Լուսինը լեռան լանջից նայեց...
Շունը երեք անգամ հաչեց,
Օրն իր ասելիքը վերջացրեց,
Վանաձորցին էլ այս տունն ավարտեց;
Ծագում է արևը լեռան գագաթից
Հնչում դուդուկը ռանչպարի տնից,
Ամեն ինչ նույնն է նորից ու նորից.
Զզվում եմ «ից»-ով կազմված հանգերից
«Զզվու՞մ ես, մի կեր>, հուշում են կողքից…
Սակայն ասողին լսող է հո պետք?
Հո պետք է , հո պետք....
«ից»–ից ազատվենք ՞
Հանգերը փոխենք։
Հանգերը մի կողմ,միտքը վերգտնենք:
Վերգտած միտքն այսպես սկսենք
Լուսինն արդեն լանջից թեքվեց,
Ձանձրացած լանջն էլ քմծիծաղ տվեց
Կարծես թե այս տունն էլ այսպես ավարտվեց:
Գնում է գնացքը տարիներն ի վեր,
Էջանիշներ