
Այստեղ ես համաձայն չեմ ո՞չ Հարությունյանի, ո՞չ էլ Loki-ի հետ։ Բանն այն է, որ արեւմտահայերը կիրառում են «թիվ» բառը արեւելայայերենի «համար»-ի փոխարեն, ու դա չի կարելի կոչել տգիտություն։ Ես կասեի, որ պարոն Հարությունյանն ա, որ իրա տգիտության պատճառով չգիտի, որ այդ ձեւը կիրառելի է։ Ինչի եմ տենց ասո՞ւմ, որովհետեւ հենց Հարությունյանն ա, որ իրա կիսատ-պռատ գիտելիքների վրա հիմնվելով ոչ միայն սենց բաներ ա գրում, այլեւ մարդկանց տգետ ա անվանում։
Խորհուրդ եմ տալիս դիտել Արմենիա հեռուստաալիքով հեռարձակվող՝ Արտեմ Սահակյանի «Մեր լեզուն, մեր խոսքը» հեղինակային հաղորդաշարը: Այս թեմայի իմաստով շատ-շատ ուսուցողական է:
Հեհ, ամբողջ թեման ալարում եմ կարդալ, գուցե նման միտք արդեն հնչել է. իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ էլ կարգին է, ու հայոց լեզուն այլ լեզուների շարքում այլմոլորակային չէ. սխալվում եք, այն էլ ինչպես, եթե կարծում եք, որ ֆրանսիախոսը կամ անգլիախոսը տանը և փողոցում խոսում են գրական ֆրանսերենով/անգլերենով: Դրա համար էլ հենց կա գրական, խոսակցական, բարբառային (որը ևս շատ արժեքավոր է), ժարգոնային տարբերակումը, որը բնորոշ է բացարձակապես բոլոր լեզուներին: Գրական լեզվով գրում են ընդհանրապես, ոչ թե խոսում:Խնդիրները հետևյալն են՝
- գրական հայերենին շատ դժվար է կատարելապես տիրապետելը.
- լեզուն կիրառողների «ֆայմի գործակիցը» և կրթվածության աստիճանը. որտեղ և երբ ինչպես խոսել/գրել:
Վերջերս իրեն գրող համարող մի երիտասարդի ստեղծագործություն էի կարդում... Բավական է նշել, որ «հիսուն» բառն ամեն անգամ գրված էր «հիԹսուն», որպեսզի հասկացվի, թե ինչ աղետալի վիճակ էր...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ