Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ մի գիտական ապացույց չկա, որ GSM -ը ազդում ա մարդու առողջության վրա, կամ ռակ ա առաջացնում: Բարձրավոլտ էլէկտրոլարերից ճառագայթվող ալիքների համար կա, վանադիումի պենտօքսիդի(արտանետվում ա մեքենաների ներքին այրման շարժիչներից, հեղուկ վառելիքով աշխատող ՋԷԿ երից) կա, բայց GSM անտենաների ճառագայթումից՝ ոչ:
Պարզապես ասում են որ հետևանքներ չեն կարող չլինել, ու ես դրա հետ համաձայն եմ, բայց ոչ մի հաշվարկ, գիտափորձ, հիմնավորում, չափումներ ոչ մի գիտական ինստիտուտ չունի: Էնպես որ էդ լոլոն մի լսի:

Ձեր տանը միկրոալիքային վառարան կա՞: Դու գիտե՞ս, որ ինքը GSM -ին ու ավելի ճիշտ 3G -ին շատ մոտիկ ալիքներ ա ճառագայթում ու ահռելի քանակությամբ: Էնքան շատ, որ մեջը դրած սնունդը տաքանում ա: Հեռախոսով կարա՞ս հավ տաքացնես: Իսկ միկրոալիքայինով տաքացնում են ու ինքը 2,4 գիգահերց ա: Եթե նույնիսկ դուք էլ չունեք, ապա ձեր կողքի հարևանի 1 ժամ միացրած վառարանը ավելի շատ ալիքներ ա բաց թողնում, քան քո հեռախոսը ամբողջ կյանքում:
Գիտական ապացույց արդեն կա, մի քանի ամիս առաջ ավարտվել ա 10 տարի առաջ սկսված գիտափորձը: Ուրեմն եթե չեմ սխալվում գլխի ռակի 4 տեսակ կա, դրանցից մեկը (կներեք անունը մոռացա) բջջային հեռախոսից օգտվողների մոտ 50% ավելի շատ մարդու մոտ ա առաջացել, քան չօգտվողների: Ամերիկայում թույլատրելի SAR-ը հիմա 1.6 ա, շուտով 1 են սարքելու:

Իսկ ինչ վերաբերում ա միկրոալիքային վառարանին, ուրեմն ասեմ որ ժամանակակիցները պաշտպանիչ շերտ ունեն, ճառագայթումը դուրս չի գալիս: Չնայած ինչ էլ ասեն, եթե դիմացը կանգնես ու նայես վրան, էտ միկրոալիքները ամենաշատը ազդելու են աչքի վրա (ամենաշատ ջուրը աչքում ա), ու մի 30-40 րոպեից անդադար նայելուց մարդը կարող ա քոռանա, իսկ եթե դիմացը չկանգես ուրեմն ուղակիորեն ոչ մի ազդեցություն չի ունենա, ավելի մտահոգիչ ա դրանով պատրաստված սնունդը:

Իսկ այ հեռախոսի դեպքում, մանավանդ Դոռադոն կպցնում ես գլխիդ խոսալու ժամանակ, իսկ էտ ժամանակ ամենաշատն ա ճառագայթում: