User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ամուսնալուծությունից առաջ և հետո

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնալուծությունից առաջ և հետո

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում, Ուլուանա ջան, բայց մյուս կողմից էլ եթե մարդիր զուգընկերոջը լավ ճանաչի, հաստատ մեջը լիքը թերություն կգտնի, որովհետեւ անթերի մարդ աշխարհում չկա: Դա էլ կարող է պատճառ դառնա, որ մարդը ընդհանրապես չամուսնանա, ինչն ըստ իս ավելի սարսափելի է, քան բաժանվելը:
    Իսկ ո՞վ ասեց, թե մարդն ընդունակ է սիրել միայն անթերիներին։ Սիրած էակը հո ապրանք չի, որ հենց վրան մի հատ խազ տեսնես, ասես՝ չէ, թերություն ունի, չեմ ուզում։ Իսկ բոլոր նրանց, ովքեր ամուսնանալու համար անթերի մարդ են փնտրում, առաջարկում եմ մեկընդմիշտ մոռանալ ամուսնանալու մասին, քանի որ անթերի մարդ չկա, իսկ թերությունները վաղ թե ուշ երևալու են։ Սիրել նշանակում է թերություններով հանդերձ ընդունել մարդուն, ոչ թե աչքերը փակել ու իրեն հույս տալ, որ թերություններ չկան։
    Բնությունը մարդուն տվել է մի ֆանտաստիկ երեւույթ` սիրահարությունը: Երբ որ մարդ սիրահարված է, նա սկսում է չզգալ դիմացինի (ում որ սիրահարվել է) թերությունները: Փաստորեն բնությունը հենց ինքն է նախատեսել այնպես, որ մարդը ամուսնանա, առանց թերությունները նկատելու:
    Իսկ իմ կարծիքով, սիրահարվածության շրջանը բոլորովին էլ հարմար շրջան չէ ամուսնանալու համար։ Նույնիսկ կասեի՝ ամենաանհուսալի, ամենախաբուսիկ շրջանն է։ Պետք է սպասել, մինչև սիրահարվածությունը վերածվի սիրո, նոր ամուսնանալ։ Վերջիվերջո, կարող է և չվերածվել, այլ պարզապես հօդս ցնդել ճանաչելուն զուգընթաց։ Էդ դեպքում ավելի լավ չի՞ լինի, եթե մինչև ամուսնանալը հօդս ցնդի, քան ամուսնանալուց հետո։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.09.2009, 23:12:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (27.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •