Դուբայի Շարժական աշտարակն աշխարհում կառուցվող առաջին շարժվող շինությունն է, և այն ազդարարելու է ճարտարապետության նոր դարաշրջանի մասին՝ դառնալով Դուբայի՝ ապագայի քաղաքի խորհրդանիշը։
Հեղափոխական ճարտարապետ դոկտոր Դեյվիդ Ֆիշերի ստեղծած լայնամասշտաբ Շարժական աշտարակը ձևավորման անսահման հնարավորություններ է ընձեռում, քանի որ յուրաքանչյուր հարկն անկախ պտտվում է տարբեր արագություններով՝ ստեղծելով մի եզակի ու հարաճուն կառույց, որը ճարտարապետության մեջ ներմուծում է չորրորդ չափողականություն՝ ժամանակ։
Դուբայի Շարժական աշտարակն ունենալու է 80 հարկ և 420 մետր բարձրություն։ Բնակարանները լինելու 124 քառակուսի մետր տարածքներից մինչև 1200 քառակուսի մետրանոց վիլլաներ՝ բնակարանի ներսում մեքենակայանման տարածքով։ Առաջին 20 հարկերը գրասենյակներ են լինելու, 21–ից մինչև 35–րդ հարկերը՝ շքեղ հյուրանոց, 36–ից մինչև 70–րդ հարկերը՝ բնակարաններ, իսկ վերին 10 հարկերը լինելու են շքեղ վիլլաներ։ Շարժական աշտարակին վիճակված է դառնալ քաղաքի ամենահեղինակավոր շենքը։
Դուբայի Շարժական աշտարակը լինելու է առաջին երկնաքերը, որն ամբողջությամբ կառուցվելու է գործարանում՝ նախապես կառուցված մասերից, և դրա համար պահանջվելու է, որ ընդամենը 600 մարդ լինի հավաքակայանում և 80 տեխնիկ՝ շինհրապարակում՝ ի տարբերություն 2000 բանվորների, որոնք կպահանջվեին նույն չափի ավանդական շինհրապարակի դեպքում։ Շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև 2010 թվականը։
Էջանիշներ