Եղբորս անհրաժեշտ էր էժան DualSIM հեռախոս։ Ընկերս (մի քանի տարի է զբաղվում է բջջայինների վերանորոգումով) խորհուրդ էր տվել հենց Dorado: Վերցրել է առանց հեռուստատեսային անտեննայի մոդելը։
Նշեմ այս պահին ինձ հայտնի թերությունները
1. Bluetooth-ից օգտվել չի կարելի, թե չէ ծրագիրը "թռնում է" , վերականգնել էլ չի լինում (հեռախոսը գցում են)։
2. Զանգ ստանալիս հնարավոր չի միացնել "Silent" (լուռ) ռեժիմ։ Կամ պետք է պատասխանես, կամ սպասես, զանգողը հոգնի ու անջատի։
Դեռևս այսքանը։
Էկրանը շատ լավն էր, ծրագիրը վատը չէր։
Էջանիշներ