User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Արամ Խաչատրյան

  1. #16
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արամ Խաչատրյան

    Մոդերատորական: Աշխատե՛ք մնալ թեմայի շրջանակներում ` զերծ մնալով կոպիտ արտահայտություններից:
    Հետագա բոլոր օֆֆտոպները կջնջվեն տուգանային միավորներով:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արամ Խաչատրյան

    Արամ Խաչատրյանի երաժշտության հետ ծանոթությունս եղել է երաժշտական դպրոցում՝ "Andantino"–ով.

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (12.09.2009), ԿԳԴ (11.11.2010), Ֆոտոն (13.09.2009)

  4. #18
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Արամ Խաչատրյան

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ Խաչատրյանի երաժշտության հետ ծանոթությունս եղել է երաժշտական դպրոցում՝ "Andantino"–ով.
    Հա.... դաշնամուրի գնալուց 1 - ին դասարանում դա եմ նվագել... շատ եմ սիրում... ու Խաչատրյանը հանճար ա մի ուրիշ կարգի: Հիմա փորձում եմ իր երաժշտությունը տեղափոխել շվիի վրա ու նվագել:

  5. #19
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արամ Խաչատրյան

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ Խաչատրյանի երաժշտության հետ ծանոթությունս եղել է երաժշտական դպրոցում՝ "Andantino"–ով.
    Շաբլոն է դարձել այս «Անդանտինոն», չսիրեցի: Ու բոլորս հաստատ նվագել ենք այս ձևով՝ (լրիվ ավելորդ) պեդալով, ձգելով (իբր թե արտահայտչականությունը դրանից ավելանում է), օրորվելով, աչքերը փակելով...
    Եթե հիմա նվագեի, ավելի աշխաույժ տեմպով կնվագեի, ավելի շատ ստակատտոներով:

    Նույն բանը կատարվել է «Դիմակահանդեսի» վալսի հետ. այնքան են ստանդարտ կատարումներ հրամցրել, որ արդեն լսել չի լինում:

    Մի բավական հետաքրքիր մեկնաբանության մասին մի անգամ թեմա էի բացել՝
    http://www.akumb.am/showthread.php?t=33709

    Խաչատրյանի Կոնցերտն եմ սիրում՝ ջութակի և նվագախմբի համար, հատկապես երկրորդ մասը. հագեցած է ազգային մոտիվներով:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. #20
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արամ Խաչատրյան

    Արամ Խաչատրյանը (հունիս 6, 1903 - մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։

    Կենսագրություն

    Նա ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թ-ի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թ-ին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։
    1915 թ-ին (հայկական ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
    1921 թ-ին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
    Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թ-ին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թ-ին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
    1939 թ-ին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։
    1936-1947 թթ-րը ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թ-ին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թ-ին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թ-ին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թ-ին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
    1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ-Պետերբուրգ), Կիեվ, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թ-ին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկրներ բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։
    50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
    1956 թ-ի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում, և Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թ-ի Մայիսի 1-ին և թաղված է «Երևանի Պանթեոնում» ուրիշ հայ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի:

    Գլխավոր ստեղծագործությունները

    Սիմֆոնիաներ

    Սիմֆոնիա հ. 1
    Սիմֆոնիա հ. 2
    Սիմֆոնիա հ. 3





    Մենանվագներ և նվագախմբային գործեր

    Դաշնամուրի Կոնցերտ



    Ջութակի կոնցերտ 1941



    Թավջութակի կոնցերտ
    Կոնցերտ-Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար
    Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար
    Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար

    «Դիմակահանդես» սյուիտ











    Բալետներ`
    «Սպարտակ»
    «Գայանե»

    «Սպարտակ» - Արամ Խաչատրյանի բալետն է` գրված 1954-ին, լիբրետոն` Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։[1] 1959-ին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի:

    Պատկերված են մ. թ. ա. 74-71-ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը: Չորս գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է` բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով և հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով: Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված է ելևէջային ոլորտներով: Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունը, դաժանությունը մարմնավորող կերպարներն ու գաղափարները: Բալետի կերպարային և դրամատուրգիական կարևոր, ձևակառուցող տարրը գլխավոր գործող անձանց բնութագրող լեյտմոտիվներն են, որոնց լայն կիրառման շնորհիվ բալետի երաժշտությունն ընկալվում է որպես միասնական կուռ կառուցվածք ունեցող սիմֆոնիկ կտավ, հեղինակի բնորոշմամբ` «խորեոգրաֆիկ սիմֆոնիա»: «Սպարտակի» երաժշտական լեզուն հարուստ է ու ինքնատիպ` ազգային վառ նկարագրով:

    Բեմականացումները Երևանի օպերային թատրոնում

    1961 - բալետմայստեր Եվգենի Չանգա
    1978, 1982, 1987 - բալետմայստեր Վիլեն Գալստյան
    2009 - բալետմայստեր Յուրի Գրիգորովիչ









    «Գայանե», որն պարունակում է հանրահայտ Սուսերով Պարը
    Գայանե - հայկական ազգային առաջին բալետն է՝ չորս գործողությամբ, հեղինակ՝ Արամ Խաչատրյան։ Լիբրետոն Կ. Դերժավինի։ Ի սկզբանե կոչում էր «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե» ։ Առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ուժերով։ Վերաբեմադրվել է 1952 թվականին։



    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  7. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.10.2010), ars83 (19.10.2010), einnA (11.11.2010), Jarre (17.10.2010), Magic-Mushroom (19.10.2010), matlev (17.10.2010), Shah (19.03.2011), Yeghoyan (11.11.2010), Yevuk (19.10.2010), Ապե Ջան (17.10.2010), Արևածագ (17.10.2010), ԿԳԴ (17.10.2010), Հարդ (17.10.2010), ՆանՍ (18.10.2010), Ռուֆուս (17.10.2010)

  8. #21
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաեստրո ջան, թեմայի ու հետաքրքիր տեղեկությունների համար շատ մերսի
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.10.2010, 13:34:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (19.10.2010), Shah (19.03.2011), ԿԳԴ (19.10.2010), Մաեստրո (29.12.2010), ՆանՍ (18.10.2010)

  10. #22
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շատ շնորհակալ եմ… Կակռազ էս թեմայով ռեֆերատ էր պետք....

  11. #23
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մաեստրո-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ Խաչատրյանը (հունիս 6, 1903 - մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
    Մաեստրո, շնորհակալություն տեղեկություններով հարուստ գրառման համար:
    Ես, սակայն, մի խնդրանք ունեմ Ձեզ և թեմայի մասնակիցներին. երբ որևէ ստեղծագործության հետ կապված տեսանյութ եք տեղադրում, կամ գրեք, թե ստեղծագործության որ հատվածն եք տեղադրում, կամ տեղադրեք ստեղծագործությունն ամբողջությամբ: Հակառակ դեպքում ունկնդրի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ստեղծագործությունը կազմված է հենց այդ հատվածից միայն (հատկապես այն դեպքերում, երբ ունկնդիրը ծանոթ չէ ստեղծագործությանը):
    Ձեր գրառման մեջ, մասնավորապես, ներկայացված է «Ջութակի կոնցերտի» երրորդ, եզրափակիչ մասը միայն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.10.2010), Ձայնալար (19.10.2010), Մաեստրո (29.12.2010), Ֆոտոն (19.10.2010)

  13. #24
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաեստրո, շնորհակալություն տեղեկություններով հարուստ գրառման համար:
    Ես, սակայն, մի խնդրանք ունեմ Ձեզ և թեմայի մասնակիցներին. երբ որևէ ստեղծագործության հետ կապված տեսանյութ եք տեղադրում, կամ գրեք, թե ստեղծագործության որ հատվածն եք տեղադրում, կամ տեղադրեք ստեղծագործությունն ամբողջությամբ: Հակառակ դեպքում ունկնդրի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ստեղծագործությունը կազմված է հենց այդ հատվածից միայն (հատկապես այն դեպքերում, երբ ունկնդիրը ծանոթ չէ ստեղծագործությանը):
    Ձեր գրառման մեջ, մասնավորապես, ներկայացված է «Ջութակի կոնցերտի» երրորդ, եզրափակիչ մասը միայն:
    Մի փոքր ավելի ուշադիր եղեք, վիդեո հղումների վրա հստակ նշվում են տվյալ ստեղծագործության անվանումներն իրենց մասերով, իսկ եթե ցանկություն կ՞ա, ես կարող եմ երաԺշտագիտական ավելի մանրամասն,և խիստ մասնագիտական թեմաներ տրամադրել...
    Վերջին խմբագրող՝ Մաեստրո: 11.11.2010, 02:32:
    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (19.03.2011), Ֆոտոն (20.03.2011)

  15. #25
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մաեստրո-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքր ավելի ուշադիր եղեք, վիդեո հղումների վրա հստակ նշվում են տվյալ ստեղծագործության անվանումներն իրենց մասերով, իսկ եթե ցանկություն կ՞ա, ես կարող եմ երաԺշտագիտական ավելի մանրամասն,և խիստ մասնագիտական թեմաներ տրամադրել...
    Նոր տեսա գրառումը: Ցանկություն կա:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մաեստրո (19.03.2011), Ֆոտոն (20.03.2011)

  17. #26
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի չափազանց հետաքրքիր կատարում եմ հայտնաբերել:
    Խաչատրյանի ջութակի կոնցերտը... ֆլեյտայով:
    Փոխադրումը Ժան-Պյեր Ռամպալի (Jean-Pierre Rampal):
    Մենակատար՝ Էմմանուել Պահուդ:

    Համտեսե՛ք, ժողովուրդ ջան:

    Մաս Ա. Allegro con fermezza



    Մաս Բ.



    Մաս Գ. Allegro vivace


    Իմ կարծիքով, առաջին մասը մի քիչ գունատ է ստացվել, բայց ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր է:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մաեստրո (19.03.2011)

  19. #27
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր տեսա գրառումը: Ցանկություն կա:

    Արսեն ջան ցանկություն կա,բայց ժամանակ չկա: Այս գրառմանս ժամանակ դեռ քեզ չեի ճանաչում
    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  20. #28
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մաեստրո-ի խոսքերից Նայել գրառումը

    Արսեն ջան ցանկություն կա,բայց ժամանակ չկա: Այս գրառմանս ժամանակ դեռ քեզ չեի ճանաչում
    Հենց ճանաչեցիր, ժամանակդ պրծավ, հա՞: Խնդիր չկա, Մաեստրո ջան: Մի հատ լավ գիրք Խաչատրյանի մասին որ ասես, էդ էլ օգտակար կլինի:

    Հ.Գ. Էդ ֆլեյտայով կատարումը լսի, խնդրեմ, ու կարծիքդ գրի: Հաստատ կորած ժամանակ չի լինի:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մաեստրո (19.03.2011)

  22. #29
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց ճանաչեցիր, ժամանակդ պրծավ, հա՞: Խնդիր չկա, Մաեստրո ջան: Մի հատ լավ գիրք Խաչատրյանի մասին որ ասես, էդ էլ օգտակար կլինի:

    Հ.Գ. Էդ ֆլեյտայով կատարումը լսի, խնդրեմ, ու կարծիքդ գրի: Հաստատ կորած ժամանակ չի լինի:
    Մի հատ լավ գիրք Խաչատրյանի մասին հիմա ասեմ այսպես հեղինակ Գեորգի Խուբով,,Արամ Խաչատրյան,, շատ լավ գիրք է:
    ֆլեյտայով կատարումն էլ հիմա կլսեմ:
    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (19.03.2011)

  24. #30
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Էդ ֆլեյտայով կատարումը լսի, խնդրեմ, ու կարծիքդ գրի: Հաստատ կորած ժամանակ չի լինի:
    Խաչատրյանի երաժշտությունը այնքան հզոր է, որ ցանկացած գործիքով էլ ինքնատիպ է հնչում, փոխադրումն էլ լավ էր ,հատկապես
    գործիքի առումով՝ Ֆլեյտայի, ճիշտ ընտրություն էր արված…
    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (19.03.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերգեյ Խաչատրյան
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 11.02.2011, 14:44
  2. Հոդված. Արամ Խաչատրյան
    Հեղինակ՝ Մաեստրո, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2010, 13:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •