Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող. գուցե մի քիչ ցինիկ կթվա բայց ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկն էլ իմ կարծիքով սեռական չբավարարվածությունն է
Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
Պարզապես դրա հնարավորության բացակայությունը հենց բերում է ամուսնալուծության
Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե մի քիչ խորաթափանց ես լինում տեսնում ես որ իրական պատճառը հենց սեռական չբավարարվածությունն է, որը արտահայտման ուրիշ անուններ ունի, կամ էլ պարզ օրինակ` կողքի կապերը...
Դեկադա, դու ճիշտ ես, որ այս պատճառով շատերն են ամուսնալուծվում, բայց դա ամուսնալուծվելու պատճառ չէ։ Դու նաև ճիշտ ես, որ դրա պատճառով շատ խնդիրներ կարող են առաջանալ ամուսինների միջև։ Բայց դրա համար կա ելք։

Սեքսը ամուսնության անհրաժեշտ բաղադրիչներից է, բայց ոչ ամենակարևորը, կամ՝ այնքան կարևոր, որ դրա պատճառով մարդիկ միմյանցից բաժանվեն։ Երբ փոխհարաբերությունները կառուցված են սիրո և վստահության վրա և կողակիցները անկեղծորեն նպատակարդված են միմյանց հաճույք պատճառել, ապա որքան էլ նրանք անհամապատասխան լինեն սեռական առումով, նրանց ֆիզիկական համատեղելիությունը տարեցտարի ավելի կամրանա։

Եթե դիմացինին սիրում ես քո ամբողջ մտքով ու սրտով, ապա պատրաստ ես նրա հետ միասին հաղթահարել բոլոր տեսակի փորձությունները։ Ու սիրո դեպքում դա ամենամեծ փորձությունը չէ։