Դեմի շենքից էլ չեն կարող էն գլգլիկներով լվացքի պարաններից կապեն, կփաթաթի վրեն սաղ տռուսիկ-մայկեքը:
Դեմի շենքից էլ չեն կարող էն գլգլիկներով լվացքի պարաններից կապեն, կփաթաթի վրեն սաղ տռուսիկ-մայկեքը:
DIXIcarpe noctem
Ungrateful (12.09.2009), Լեո (12.09.2009)
Բողոքում էք, բողոքում էք.. բայց սա հայերի համար շատ էլ հարմար ա...
օրինակ`
Կինը դուրս ա գալի բալկոն, են հարևան կնոջը գոռում ա "Քիս, սերիալը ի՞նչ եղավ"
հենց այդ պահին նեռվաին ամուսինը բռնում տունը ֆռացնում ա:
Կամ կողքի փողոցով, կարճ հագված աղջիկ ա անցում...էլ չես լոմկվի որ անցնի ու պատուհանից էլ չերևա, էլ չես վազի հետևի բալկով`որ մի քիչ էլ նայես... միանգամից կֆռացնես...
Կամ ներքևի հարևանի տնից` զզվելի բորշի հոտ ա գալի, նորից ֆռացնում ես:
վախենալու էր հաաաա
հա սպասում էի, որ հեսա շենքը կփլվի ու տենց բաներ![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Բայց էդ պպտելու գործը լուրջ խնդիր ա ամեն դեպքում։ Չգիտեմ՝ մի հարկում քանի բնակարան ա լինելու (ասենք՝ մի չորս), հիմա որ մեկը որոշի պտտել, մյուսներն էլ, փաստորեն, ուզած–չուզած՝ պիտի պտտվեն։ Աչքիս՝ պիտի դնեն, տվյալ հարկի հարևաններով պտտելու ժամերը որոշեն, գրաֆիկ սահմանեն։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.09.2009, 01:17:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էդ հեչ.. Այս շենքը հայաստանում բնականաբար կունենա` հին ավանդական "պադյեզդ"
ու այդ պադյեզդով մեկը բարձրանում ա, ասենք 4-րդ հարկի հարևանի ֆռացնելու ժամն է../ինքն էլ հո բաց չի թողի, մոտը հյուրեր էլ էն եկել/ հենց եդ խեղջ մարդու բարձրանալու պահին /առանց իմանալւ/ կֆռացնի, ես խեղջն էլ ` ընկնում այլանդակվում ա![]()
Մուտքի մոտ սրտխառնոցի դեղ ա պետք բաժանել։
Վիստիբյուլար թույլ ապարատ ունեցողների համար![]()
Բայց ի՜նչ կինոներ կնկարվեն...
Մաֆիան ընկել ա Ջեքի Չանի հետևից, իսկ նա այս շենքի տանիքին է:
Ի՞նչ անել:
Սպասում է, նախորդ հարկը մի քիչ պտտվում է ու թռնում է նախորդ հարկի տանիքից: Բայց մաֆիան անդրդվելի է, նրանք էլ են թռնում:
Չանը սպասում է, մինչև սրա նախորդ հարկն էլ է հարմար դիրքի գալիս ու թռնում է: Մաֆիայի անդամները հետևում են նրան, բայց նրանցից մեկը չի հասցնում թռնել ու վերջին հարկը պտտվելով գալիս, ուժգին հարվածում է նրան ու գցում... չարը ղժժալով ընկնում է: Իսկ Չանը թռնում է ևս մի հարկ ներքև, բայց հաշվարկը սխալ էր, նախորդ հարկը արագ էր պտտվել, Չանը մի կերպ բռնում է իր հարկի տանիքից ու ազատ պտույտ կատարում Դուբայի երկնակամարում...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Խեղճ Բեն Լադենի գլուխը կֆռա, մինչև կողմնորոշվի ոնց էդ շենքի հախից գա![]()
Yellow Raven (12.09.2009)
Աշտարակի գաղափարը վատը չի, բայց թերեւս պտտվելու իմաստը ոչ թե հարմարավետությունն է, այլ մարդկանց ցուցամոլության վրա փող աշխատելու ձգտումը։
Մեր մոտ էլ ա տենց. մարդիկ տուն են առնում հյուսիսային պողոտայում, բայց պատճառը միանշանակ հարմարավետությունը չի։ Ես ինքս եղել եմ հյուսիսային պողոտայի շենքերից մեկում, որը դեռ կառուցվում է, ու կարամ նշեմ որոշակի նորմերի խախտումներ, որոնք կազդեն հարմարավետության վրա։ Դրան էլ գումարած քաղաքի այդ հատվածի «մաքուր» օդը, ու «փարթամ» բնությունը։
Cassiopeia (12.09.2009)
Շենքը շատ սիրունա ու երևի հիմնականը զբոսաշրջիկներին գրավելու համարա: Բայց չեմ հասկանում ոնց կարան տեղ ապրեն: Շատ արագ կհոգնեն:
Ուլուանա (12.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ