User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Հանումանի բանաստեղծությունները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանումանի բանաստեղծությունները

    Առաջարկում եմ կարդալ իմ բանաստեղծական փորցարկումները.
    Եվ գնահատել դրանք։

    Հետքեր

    Բոլորը թողնում են հետքեր
    Մտքի ծալքերում,
    Կրծքի տակ,
    Կրծքի վրա
    Ու պարանոցին,
    Կրակաշունչ ու սառած բեմին,
    Մտքերը ուղղորդող ամուր երկաթյա պարաններին:
    Քանի՞սը եկան, գնացին, մաղվեցին, մնացին:
    Քանի՞սը կգան, մթում կմնան,
    Սառույց կհալեն, ժայռեր կքանդեն,
    Բերդեր կսարքեն ու զոհասեղան…
    Շատ հետքեր ել կան,
    Որ չենք իմանա` որտեղից եկան…


    Ընկերներիս
    Մենք միշտ կռվել ենք կողք կողքի
    Ճակատագիրն է մեզ կոփել,
    Մեր տունն ենք մենք շինել լույսի:
    Մեր արյունը դեռ չի սպառվել,
    Ու ճանապարհը ավարտվել:
    Անցյալ, ներկա ու ապագա,
    Դարեր, կյանքեր, ճակատագրեր
    Կապել են մեր սրտերն իրար,
    Երակներից ծառեր հյուսել:
    Բայց պատահում է, որ հաճախ
    Մղոններ են մեզ բաժանում
    Ու չենք կարող մենք մեջք մեջքի
    Կռվել այս անողոք մարտում:
    Բայց գտնելով հանգիստ վայրկյան`
    Գլուխներս ենք դնում քարին,
    Հանդիպում ենք նորից իրար
    Ու նստում կրակի կողքին,
    Իրար պատմում խինդ ու ցավ,
    Հաղթանակ ու պարտություն,
    Իրար տալիս խորհուրդ, ուսում
    Մեր անհանգիստ երազներում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Loki (09.09.2009), Nadine (09.09.2009), Tig (10.09.2009), Եկվոր (09.09.2009), Սլիմ (09.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Tigran-57777-ի բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 24.06.2012, 19:23
  2. Իմ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2010, 17:49
  3. Պոեզիա. The Other World. իմ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Sandarameth, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 29.05.2009, 17:14
  4. Պոեզիա. Sergio-ի բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Sergio, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.01.2009, 02:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •