User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Գրաբար

  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրաբար

    ԳՐԱԲԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԴԱՍԱԿԱՆ ԼԵԶՈՒ

    Ներկա եվրոպական գիտակցության մեջ դասական լեզու անվան ներքո հիմնականում հասկանում ենք մի «մեռած» հին լեզու, որն ընկած էր հին աշխարհի և միջնադարի քաղաքակրթական տարբեր ընդհանրությունների գրավոր ավանդույթի հիմքում: Ասենք լատիներենը` Արևմտյան Եվրոպայում, հին հունարենը` Բյուզանդական կայսրությունում, գրաբարը` Հայոց դասական մշակույթի հիմքում, դասական ասորերենը` ասորական բոլոր քրիստոնյա համայնքների ու եկեղեցիների շրջանակներում, հին սլավոներենը`արևելյան սլավոնական ժողովուրդների ավանդության սկզբնավորման և զարգացման տարբեր փուլերում և այլն: Պետք է նշել, որ դասական լեզուն գրեթե միշտ ստանձնում է նաև «սրբազան լեզվի» գործառույթը` տիրապետող դառնալով յուրաքանչյուր քաղաքակրթության վեհագույն հոգևոր հարթության վրա: Նախորդ բոլոր օրինակներին հավելենք եբրայեցերենի՝ որպես սրբազան լեզու ցայսօր սրբորեն պահպանվող գործառույթը հուդայականության մեջ, ավեստերենի (մասամբ նաև պահլավերենի) գործածումը` որպես զրադաշտականության նվիրական լեզու կամ արաբերենին վերապահված բացառիկ դերն իսլամում: Իրականում, դասական լեզվի կրոնական սրբազնացումը կարևորագույն ցուցիչն է քաղաքակրթության ինքնության և ինքնուրույնության լիարժեք կայացման: Այսինքն, դասական և խորքային իմաստով միասնական քաղաքակրթության սահմանները ճշտվում են տվյալ ընդհանրության մեջ մեկ սրբազան և դասական լեզվի գործածմամբ: Այս առումով, որքան էլ անսովոր հնչի, Արևմտյան Եվրոպան սկզբունքորեն մեկ` հռոմեա-կաթոլիկ (այժմ գրեթե ամբողջապես կորուսյալ) քաղաքակրթության ժառանգորդ է: Նույնը կարելի է ասել նաև հին սլավոներենի երբեմնի տիրապետության սահմաններով ուրվագծվող արևելասլավոնական ժողովուրդների քաղաքակրթական միասնության մասին, որը, սակայն, ամբողջապես ինքնուրույն քաղաքակրթություն չէ, այլ` բյուզանդականի կիսանկախ ենթաշառավիղը:

    Եթե առաջնորդվենք հիշյալ տարորոշիչ սկզբունքով, ապա մենք հայերս, ասորիները և ղպտիներն ինքնուրույն և ինքնակա քաղաքակրթություններ ենք, քանի որ մեր ազգային ընդհանրությունների դասական լեզուները բարձրացվել և ստանձնել են նաև սրբազան լեզվի կարգավիճակ:

    Սրբազան լեզուն ազգային ընդհանրության լեզվական այն տարբերակն է, որը կանոնավորում և արարում է մարդու հույզերի, մտածությունների, գերբնականի հետ առնչվելու և մշտնջենավորի մեջ խորաթափանցելու անհատական և ընդհանրական փորձառությունը: Այն մարդու ոգեղեն աստվածային էության գերագույն դրսևորումն է: Ինքնին հասկանալի է, որ նման դրսևորումը փոփոխական և հեղհեղուկ լինել չի կարող: Այն տարբեր ժամանակաշրջաններով և մարդկային խառնվածքով պայմանավորված ողջ զանազանությամբ հանդերձ պետք է կրի միասնականության զորեղ կնիքը` բոլոր ժամանակների և բոլոր անձանց մտքին և հոգուն հասկանալի, ընդունելի և ներազդող լինելու համար: Այս է սրբազան լեզվի կարևորագույն առանձնահատկությունը` անկախ ժամանակի, վայրի և խառնվածքի լինել միևնույն ճշմարտության, գիտության և ոգեղեն հարստության կատարյալ ներակիչն ու փոխանցողը:

    Հասկանալի է, որ սրբազան լեզվի մասին մեր արած ակնարկներն ինքնաբերաբար վերաբերվում են նաև քաղաքակրթակերտ ներուժի աղբյուր հանդիսացող լեզվի դասական գործառույթին: Խնդիրն այստեղ նույն է` ապահովել լեզվամշակութային միասնականությամբ օժտված ազգային ընդհանրության քաղաքակրթական գանձարանի հարատև և անարգել փոխանցումը բոլոր ժամանակների բոլոր սերունդներին: Այսօր դա խելացնորություն է թվում, բայց մարդկությունը դեռ անդրադառնալու է այս մոռացված ճշմարտությանը:

    Այսօր մեզ վարժեցրել են այն անհեթեթ մտքին, որ լեզուն, իբր, սոսկ տեղեկությունների փոխանցման տեխնիկական միջոց է: Քստմնելի սո՛ւտ և մարդ էակի վեհությանը հասցված անարգիչ հայհոյանք: Լեզուն` խոսքը` մեր ստեղծարար էության բյուրեղացումն է, յուրաքանչյուր ազգի` մշակութային և գոյաբանական գերագույն արժեքը (Հայրենի հողի հետ միասին): Հնագույն ժամանակներից մարդիկ գիտակցել են խոսքի արժեքն ու զորությունը: Խոսքը` մարդու Աստուծո պատկերով և նմանությամբ ստեղծված լինելու, նրա բանականության և ոգեղենության վկայությունն է ու զենքը, որով կերտվել և կերտվելու է մարդու փառքը և հոգևոր կատարելությունը: Խոսքը յուրաքանչյուր բարի նորարարության ակունքում է: Նյութական աշխարհում խոսքը կենսագործում է վերին իրողությունների իմաստը…

    Բնականաբար, այս կերպ ընկալած լեզուն կամ խոսքը միանգամայն վեր է անընդմեջ փոփոխվող և անկայուն առօրեական խոսվածքից :

    Յուրաքանչյուր ազգային լեզու ունի պատմության ուրույն ընթացք: Կան ազգեր, որոնց (թող շատ տարածված և քաղաքականապես զորեղ) լեզուներն այդպես էլ չեն կարողացել բարձրանալ դասական և, հատկապես, քաղաքակրթակերտ սրբազան և մշտնջենահաստատ լեզվի մակարդակին: Դասական և սրբազան լեզու լինելու շնորհին արժանացել են հիրավի սակավ թվով լեզուներ, որոնց շարքում գրաբարն ունի իր ուրույն և մեծապես պատվավոր տեղը:

    Աստվածային նախախնամությամբ և պատմական ընթացքի օրինաչափությամբ հասնում է ի վերուստ սահմանված այն ժամանակը, երբ լեզվի տվյալ ժամանակի արձանագրած դրությունը (որը միշտ էլ ամենակատարյալն է) գրի է առնվում` հետ այսու ստանձնելով հավերժորեն անփոփոխ դասական և սրբազան լեզվի գործառույթը: Մեր պարագային դա Ե (հինգերորդ) դարն էր: Ե դարից հետո հայերենի զարգացումն ընթացավ երկու ուղղությամբ: Մի կողմից խոսակցական բարբառներն անընդհատ ձևափոխվում էին, մյուս կողմից դասական ու սրբազան գործառույթը ստանձնելու շնորհիվ շարունակական վայրիվերումներից ազատված և անդրանցական ոլորտներ թևակոխած գրաբարը զարգացավ իր քերականական համակարգը կայունացնելու և ոճային ճոխությունները հարստացնելու ուղղությամբ: Ժամանակի սղության պատճառով չենք խոսելու հետդասական գրաբարի, հունաբան դպրոցի և ոճական բնույթի բազմաթիվ այլ հարցերի մասին, որոնց կարելի է անդրադառնալ ավելի ուշ: Կարևորն այս է` ամեն մի նոր սերունդ ձգտում էր հնարավորինս անաղարտ պահպանել մաշտոցյան ոսկեղենիկ լեզվի քերականական կուռ միասնականությունը և, միաժամանակ, հաղորդում էր լեզվին նորանոր ոճերի և արտահայտչաձևերի ճոխություն: Տարբեր ոճերի առկայությունը հսկայական հնարավորություն էր ընձեռում գործածելու հարյուրավոր նրբերանգներ, որոնք ներկա աշխարհաբարի պարագային պարզապես աներևակայելի են: Այսուհանդերձ, անկախ ժամանակաշրջանից գրաբար ուսանած անձը ստանում էր կատարյալ բանալին` Հայոց աշխարհի քաղաքակրթական ողջ գանձարանին, վերջինիս մշտակենդան ոգուն և ստեղծարար ներուժին անմիջականորեն հաղորդակից և ժառանգորդ դառնալու սքանչելի շնորհը:

    Այսօր կապը Հայոց հաւիտենականության հետ ընդհատված է գրաբարի աբովյանական և խորհրդային ոչնչացմամբ: Մեր գրականության մեծագույն և համաշխարհային արժեք հանդիսացող գոհարները դպրոցներում եթե անգամ սերտվում են, ապա՝ միայն աշխարհաբար ոգեզրկող թարգմանությամբ: Չկարծեք, որ այս խոսքերն արտաբերելիս, այպանում եմ արևելահայ կամ արևմտահայ աշխարհաբարները կամ էլ միջին հայերենը: Իսպառ ո՛չ: Պարզապես, արարատյան բարբառը Հայոց մյուս բարբառների նման պետք է մնար հյութալի կենցաղային խոսքի կենդանի դրսևորում: Այն պնդումները, որ գրաբարն իբր անհաղթահարելի խոչընդոտ էր երեխաների համար և չէր կարող ընկնել դպրոցական ուսուցման հիմքում պարզունակ, անհեթեթ և ստոր սուտ է:

    Դատեք ինքներդ: Այսօր Արցախում տանը միայն յուր բարբառը լսած հայ մանուկը դպրոցում բախվում է ոչ պակաս չափի դժվարությունների` գրական արևելահայերենը հասկանալու: Օրինակ` Աստղիկը քինաան ա շկոլը, վեր կիրիլ լյավ կարդի: Թարգմանվում է` Աստղիկը գնալու է դպրոց, որպեսզի գրել լավ սովորի: Նույն նախադասությունը գրաբար կհնչի այսպես` Աստղիկ ի դպրոց երթիցէ, զի բարւոք գրել ուսանիցի: Մեկ այլ օրինակ` հադրութեցի մանուկը կասի` օզիս ըմ տոն քինիմ, վեր օտիմ: Թարգմանվում է` ուզում եմ տուն գնալ, որ ուտեմ: Գրաբար կհնչի` Կամիմ ի տուն գնալ /երթալ/, զի կերայց /ուտիցեմ/: Ինքնին ակներև է, որ գրաբարյան ձևերը ավելի մոտ են ներկա գրականին, քան բարբառայինները: Սակայն արցախցի մանուկների համար բարբառի և գրական արևելահայերենի միջև ահռելի տարբերությունն արգելք չէ` գրական մայրենին ուսանելու: Էլ չենք խոսում խորհրդային տարիների մասին, երբ ռուսերենին կատարելապես անգիտակ մանուկը քաղքենի ծնողների կողմից նետվում էր ռուսական դպրոցի այլասերող գիրկը: Մեկ-երկու տարի անց այդ երեխան արդեն ռուսերեն էր խոսում և գրում` հարհամարհումն մայրենիի: Շարունակել չեմ կամենում:

    Գրաբարի վերականգնմամբ մենք կարող էինք պահպանել առանձին քաղաքակրթություն և Աշխարհ լինելու սակավատուր շնորհը, բայց հետևեցինք «առաջադեմ եվրոպական մոդելին»: Անհեթեթ էր անգամ համեմատությունը… Ֆրանսիացու, գերմանացու, իտալացու կամ լեհի համար լատիներենը սրբազան և քաղաքակրթակերտ, բայց ոչ երբեք ազգային լեզուն էր: Իրենց պատմության մեջ առաջին անգամ որպես ազգային պետություն կայանալով` նրանք ստիպված էին ընթանալ իրենց ազգային լեզուներին քաղաքացիություն տալու ճանապարհով: Գրաբարը մեզ համար օտար լեզու չէր, բայց հալածվեց և ջնջվեց գերագույն ոխակալությամբ այն կույր մարդկանց ձեռամբ, ովքեր ունակ չեղան արտաքին ազդեցությունների շղարշի հետևում գնահատել, սիրել և հարգել սեփական մշակույթն ու սրբությունները: Այսօրվա ապազգաին և սպառողապաշտ աշխարհահայացքը զգալի չափով Հայոց դասական մշակույթի և վերջինիս հիմքում ընկած գրաբար ոսկեղենիկ լեզվի մատնության և մոռացության արդյունքն է:

    Ո՞րն է, ուրեմն, գրաբարի գործառույթը:

    · Գրաբարը Հայոց աշխարհի և քաղաքակրթության դասական սրբազան լեզուն է, որն օժտված է հարամնա արտաժամանակյա խորհրդանշայնական ներգործությամբ:

    · Գրաբարը Հայոց քաղաքակրթության ամբողջականության ստեղծարար առանցքն է և` Հայոց աշխարհի քաղաքակրթակերտ ներուժի բյուրեղացումը:



    Վայկունեցի
    Վերջին խմբագրող՝ Արիացի: 08.09.2009, 10:07:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (12.09.2009), Rammstein (11.09.2009), Մեղապարտ (08.09.2009)

  3. #2
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրաբար

    Շնորհակալություն
    Ես հավատում եմ Լեզվի, հնչյունային զորությանը: Վերջերս, նույնսիկ լսել եմ վարկած, ըստ որի հատուկ արտասանություններով, մարդիկ իրենց մեջ արթնացնում են իրենց մեջ քնած ուժերը:
    Գրաբարը շատ ոգեղեն է, շատ հզոր...դաստիարակչական... ես նպատկներիս մեջ ունեմ նաև այն մի օր տիրապետլու որոշումը: Կարծում եմ, կարելի է հատուկ դպրոցներում կամաց կամաց մտցնել գրաբարի ուսուցանումը:

    Հիվահի, Հայերենը Աստծո հետ հաղորդակցման միակ լեզուն է:ԲԱՅՐՈՆ:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (12.09.2009), Արիացի (08.09.2009)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրաբար

    Միայն ուզում եմ ավելացնել, որ ներկայումս հայտնի Գրաբարն էլ (որը ունենք Մաշտոցի շնորհիվ) էլի այն չի։ Լավ կլիներ վերականգնել ավելի հին լեզուն։

  6. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի ակումբցիներ,

    Եթե համացանցում որևէ տեղ կան գրաբար տեքստեր եւ աղբյուրներ, կարող եք արդյոք նշել դրանց հղումները։

    Անչափ շնորհակալ կլինեմ օգնության համար։



    հ.գ. Ջիիզզզզզզ Այս ինչ էլ սիրատոչոր թեմա էր...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ակումբցիներ,

    Եթե համացանցում որևէ տեղ կան գրաբար տեքստեր եւ աղբյուրներ, կարող եք արդյոք նշել դրանց հղումները։

    Անչափ շնորհակալ կլինեմ օգնության համար։



    հ.գ. Ջիիզզզզզզ Այս ինչ էլ սիրատոչոր թեմա էր...
    www.digilib.am

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •