Ինձ էլ էր առաջ թվում, որ էդ ետամուսնական թշնամանքը միայն մեզ է հատուկ։ Բայց հիմա, տեսնում եմ, որ ավելի սարսափելի տարբերակներ էլ են պատահում։ Ընկերուհուս քույրը ամուսնացած էր գերմանացու հետ, ունեն մի տղա, էս աղջիկը չէր կարողանում հարմարվել էդ ամուսնու հետ, սարսափելի խանդոտ էր, էն աստիճանի, որ օրը ցերեկով անգամ իրենց տան վարագույրները փակում էր, կնոջը չէր թողնում աշխատել։ Մի խոսքով՝ բաժանվեցին։ Արդեն հինգ տարի է, անվերջ դատական պրոցեսների մեջ են, էդ մարդը միլիոնատեր է, բայց թղթերով չի համարվում աշխատող, կնոջից ալիմենտ է ստանում էրեխու համար, ստիպում է, որ երեխան սուտ ցուցմունքներ տա, ու դրա արդյունքում շահել է դատը, որ էրեխեն իր հետ ապրի, շաբաթը երկու օր միայն մոր հետ։ Մի խոսքով, ֆաշիստական բոլոր ձևերով էդ աղջկան տանջում են, էդ ձևի հայ ես օրինակ երբեք չեմ տեսել, էդ աստիճանի դաժան։
Ծանոթներիցս մեկ ուրիշը, բուլղարացի ամուսին ուներ, ԱՄՆ–ում են ապրում, դրանք էլ բաժանվեցին էն բանից հետո, երբ ամուսինը ներկա էր գտնվել ծննդաբերության պրոցեսին, դրանից հետո կնոջը չէր կարողանում կպնել, մի երկու տարի հարևանների նման ապրում էին, վերջը բաժանվեցին։ Դա էլ հիմա նույն ձևի փորձում ա երեխային իրեն պահել ու էս աղջկա կյանքը ուտում է։ Իսկ մեր հայ տղամարդիկ գոնե մայրական զգացումները կնոջ հարգում են, ինչ էլ անում են, բայց եթե կինը ինքը չի հրաժարվում իրա էրեխուց, իրենք մորը չեն կտրում երեխայից։
Միևնույն ժամանակ, էստեղ էլ շատ ընտանիքներ գիտեմ, որ բաժանված լինելով, շատ նորմալ, քաղաքակիրթ շփվում են իրար հետ, էնպես որ, կարծում եմ, սրանք համամարդկային պրոբլեմներ են և պետք չի ասել, որ դրսում ամեն ինչ իդեալական է, իսկ մեզ մոտ բոլորը վատն են։
Անձամբ ես, գտնում եմ, որ եթե մարդիկ իրար չեն սիրում, պիտի իրար հետ չապրեն, ապրեն առանձին, բայց լինեն ջերմ կամ գոնե քաղաքակիրթ միմյանց նկատմամբ![]()
Էջանիշներ