User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ընտանեկան իրավունք

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ընտանեկան իրավունք

    Ընտանեկան օրենսգիրք

    Ընտանեկան իրավունքի վերաբերյալ հարցադրումներ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (09.09.2009), Ֆոտոն (09.09.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    չգիտեմ թե իմ հարցը որ օրենսդրությունից է, սակայն տամ աստեղ:
    ըստ հայկական օրենսդրության հայրը իրավունք ունի՞ ասենք չափալախելու իր 13 տարեկան տղային:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ թե իմ հարցը որ օրենսդրությունից է, սակայն տամ աստեղ:
    ըստ հայկական օրենսդրության հայրը իրավունք ունի՞ ասենք չափալախելու իր 13 տարեկան տղային:
    Կարծում եմ ինքդ էլ գիտես պատասխանը, բայց երկու բառով պատասխանեմ:
    Աշխարհում կա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հռչակագիր, դրա դրույթները գործում են նաև ՀՀ-ում: Արգելվում է մարդու (երեխայի` հատկապես) նկատմամբ դաժան վերաբերմունքը: Ծնողները իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին: Դաստիրակման մեթոդներն էլ ինքստինքյան պարզ է, որ դաժան և ստորացուցիչ չպետք է լինեն, ֆիզիկական բռնություննը արգելվում է: Օրենքը ամեն ինչ չէ, որ պարզաբանում է և շատ հարցեր կարգավորվում են սովորութային իրավունքով: Օրինակ հայերիս մոտ օրինաչափ է, որ ծնողը կարող է ապտակել(ոչ թե չափալախել) իր երեխային: Երբեք ոչ մեկ դրա համար, ինչպես ԱՄՆ-ում, դատի չի տա: Մեր մոտ այլ բարոյական նորմեր են գործում (կարծում եմ ավելի առաքինի): Իսկ եթե ասենք ծնողը երեխային <<դաստիրակչական>> ապտակ է տալիս, որպեսզի նա գնա և մուրացկանություն անի, այտեղ արդեն այլ հարց է և անպայման պատասխանատվության կենթարկվի: Այսինքն միանշանակորեն այո կամ ոչ չկա, կախված է հանգամանքերից, բնույթից և նպատակից:
    Երևի թե ընդհանուր միտքը հասկանալի էր....

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ինքդ էլ գիտես պատասխանը, բայց երկու բառով պատասխանեմ:
    Աշխարհում կա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հռչակագիր, դրա դրույթները գործում են նաև ՀՀ-ում: Արգելվում է մարդու (երեխայի` հատկապես) նկատմամբ դաժան վերաբերմունքը: Ծնողները իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին: Դաստիրակման մեթոդներն էլ ինքստինքյան պարզ է, որ դաժան և ստորացուցիչ չպետք է լինեն, ֆիզիկական բռնություննը արգելվում է: Օրենքը ամեն ինչ չէ, որ պարզաբանում է և շատ հարցեր կարգավորվում են սովորութային իրավունքով: Օրինակ հայերիս մոտ օրինաչափ է, որ ծնողը կարող է ապտակել(ոչ թե չափալախել) իր երեխային: Երբեք ոչ մեկ դրա համար, ինչպես ԱՄՆ-ում, դատի չի տա: Մեր մոտ այլ բարոյական նորմեր են գործում (կարծում եմ ավելի առաքինի): Իսկ եթե ասենք ծնողը երեխային <<դաստիրակչական>> ապտակ է տալիս, որպեսզի նա գնա և մուրացկանություն անի, այտեղ արդեն այլ հարց է և անպայման պատասխանատվության կենթարկվի: Այսինքն միանշանակորեն այո կամ ոչ չկա, կախված է հանգամանքերից, բնույթից և նպատակից:
    Երևի թե ընդհանուր միտքը հասկանալի էր....
    Պատասխանից պարզ չդարձավ, թե երեխային ապտակելը օրենսդրորեն պատճելի է՞ թե չէ, անկախ նրանրց, թե ինչու է ապտակում: Ստացվեց այն տպավորությունը, որ օրենքը նայում է թե երբ ու ինչ պատճառով է հասցվել ապտակը:


    Հ.Գ. Ես բարոյական նորմերի մասին չէի հարցնում
    Վերջին խմբագրող՝ Elmo: 09.09.2009, 15:39:

  6. #5
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանից պարզ չդարձավ, թե երեխային ապտակելը օրենսդրորեն պատճելի է՞ թե չէ, անկախ նրանրց, թե ինչու է ապտակում: Ստացվեց այն տպավորությունը, որ օրենքը նայում է թե երբ ու ինչ պատճառով է հասցվել ապտակը:


    Հ.Գ. Ես բարոյական նորմերի մասին չէի հարցնում
    Եթե ապտակի հետևանքով չեն առաջացել մարմնական վնասվածքներ և չկան բողոքներ, հետևաբար չկա նաև պատասխանատվություն
    Վերջին խմբագրող՝ Elmo: 09.09.2009, 15:40:

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանից պարզ չդարձավ, թե երեխային ապտակելը օրենսդրորեն պատճելի է՞ թե չէ, անկախ նրանրց, թե ինչու է ապտակում: Ստացվեց այն տպավորությունը, որ օրենքը նայում է թե երբ ու ինչ պատճառով է հասցվել ապտակը:

    Հ.Գ. Ես բարոյական նորմերի մասին չէի հարցնում
    Ճիշտ տպավորություն էլ ստացել ես, պատասխանատվությունը միշտ անհատականացվում է, մեծ նշանակություն ունեն շարժառիթները, նպատակը, հասցնող անձը, ում է հասցվել, հետևանքները և այլն: Օրենքը ընդհանուր սկզբունքերն է նշում, և կոնկրետ արարք որակելու համար պետք է հաշվի առնել և սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերը` որպեսզի արարքը ճիշտ որակվի:

    Խնդրեմ այդ սկզբունքներից մի քանիսը օրենքի տառով.
    Քրեկան օրենսգիրք
    Հոդված 9.Ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը
    1. Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:

    Հոդված 18.Հանցագործության հասկացությունը
    1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով:
    2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

    Երբ ընտանիքում հայրը մեկ անգամ իր երեխային դաստիրակչական ապտակում է, այն էլ ոչ նրան վնասելու մտադրությամբ, այլ ինչ-որ վատ բանից անելուց սաստելու, ետ պահելու, ապա այդ արարքը հանրորեն վտանգավոր չի համարվի: Կենցաղային ամեն մանր հարց օրենքը չի կարգավորում, այլ միայն նրանք որոնք էական են, իրենց մեջ վտանգավորություն են պարունակում:
    Իսկ եթե ապտակելը պարբերական բնույթ է կրում, վնասել է երեխայի առողջությունը, ապա, եթե երեխայի օրինական ներկայացուցիչները`ծնողներ/տվյալ դեպքում մյուս ծնողը/, որդեգրողը, խնամակալության և հոգեբարձության մարմինները դիմեն դատարան, դատարանը արարքի մեջ հանրորեն վտանգավորություն գտնի, ապա կարող է կիրառել այս հոդվածը.

    Հոդված 170.Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը
    1. Ծնողի կամ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն, կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
    2. Նույն արարքը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝
    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
    (170-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

    Եթե նպատակը պարզապես հաշվեհարդարն է, ապա կկիրառվի`
    Հոդված 118.Ծեծը
    Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝/Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/
    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
    (118-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

    Դաժան վերաբերմունքը համար կարող է զրկվել և ծնողական իրավունքներից:

    Սա այն ինչ օրենքն է ասում: Այսինքն եթե կան բոլոր բավարար պայմանները կարող է պատասխանատվության ենթարկվել: Հնարավորություն նախատեսված է: Բայց միանշանակորեն էլ այնպես չէ, որ ով իր երեխային մի հատ ապտակեց պատասխանատվության ենթարկվի` այն էլ քրեական: Պետք է անհրաժեշտ բոլոր պայմանները և արարքն էլ ոչ թե նման լինի հանրորեն վտանգավոր արաքին, որը նախատեսվում է օրենքներում, այլ հենց նույնական:
    Ամեն դեպքում իրավունք, որպես այդպիսին ծնողը չունի, որ երբ ուզենա հարվածի երեխային և արդյունքում ցանկացած գործողություն իրավաչափ համարվի: Բայց օրենքը նաև հաշվի է առել ընտանեկան հարաբերությունների նրբությունները:

    Ի դեպ շատ հարցեր պարզաբանելիս, որակելիս, երբ օրենքում ամեն ինչ մանրամասնորեն նշված չէ, դատարանը անպայմանորեն հաշվի է առնում բարոյականության նորմերը, գործարար շրջանակներում կիրառվող սովորույթները, որոնք ոչ մի տեղ գրված չեն, հանդես են գալիս որպես սովորութային իրավունք:
    Արդրարադատության կայացման համար ամեն մանրուք պետք է հաշվի առնվի:

    Կարծում եմ հիմա ավելի հանգամանալից ստացար հարցիդ պատասխանը:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 09.09.2009, 17:03:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (10.09.2009)

  9. #7
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ թե իմ հարցը որ օրենսդրությունից է, սակայն տամ աստեղ:
    ըստ հայկական օրենսդրության հայրը իրավունք ունի՞ ասենք չափալախելու իր 13 տարեկան տղային:
    Ծնողները բացառիկ իրավունք ունեն զբաղվելու երեխաների դաստիարակությամբ և ընտրելու համապատասխան մեթոդները` երեխայի ընդունակություններին համապատասխան: Սակայն մեթոդների ընտրության ազատությունը բնականաբար սահմաններ ունի: Մասնավորապես "Երեխաների իրավունքների պաշտպանության մասին" կոնվենցիայով սահմանվում է`

    ՀՈԴՎԱԾ 19

    1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և լուսավորչական միջոցները ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից երեխային ֆիզիկական կամ հոգեկան ճնշման ենթարկելու բոլոր ձևերից, վիրավորանքներից կամ չարաշահումներից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ սեռական չարաշահումը, պաշտպանելու նպատակով:

    2. Պաշտպանության այդպիսի միջոցներն անհրաժեշտության դեպքում ներառում են սոցիալական ծրագրերի մշակման արդյունավետ ընթացակարգեր` նպատակ ունենալով պահանջվող աջակցություն ցույց տալ երեխային և այն անձանց, ովքեր հոգ են տանում նրա մասին, ինչպես նաև երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերը նշված դեպքերը կանխարգելելու և բացահայտելու, դրանց մասին տեղեկացնելու, քննարկման հանձնելու, հետաքննելու, բուժելու և այդ առթիվ հետագա միջոցներ ձեռնարկելու այլ ձևերի իրականացման, այդ թվում, ըստ անհրաժեշտության, դատական գործ հարուցելու համար:
    ՀՀ-ն սույն կոնվենցիայի մասնակից է, ուստի այն հանդիսանում է ՀՀ օրենսդրության անբաժանելի մասը և գործում է ՀՀ տարածքում: Ինչպես տեսնում եք, նշածս հոդվածում ծնողների կողմից նշված չարաշահումները վերացնելու համար պետությունները ձեռնարկում են տարաբնույթ միջոցներ, այդ թվում ընդհանուր բնույթի սոցիալական և լուսավորչական բնույթի, որոնց դեպքում ծնողների պատասխանատվության հարցը բնականաբար բացառվում է:

    Ես համոզված եմ, որ ապտակը ոչ մի դեպքում չի կարող դիտվել որպես ծնողական պարտականություններ չկատարել, այն էլ դաժանությամբ զուգորդված, ինչպես նշված է Dragon-ի մեջբերած 170 հոդվածում: Ամեն դեպքում, դատարանն է գնահատելու այս կամ այն արարքի դաժանությունը, բայց իմ պատկերացման այդ հասկացության մեջ կարող են մտնել պարբերական ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումները, հաճախակի կրկնվող ծեծը և այլն:
    Ինչ վերաբերվում է Քրեական օրենսգրիքի 118 հոդվածի` ծեծի համար պատասխանատվության հարցին, ապա այս դեպքում նույնպես չեմ կարծում, որ դատարանը ապտակը կորակի որպես ծեծ: Չնայած զուտ տեսականորեն, իհարկե, ապտակը կարող է հավասարեցվել ծեծ հասկացությանը, որը սահմանվում է որպես տուժողին բազմաթիվ հարվածներ հասցնելը` զուգորդված ֆիզիկական ցավ պատճառելով, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատութնակության աննշան կայուն կորուստ:

    Պարզ ասած` ինքնի ապտակը, ըստ իս, բավարար չէ ծնողին պատասխանատվության ենթարկելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որոշակի արարքների համակցությունը, որոնք կորակվեն որպես ծնողական պարտականություններ չկատարել: Կամ անհրաժեշտ է օրիգինալ դատավոր, որ մեկ ապտակը որակի որպես ծեծ

    Որպես եզրակացություն կասեմ, որ պետությունը չի ողջունում "ապտակներով" դաստիարակությունը, և դրա դեմ ընդհանուր բնույթի միջացուռմներ է իրականացնում: Սակայն ծնողների` երեխաներին դաստիարակելու բացառիկ իրավունքը գերակայում է և պետությունը կարող է միջամտել միայն օրենքով սահմանված դեպքերում:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 09.09.2009, 17:38:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (10.09.2009)

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համոզված եմ, որ ապտակը ոչ մի դեպքում չի կարող դիտվել որպես ծնողական պարտականություններ չկատարել, այն էլ դաժանությամբ զուգորդված, ինչպես նշված է Dragon-ի մեջբերած 170 հոդվածում: Ամեն դեպքում, դատարանն է գնահատելու այս կամ այն արարքի դաժանությունը, բայց իմ պատկերացման այդ հասկացության մեջ կարող են մտնել պարբերական ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումները, հաճախակի կրկնվող ծեծը և այլն:
    Ինչ վերաբերվում է Քրեական օրենսգրիքի 118 հոդվածի` ծեծի համար պատասխանատվության հարցին, ապա այս դեպքում նույնպես չեմ կարծում, որ դատարանը ապտակը կորակի որպես ծեծ: Չնայած զուտ տեսականորեն, իհարկե, ապտակը կարող է հավասարեցվել ծեծ հասկացությանը, որը սահմանվում է որպես տուժողին բազմաթիվ հարվածներ հասցնելը` զուգորդված ֆիզիկական ցավ պատճառելով, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատութնակության աննշան կայուն կորուստ:
    Վանիկ ջան ես ոչ թե մեկ ապտակի վրա եմ կենտրոնացել, որքան ա` բռնության: Ու մեջբերումներն էլ ոչ թե մի ապտակի այլ երեխայի նկատմաբ բռնության, դաժան վերաբերմունքի վերաբերյալ են:
    Իսկ Դվգռայի ասած <չափալախելը> արդեն որոշակի վատ վերաբերմունք է պարունակում ապտակելու համեմատ:
    Ես չեմ ասում թե մի ապտակը ծեծ է կամ դաժան վերաբերմունք: Եվ ընդհանարապես մեկ ապտակը չեմ քննարկում: Թեթև բաները քննարկումից դուրս են, էական վնասների մասին է խոսքս:
    Իսկ ընդհանրապես.
    Ծեծ կա, որ քերծվաքներ են լինում, ապտակ էլ կա, որ ուղեղի ցնցում են ստանում:
    Վտանգավորությունից է կախված հետևանքը:
    Ամեն դեպքում վճռելիքը դատարնն է` կոնկրետ հանգամանքերից ելնելով:

    Հ.Գ. Իսկ Հայաստանի պրակտիկայում, հատկապես համատեղ ապրող ընտանիքներում, գրեթե բացառված է նամանորինակ պրոցեսի առաջացումը` մի պարզ պատճառով որ անգամ ամենաադաժան և անմարդկային վերաբերմունքը ընտանիքի շրջանակից դուրս չի գալիս կամ ոչ ոք չի բողքում: Այսօրինակ հարաբերություններում լատենտայնությունը շատ մեծ է:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 09.09.2009, 18:44:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (10.09.2009)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Որպես արձագանք իմ հնչեցրած հարցի պատասխանի, ասեմ, որ նախ շնարհակալ եմ հանգամանալից պատասխանների համար: Կուզենայի միայն մի ընդգծում անել: Որ շատ երեխաների համար այդ ապտակը սարսափելի ծանր հարված է, անկախ նրանից այդ հարվածը հասցվել է ուժգնորեն թե ոչ: Ու ինչն է կարևոր այստեղ: Որ առկա սոցիալական ծանր պայմաններում հաճած "հարվածները" հասնում են անպաշտպան երեխաներին ու կանանց, որոնք ուշ թե շուտ արդ հոգեբանական տրավմաները հակադարձում են այդ նույն հասարակությանը:

  14. #10
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Միանշանակ ճիշտ ես ասում, հենց այդ պատճառով էլ կոնվենցիայի մեջբերածս հոդվածում նշվում է նաև հոգեբանական ճնշումների մասին: Ինքնին դաժան վերաբերմունքը պարտադիր չի, որ ֆիզիկական ցավ պատճառի:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (10.09.2009)

  16. #11
    Անդամության թեկնածու yurist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.08.2010
    Հասցե
    ՀՀ
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատիկը, որը 72 տարեկան է իր 8 ամյա սեփական թոռնիկին տարել է բոլորից թաքուն հենց իր մոր թաղման արարողությունից հետո տեղափոխելով մեկ այլ քաղաք: Նշեմ, որ հայրը (տատիկի տղան եղել է թմրամոլ և նորկայումս մահացած է): Մի քանի անգամ փորձել է դպրոցից թաքուն վերցնել փաստաթղթերը, սակայն դպրոցի տնօրինությունը չի տվել փաստաթղթերը: Երեխաին պահել և մեծացրել են մայրական կողմի հարազատ տատիկն ու պապիկը: Մայրական կողմի տատիկն ու պապիկը բազմաթիվ անգամ զանգել են, որ երեխային վերադարձնի, սակայն ապարդյուն ամեն անգամ պատասխանում է թե մի քանի օրից ու այդպես շարունակ: Նշեմ նաև, որ մայրական կողմի տատիկն ու պապիկը երբեք դեմ չեն եղել երեխաի տեսակցությանը մյուս տատիկի հետ, որը կարգավորվում է նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56 հոդվածով:
    Ներկայումս հարցս կայանում է նրանում, որ կարելի է տատիկի արարքը որակել որպես առևանգում ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի և գործին ընթացք տալ որպեսի լուծվի դատական կարգով:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտանեկան ծառ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 14.11.2018, 23:14
  2. Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի
    Հեղինակ՝ Մինա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.12.2016, 16:24
  3. Ընտանեկան անեկդոտներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 177
    Վերջինը: 25.07.2016, 13:27
  4. Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք
    Հեղինակ՝ _Հրաչ_, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.05.2015, 23:18
  5. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •