ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ
Հացի սրբությամբ, հողի սխրանքով,
Աչքերի խորքի հույսով մանրակերտ,
Յոթ հրաշքների հասնող ճախրանքով
Անցար պատմության ճամփեքով անթեք:
Սուրաց թշնամու բազում հարձակում,
Տեսար երկրաշարժ ու… Ելար ոտքի,
Անփույթ դարերից մինչ անկախացում
Նշան բերեցիր չխոցվող կամքի:
Ընդհուպ, մոռացած ծանրությունը քո
Երազ ես պահում ճերմակ մեծության,
Սիրում եմ հոգուդ բոցեղեն ցայտքով,
Երգելով տանել ուղին պատմության…
Մեկ դո՛ւ եմ իրո՛ք, մեկ՝ ես, Հայաստա՜ն:
© Լուսին Ամարա




Մեջբերել



Էջանիշներ