Էլի մի երկու հատ
Լեռներ
Բազում լեռներ եմ ես տեսել իմ կարճ կյանքում,
Ամեն մի լեռ դաս է տվել հոգուս թաքուն,
Բայց միտքս փակ չի հասկացել
Պատմությունները բարձրունքների,
Գիտելիքներն այնտեղ ապրող
Աստվածների,
Զորությունները Ոգիների,
Օդում պահված ապրումներն ու մտքերը
Միայնակ Փնտրողների,
Լռությունը Գտնողների:
Բարձրունքներին են միշտ ծնվում
Այբուբենները ստորոտի,
Լռությամբ է արթնանում
Խոսքը հավերժ կարոտի:
Գոռացե՜ք
Զգայու՜ն հոգիներ, ինչու՞ եք լռում
Ինչու՞ չեք գոռում,
Ձեր ցավը պատմում,
Ինչու՞ են այսօր
Շները ոռնում
Ձեր ցավի հաշվին խրախճանք անում:
Ի՞նչ է պատահել
Ձեր լեզուներին,
Ձեր վրձիններին
Ու ձեր լարերին,
Ձեր բազուկներին,
Հրազեններին:
Չի մնա ոչինչ
Գեղեցիկ ու վեհ,
Եթե չպայթեք,
Չլուսավորեք
Գեթ վերջին անգամ
Ու հավերժ փայլեք:
Այս հասցեով կան տեղադրված են ևս 69 հատ ինչպես նաև իմ ընկերների գրվածքները։
Համեցեք
http://hanumanpoetry.blogspot.com/
Էջանիշներ