Մեջբերում A.r.p.i.-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ավելի շուտ կասեի, որ Dorado հեռախոսները բախտի բանա ; Օրինակ, իմ երկու եղբայրները մի 4 ամիս առաջ գնել են էդ հեռախոսներից, մեկինը մի ամիս առաջ փչացել ա, մյուսինը դեռ շնչումա
Ես կասեի պահողից ա կախված: Ես ու ընկերս միաժամանակ նույն մոդելից գնել էինք: Մի ամիս հետո ընկերս սկսեց շուխուր անել, թե իրանը փչացել ա ու մենակ մի SIM -ով ա աշատում, մեկ էլ չիպը չի երևում: 2 անգամ մեծ բարձրությունից գցել էր:
Ասեցի բերի, որ քանդեմ: Քանդեցի, տեսա հավրածից SIM քարտերի ու չիպի սլոտը գլխավոր պլատային միացնող շլեյֆը դուրս ա թռել հարվածից: Զարմանալի էր, որ էդ վիճակով աշխատում էր ու ավելի զարմանալի էր, թե ի՞նչ հարված ա ստացել էդ խեղջ հեռախոսը, որ շլեյֆը դուրս ա թռել: Մատով տեղը սեղմեցի ու հավաքեցի: Եզի պես աշխատում ա: Ընկերս էլ կյանքում չի բողոքի էդ հեռախոսներից: Եթե Նոկիան 2-րդ հարկից 2 անգմ գցենր, երևի մենակ շլեյֆի դուրս գալով չէր սահմանափակվի: