Դայ ջան, կարելի է դիտարկել ևս մեկ դրություն՝ բավականին հաճախ հանդիպող և էլ ավելի շատ մանկությունը փչացնող ու երեխաներին դժբախտացնող.
Երբ ծնողների մեջ հոդս է ցնդում «սեր»-ը, նրանք երկուսն էլ առանց զսպվածության մեկը մյուսի հետ խոսում է ինչպես ամենավերջին մարդու, օբզիվայուտ դռուգ դռուգա/հայերենը էլի մոռացա/, կռիվ վեճերն անընդհատ են, բայց այդ մարդիկ չեն բաժավում «հանուն» երեխայի, ավելի լավա բաժանվեն:
Իսկ Ժառի նկարագրած դեպքը եթե կարճ ասենք, ապա կլինի այսպես՝«ծնողներ՝ իրենց հատկապես տղա երեխաներին որպես սեփականություն ընդունող»: Այս դեպքում ծնողները մեծացնում են ոչ թե անհատ այլ կներեք բայց ինվալիդ մարդ, որը վաղուց չունի սեփական կարծիքը, սեփական երազանքները, ձգտումները և ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն: Այսպիսի տանը նորմալ աղջիկը իրեն շատ վատ, ճնշված կզգա, իսկ երբ մայրը երջանիկ չէ, երբ միշտ տխուր է գրկում է իր բալիկին ու լացում, չեմ կարծում, որ երջանիկ մանկություն ունեցող երեխա մեծանա: Էս դեպքում էլ ճիշտ կլինի հեռանալ նման անառողջ մթնոլորտից:
Վերջ ի վերջո ոչ թե բուն բաժանության երևույթն է սարսափելի, այլ թե ինչպես ինչ էմոցիաներով են մարդիկ բաժանվում: Եթե երկու հասուն կին և տղամարդ նստում զրուցում են և երկուսն էլ հանգում այն եզրակացության, որ իրենց համատեղ կյանքը արդեն սովորության համաձայն է ընթանում, որ ամեն մեկը ունի իր պլանները, կամ գուցե մեկ այլ սիրելի մարդ և այլն, որ ավելիլավ է որպես ընկերներ բաժանվեն կամ որոշ ժամանակ առանձին ապրեն, իսկ երեխայից ոչինչ չեն թաքցնում, բացատրում են, որ պապան ու մաման տարբեր մարդիկ են առանձին լիչնի կյանքի իրավունք ունեն, որ նույնիսկ երեք տարեկան Նազիկը ինքն էլ իր սեփական կարծիքը և որոշումները ընդունելու իրավունք ունի, որ սա վատ չէ, և այլն և այլն, ապա երեխան դժվար թե տուժի: Չնայած հասարակության ազդեցությունը ամեն ինչ կփչացնի...
Էջանիշներ