի երևույթ ա, որ աղջիկներին հասկանալ տրված չի: Այդ իսկ պատճառով այս թեմայում դժվար թե իգական սեռը կարողանա ճշգրիտ բան ասել:
    Տղաներ գիտեմ, որ իրար հետ սեղան են նստում, իրար գովաբանում, կենացներ ասում ախպերության ու ընկերության մասին, հետո վերջում էլ իրարից սկսում բամբասել, կամ դիմացինին գցում են , որ իրանք բարձրանան ու սա էլ կոչվումա տղաների ամուր ընկերություն: Ընկերությունը, նվիրվածությունը, ընկերության գինը գնահատելը մարդուցա գալի, կապ չունի աղջիկ ես , թե տղա:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (13.09.2009), Venus (15.09.2009), Yevuk (13.09.2009), Աթեիստ (16.09.2009)

  23. #15
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աղջիկ-աղջիկ ընկերություն

    Մարդս մարդ լինի, թե չէ տղա-տղա, աղջիկ-աղջիկ, տղա-աղջիկ...
    Ընկերությունն իմ համար կախված չի մարդկանց սեռական, ռասայական կամ այլ պատկանելիությունից

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    snow (14.09.2009)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղա՞, թե՞ աղջիկ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 24.08.2013, 02:06
  2. Գնալ աղջիկ տեսնելու
    Հեղինակ՝ Aurora, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 25.11.2011, 20:15
  3. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  4. Ես սիրած մի աղջիկ ունեի...
    Հեղինակ՝ Lion, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 262
    Վերջինը: 28.08.2011, 15:09
  5. Տե՛ս, աղջիկ են փախցնում…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 61
    Վերջինը: 25.06.2011, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •