User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ամուսնալուծությունից առաջ և հետո

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամուսնալուծությունից առաջ և հետո

    այս թեմայում կուզենայի ստանանք մի կարևորագույն հարցի պառասխանը:
    Թե ինչու՞ հաճախ Հայաստանում ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինները ու իրանց ազգ ու տակը վերափոխվում են ոխերիմ դուշմանների /ավելի բնորոշ բառ չգտա/:
    Իրարից խլում են երեխաներ կամ մինիմում երեխայի մեջ սերմանում են ատելություն իր ծնողի /տատի, պապի…/ հանդեպ:
    ո՞րն է սխալը,և որտեղի՞ց է այն ծագում

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.09.2009), Դեկադա (12.09.2009), Լեռնցի (11.09.2009)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Իմ կարծիքով նրանից է, որ Հայաստանում ամուսնալուծության համար շատ լուրջ պատճառներ են անհրաժեշտ: Հայ ամուսինն ու կինը ընտանիքը չեն քանդի միայն այն պատճառով, որ զգում են, որ իրար "հարմար չեն": Դե իսկ եթե ամեն ինչ այն աստիճանի լուրջ էր, որ այնուամենայնիվ ամուսնալուծվել են, ապա թշնամությունն էլ բնական է:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (11.09.2009), Աթեիստ (12.09.2009), Գաղթական (22.09.2009), Լեռնցի (11.09.2009), Հայկօ (11.09.2009), Ռուֆուս (12.09.2009)

  5. #3
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Ըստ իս պատճառը հետևյալում է: Հայկական ընտանիքները շատ ամուր են, և ամուսանլուծությունները լինում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ կոպիտ ասած՝ դանակը հասնում է ոսկորին: Այսինքն՝ ամուսնալուծության հիմնական պատճառը այն է լինում, որ ամուսինները չեն կարողանում իրար տանել, երբեմն նույնիսկ սկսում են իրար ատել: Ցավոք շատ հաճախ այդ ատելությունը չի վերաբերում միայն ամուսիններին, այն հաճախ վերածվում է երկու գերդաստանների միջև թշնամության: Ինչպես գիտենք, հայկական ամուսնալուծությունների ժամանակ երկու կողմից էլ ով ասես իր քիթը չի խոթում ու իր պարտքն չի համարում իր կարծիքն ասել ու խրատել՝ էլ հեր ու մեր, էլ հորքուր-մորքուր, էլ քավոր-սաներ, ով ասես: Արդյունքում իսկական պատերազմ է ստացվում: Ու այդ թշնամանքն ու ատելությունը երկու կողմին էլ ամուսնալուծությունից հետո էլ դեռ երկար ժամանակ ուղեկցում է:

    Շատ քիչ է պատահում, որ հայ ամուսինները քաղաքակիրթ մարդկանց նման խոսեն ու հասկական, որ իրենց համատեղ կյանքը կորցրել է իր իմաստը և որ ավելի լավ կլինի, եթե նրանք հեռանան միմյանցից, ու ամեն մեկը փորձի իր կյանքը մի նոր էջից սկսել: Ավելին, դրանից հետո շարունակեն մնալ լավ ընկերներ ու նույնիսկ երբեմն-երբեմն էլ շփվեն: Ցավոք, եթե նույնիսկ նրանք փորձեն էլ դա անել, միևնույն է ծանոթ-բարեկամ-հարազատները կողքից անպայման կխառնվեն ու ամեն ինչ կփչացնեն:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.09.2009), Ariadna (11.09.2009), comet (12.09.2009), dvgray (12.09.2009), Kita (11.09.2009), Արևհատիկ (20.09.2009), Գաղթական (22.09.2009), Դեկադա (12.09.2009), Հայկօ (11.09.2009), Ուլուանա (11.09.2009), Ռուֆուս (12.09.2009)

  7. #4
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Ինձ էլ էր առաջ թվում, որ էդ ետամուսնական թշնամանքը միայն մեզ է հատուկ։ Բայց հիմա, տեսնում եմ, որ ավելի սարսափելի տարբերակներ էլ են պատահում։ Ընկերուհուս քույրը ամուսնացած էր գերմանացու հետ, ունեն մի տղա, էս աղջիկը չէր կարողանում հարմարվել էդ ամուսնու հետ, սարսափելի խանդոտ էր, էն աստիճանի, որ օրը ցերեկով անգամ իրենց տան վարագույրները փակում էր, կնոջը չէր թողնում աշխատել։ Մի խոսքով՝ բաժանվեցին։ Արդեն հինգ տարի է, անվերջ դատական պրոցեսների մեջ են, էդ մարդը միլիոնատեր է, բայց թղթերով չի համարվում աշխատող, կնոջից ալիմենտ է ստանում էրեխու համար, ստիպում է, որ երեխան սուտ ցուցմունքներ տա, ու դրա արդյունքում շահել է դատը, որ էրեխեն իր հետ ապրի, շաբաթը երկու օր միայն մոր հետ։ Մի խոսքով, ֆաշիստական բոլոր ձևերով էդ աղջկան տանջում են, էդ ձևի հայ ես օրինակ երբեք չեմ տեսել, էդ աստիճանի դաժան։
    Ծանոթներիցս մեկ ուրիշը, բուլղարացի ամուսին ուներ, ԱՄՆ–ում են ապրում, դրանք էլ բաժանվեցին էն բանից հետո, երբ ամուսինը ներկա էր գտնվել ծննդաբերության պրոցեսին, դրանից հետո կնոջը չէր կարողանում կպնել, մի երկու տարի հարևանների նման ապրում էին, վերջը բաժանվեցին։ Դա էլ հիմա նույն ձևի փորձում ա երեխային իրեն պահել ու էս աղջկա կյանքը ուտում է։ Իսկ մեր հայ տղամարդիկ գոնե մայրական զգացումները կնոջ հարգում են, ինչ էլ անում են, բայց եթե կինը ինքը չի հրաժարվում իրա էրեխուց, իրենք մորը չեն կտրում երեխայից։
    Միևնույն ժամանակ, էստեղ էլ շատ ընտանիքներ գիտեմ, որ բաժանված լինելով, շատ նորմալ, քաղաքակիրթ շփվում են իրար հետ, էնպես որ, կարծում եմ, սրանք համամարդկային պրոբլեմներ են և պետք չի ասել, որ դրսում ամեն ինչ իդեալական է, իսկ մեզ մոտ բոլորը վատն են։
    Անձամբ ես, գտնում եմ, որ եթե մարդիկ իրար չեն սիրում, պիտի իրար հետ չապրեն, ապրեն առանձին, բայց լինեն ջերմ կամ գոնե քաղաքակիրթ միմյանց նկատմամբ
    When life gives you lemons, make lemonade

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (12.09.2009), Լուսաբեր (11.09.2009), Ֆոտոն (11.09.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով նրանից է, որ Հայաստանում ամուսնալուծության համար շատ լուրջ պատճառներ են անհրաժեշտ: Հայ ամուսինն ու կինը ընտանիքը չեն քանդի միայն այն պատճառով, որ զգում են, որ իրար "հարմար չեն": Դե իսկ եթե ամեն ինչ այն աստիճանի լուրջ էր, որ այնուամենայնիվ ամուսնալուծվել են, ապա թշնամությունն էլ բնական է:
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս պատճառը հետևյալում է: Հայկական ընտանիքները շատ ամուր են, և ամուսանլուծությունները լինում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ կոպիտ ասած՝ դանակը հասնում է ոսկորին: Այսինքն՝ ամուսնալուծության հիմնական պատճառը այն է լինում, որ ամուսինները չեն կարողանում իրար տանել, երբեմն նույնիսկ սկսում են իրար ատել: Ցավոք շատ հաճախ այդ ատելությունը չի վերաբերում միայն ամուսիններին, այն հաճախ վերածվում է երկու գերդաստանների միջև թշնամության: Ինչպես գիտենք, հայկական ամուսնալուծությունների ժամանակ երկու կողմից էլ ով ասես իր քիթը չի խոթում ու իր պարտքն չի համարում իր կարծիքն ասել ու խրատել՝ էլ հեր ու մեր, էլ հորքուր-մորքուր, էլ քավոր-սաներ, ով ասես: Արդյունքում իսկական պատերազմ է ստացվում: Ու այդ թշնամանքն ու ատելությունը երկու կողմին էլ ամուսնալուծությունից հետո էլ դեռ երկար ժամանակ ուղեկցում է:

    Շատ քիչ է պատահում, որ հայ ամուսինները քաղաքակիրթ մարդկանց նման խոսեն ու հասկական, որ իրենց համատեղ կյանքը կորցրել է իր իմաստը և որ ավելի լավ կլինի, եթե նրանք հեռանան միմյանցից, ու ամեն մեկը փորձի իր կյանքը մի նոր էջից սկսել: Ավելին, դրանից հետո շարունակեն մնալ լավ ընկերներ ու նույնիսկ երբեմն-երբեմն էլ շփվեն: Ցավոք, եթե նույնիսկ նրանք փորձեն էլ դա անել, միևնույն է ծանոթ-բարեկամ-հարազատները կողքից անպայման կխառնվեն ու ամեն ինչ կփչացնեն:
    Լավ բացատրություն է: Այսինքն հայ ընտանիքում ավելի հաճախ ամուսինները ոչ թե ամուսնալուծությունից հետո են վերածվում թշնամիների, ինչպես պնդում է dvgray-ը, այլ ամուսնալուծությունից առաջ: Փաստորեն ոչ թե ամուսնալուծությունն է պատճառը, որ մարդիկ թշնամանան, այլ թշնամանքն է պատճառը, որ ամուսնալուծվեն:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (12.09.2009), One_Way_Ticket (11.09.2009), Արևհատիկ (20.09.2009), Գաղթական (22.09.2009), Հայկօ (11.09.2009), Ուլուանա (11.09.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Հայաստանում բավականին բարձր է ամուսնալուծությունների տոկոսը: մոտ 3 տարի առաջվա վիճակագրությամբ ամեն երկուսից մեկը ամուսնալծվում էր: / Այս տվյալը լսել եմ TV-ով: / Այստեղ պետք է հաշվի առնել, որ այժմ տարածված է նաև առանց "զագս" ամուսնանալը, գոնե մինչև երեխա ունենալը: Իսկ երեխա շատերը ունենում են մի քանի տարի հետո, զուտ այն պատճառով, որ չեն կարողանում ունենալ: Այսինքն առաջին մի քանի տարում ամուսնալուծվողների թիվը շատ ավելին կարող է լիենլ, քան պաշտոնականն է ասում:

  12. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    իմ իմացած պատճառներից է այն, որ կինը շաաատ ճնշված է իրեն զգում օտար գերդաստանում:

  13. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Ինչ-որ չեմ հավատում այդ վիճակագրությանը: Ինքս եթե փորձեմ հաշվել թե քանի ամուսնալուծված ընտանիքներ գիտեմ, 5%-ը դժվար թե անցնի: Գուցե իր դերը խաղում է այն փաստը, որ որոշ ընտանիքներ դե յուրե ամուսնալուծվում են ինչ-որ այլ խնդիրներ լուծելու համար (ասենք, որդին մնա հաշմանդամ մոր միակ խնամակալ, որ բանակ չտանեն): Սակայն չեմ բացառում, որ այդ TV-ն պարզապես հորինել է այդ վիճակագրությունը, որ թեմա լինի խոսելու:

    Սակայն պետք է նշել, որ ռուսական և/կամ արևմտյան մտածելակերպը գնալով ավելի ու ավելի է սերմանում մարդկանց մեջ, և տոկոսը գնալով աճում է:
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 11.09.2009, 16:00:

  14. #9
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ իմացած պատճառներից է այն, որ կինը շաաատ ճնշված է իրեն զգում օտար գերդաստանում:
    Դա ինչի պատճառ է, ամուսնալուծությունների մեծ թվի, թե սկզբում քո նշած պրոբլեմի?

  15. #10
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ էր առաջ թվում, որ էդ ետամուսնական թշնամանքը միայն մեզ է հատուկ։ Բայց հիմա, տեսնում եմ, որ ավելի սարսափելի տարբերակներ էլ են պատահում։ Ընկերուհուս քույրը ամուսնացած էր գերմանացու հետ, ունեն մի տղա, էս աղջիկը չէր կարողանում հարմարվել էդ ամուսնու հետ, սարսափելի խանդոտ էր, էն աստիճանի, որ օրը ցերեկով անգամ իրենց տան վարագույրները փակում էր, կնոջը չէր թողնում աշխատել։ Մի խոսքով՝ բաժանվեցին։ Արդեն հինգ տարի է, անվերջ դատական պրոցեսների մեջ են, էդ մարդը միլիոնատեր է, բայց թղթերով չի համարվում աշխատող, կնոջից ալիմենտ է ստանում էրեխու համար, ստիպում է, որ երեխան սուտ ցուցմունքներ տա, ու դրա արդյունքում շահել է դատը, որ էրեխեն իր հետ ապրի, շաբաթը երկու օր միայն մոր հետ։ Մի խոսքով, ֆաշիստական բոլոր ձևերով էդ աղջկան տանջում են, էդ ձևի հայ ես օրինակ երբեք չեմ տեսել, էդ աստիճանի դաժան։
    Ծանոթներիցս մեկ ուրիշը, բուլղարացի ամուսին ուներ, ԱՄՆ–ում են ապրում, դրանք էլ բաժանվեցին էն բանից հետո, երբ ամուսինը ներկա էր գտնվել ծննդաբերության պրոցեսին, դրանից հետո կնոջը չէր կարողանում կպնել, մի երկու տարի հարևանների նման ապրում էին, վերջը բաժանվեցին։ Դա էլ հիմա նույն ձևի փորձում ա երեխային իրեն պահել ու էս աղջկա կյանքը ուտում է։ Իսկ մեր հայ տղամարդիկ գոնե մայրական զգացումները կնոջ հարգում են, ինչ էլ անում են, բայց եթե կինը ինքը չի հրաժարվում իրա էրեխուց, իրենք մորը չեն կտրում երեխայից։
    Միևնույն ժամանակ, էստեղ էլ շատ ընտանիքներ գիտեմ, որ բաժանված լինելով, շատ նորմալ, քաղաքակիրթ շփվում են իրար հետ, էնպես որ, կարծում եմ, սրանք համամարդկային պրոբլեմներ են և պետք չի ասել, որ դրսում ամեն ինչ իդեալական է, իսկ մեզ մոտ բոլորը վատն են։
    Անձամբ ես, գտնում եմ, որ եթե մարդիկ իրար չեն սիրում, պիտի իրար հետ չապրեն, ապրեն առանձին, բայց լինեն ջերմ կամ գոնե քաղաքակիրթ միմյանց նկատմամբ
    Ամեն տեղ էլ նույնն է, ուղղակի մեր հասարակության շատ ներկայացուցիչների մոտ ընդունված է շատ երևույթներ (մեծամասամբ արատավոր) վերագրել միայն հայերին:

  16. #11
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ իմացած պատճառներից է այն, որ կինը շաաատ ճնշված է իրեն զգում օտար գերդաստանում:
    Հերն ու մերը որ քիչ գլուխը լցնեն իրան էդքան էլ ճնշված չի զգա:

    Հազարից մի աղջիկ գիտի, թե իրան ոնց ճիշտ պահի, ու փոխանակ դա սովորացնեն քիթները ուզում են խոթած լինեն աղջկա անձնական կյանքի մեջ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (11.09.2009), Արևհատիկ (20.09.2009), Գաղթական (22.09.2009)

  18. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում բավականին բարձր է ամուսնալուծությունների տոկոսը: մոտ 3 տարի առաջվա վիճակագրությամբ ամեն երկուսից մեկը ամուսնալծվում էր: / Այս տվյալը լսել եմ TV-ով: / Այստեղ պետք է հաշվի առնել, որ այժմ տարածված է նաև առանց "զագս" ամուսնանալը, գոնե մինչև երեխա ունենալը: Իսկ երեխա շատերը ունենում են մի քանի տարի հետո, զուտ այն պատճառով, որ չեն կարողանում ունենալ: Այսինքն առաջին մի քանի տարում ամուսնալուծվողների թիվը շատ ավելին կարող է լիենլ, քան պաշտոնականն է ասում:
    Էդ վիճակագրությունն ինձ էլ բոլորովին վստահություն չներշնչեց... Ուրեմն դու իրոք հավատու՞մ ես, որ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ ամուսնություն ավարտվում է ամուսնալուծությամբ, ու դեռ մտածում ես, որ էդ թիվը կարող է ավելին էլ լինել, հա՞։ Իմ կարծիքով, էդ վիճակագրությունը շատ հեռու է իրականությունից, ու, համոզված եմ, դա կհաստատի ցանկացած մարդ՝ իր շրջապատում եղած ամուսնալուծվածներին հաշվի առնելով։ Իհարկե, չեմ բացառում, որ ներկայումս գուցե ամուսնալուծությունների թիվն աճել է, բայց դե ոչ էդ աստիճանի, էլի։

    Իսկ այն, որ Հայաստանում ամուսնալուծվելուց հետո ամուսինների հարաբերությունները սովորաբար ավելի վատ (նույնիսկ թշնամական) են լինում, քան այլ երկրներում, դե, համենայնդեպս, զարգացած երկրներում, շատ տրամաբանական եմ համարում, ու դա բոլորովին էլ հայերի՝ ամեն արատավոր երևույթ միայն իրենց վերագրելու շարքից չի, իմ խորին համոզմամբ։ Եթե, ինչպես Լեոն իրավացիորեն նշեց, մեզ մոտ ամուսինները բաժանվում են հիմնականում միայն դանակը ոսկորին հասնելու դեպքում, ապա պարզ է, որ դրանից հետո լավ հարաբերություններ պահպանելու հավանականությունը մոտ է զրոյին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Ի դեպ, հայ ընտանիքների ամրությունն ու կայունությունը շատ դեպքերում ոչ թե երջանիկ, սիրառատ ու համերաշխ համակեցության արդյունք է, այլ հանուն երեխաների հիմնականում կնոջ՝ ամեն ինչին հարմարվելու, ամեն գնով դիմանալու հետևանք։ Այսինքն՝ եթե մարդիկ ավելի անկախ լինեին, ավելի սթափ մտածեին թե՛ իրենց և թե՛ իրենց երեխաների մասին ու ավելի քիչ՝ շրջապատի կարծիքի մասին, ամուսնալուծություններն ավելի շատ կլինեին։ Հաշվի առնելով մեր ազգի մտածելակերպը՝ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը պիտի որ համեմատաբար փոքր լինի, ինչը, սակայն, դեռևս առողջ ամուսնական հարաբերությունների գրավական չի։

    Ինչ վերաբերում է ամուսնալուծությունից հետո երեխաներ խլելուն, ապա, ինչքան նկատել եմ, Հայաստանում էդ մի երևույթն էնքան էլ տարածված չի. երեխան սովորաբար մնում է մոր խնամակալության տակ։ Ուրիշ բան, որ մայրերը հաճախ ամեն ինչ անում են, որ երեխան հոր երեսը չտեսնի, ու երեխաները հաճախ էդպես էլ մեծանում են՝ առանց հորը ճանաչելու։ Սա անընդունելի եմ համարում, բացառությամբ էն դեպքերի, երբ հոր հետ շփումից երեխային կարող է վտանգ սպառնալ։ Այնուամենայնիվ, նման դեպքերը, կարծում եմ, քիչ են, իսկ մայրերը մեծ մասամբ պարզապես իրենց անձնական չստացված հարաբերությունները թեկուզև ակամա, բայց էգոիստաբար փաթաթում են երեխայի վզին՝ զրկելով նրան հորից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.09.2009), Ariadna (12.09.2009), Աթեիստ (12.09.2009), Գաղթական (22.09.2009), Դեկադա (12.09.2009), Լուսաբեր (11.09.2009), Ռուֆուս (12.09.2009), Ֆոտոն (11.09.2009)

  21. #14
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Գումարած դրան ամուսնալուծությունը որոշակի տնտեսական հետևանքներա ունենում, որոնց զահլան չունեն ու ստիպված գոյատևում են:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  22. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերն ու մերը որ քիչ գլուխը լցնեն իրան էդքան էլ ճնշված չի զգա:

    Հազարից մի աղջիկ գիտի, թե իրան ոնց ճիշտ պահի, ու փոխանակ դա սովորացնեն քիթները ուզում են խոթած լինեն աղջկա անձնական կյանքի մեջ:
    Հարգելիս , աղջկա անձնական կյանքը չի ենթադրում, որ ամուսնու քույրերը, հերն ու մերը, պետք է քթները կոխեն այդ կյաքնի մեջ չէ՞:
    Ես չեմ ասում որ աղջկա կողմը իրեն պահում է իդալական, բայց տղայի կողմն է լինում հիմնական մեղավորը: եթե տղան խելքը գլխին է, ապա ոչ մեկն էլ չի խառնվի նրա ընտանիքի գործերի մեջ:

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.09.2009), Jarre (12.09.2009), Արևհատիկ (20.09.2009), Գաղթական (22.09.2009), Դեկադա (12.09.2009), Ուլուանա (12.09.2009)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1196
    Վերջինը: 28.12.2023, 23:22
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •