Բավականին փնտրեցի Բիյալնի կողմից վաճառված ZTE MF100 մոդեմը անվճար ապակոդավորող ծրագիր, բայց այդպես էլ չգտա: Բոլոր տարբերակները վճարովի էին, դրանցից մեկն էլ փորձեցի և ստացվեց: Ստորև քայլ առ քայլ կնկարագրեմ ապակոդավորման այդ տարբերակը:
Ապակոդավորման տարբերակ Բիլայնի կողմից վաճառաված ZTE MF100մոդեմի համար:
Քաշում եք dc-unlocker_client ծրագիրը և տեղակայում:
Ապակոդավորման համար անհրաժեշտ է ինտերնետ կապ, պարզ է, որ մոդեմի միջոցով այդ պահին հնարավոր չի լինի ինտերնետի միացումը, ուստի անհրաժեշտ է այլ աղբյուր` օրինակ հեռախոսի միջոցով: Կապը ապահովեք, ստուգեք, նոր անցեք բուն գործընթացինն:
Մոդմեմի մեջ դնում եք Վիվասելի քարտը, մոդեմը միացնում եք համակարգչին: Փակում եք մոդեմի բացված ծրագիրը և զգուշացումը: Հետագա աշխատանքը միայն dc-unlocker_client ծրագրով:
Էջանիշներ