Ariadna (12.02.2011), Sambitbaba (11.02.2011), Արևածագ (10.02.2011)
Մի բան էլ հուշեմ ու` ռադըս քաշեմ:
Դարեր շարունակ սովորել ենք առանձնացնել մեր Աստծոն մեզանից և դրա վառ օրինակն են քո շատ հաջող գրած տողերը.
Իսկ ի՞նչ, եթե դա իրականություն է միայն այն պատճառով, որ մենք չենք տեսնում իրականությունը` իր ամբողջականության մեջ:Լավ տուն-տեղ, այգի ունի այնտեղ վերևում.
Ծեր է, ներքևի գործերը էլ չի հասցնում:
Հ.Գ. Իրոք որ, ներող եղիր քո էջերի վրա այսքան զավզակությանս համար: Ես նույնիսկ չգիտեմ, կանոնակարգով դա թույլատրվա՞ծ է, թե՞ ոչ:
Շինարար (11.02.2011)
Sambitbaba (12.02.2011)
Ամենակարևորն այն է, որ, եթե "հավես ա", նշանակում է` գլուխդ չեմ տարել: Իսկ մնացածը` բուժվելի է:
Ես էլ եմ շատ սիրում կենդանի շփումը, բայց գիտես, այս ֆորումը շատ հետաքրքիր մի աշխարհ է ու ահագին դրական բաներ է պարունակում: Ինձ թվում է, որ մարդիկ ավելի մաքրվում են կարծես: Ինձ համար, օրինակ, շատ կարևոր բան է այն, որ այստեղ ես ավելի հանդուրժողական եմ դառնում:արժե մի անգամ հանդիպել ու քննարկել Աստծո և մարդկանց փոխհարաբերությունների տեսանելի ու անտեսանելի կողմերը
Շինարար (12.02.2011)
Զարմացրիր ինձ, շատ զարմացրիր. գիտես աչքիս առաջ եկավ Նարեկացի եկեղեցու բակում 100 դրամով խաչ վաճառող մոտավորապես 10 տարեկան տղա երեխան ու Աստվածածին եկեղեցու դարպասների մոտի մուրացիկների խումբը… Բեր զահլեդ տանեմ ու մի դեպք պատմեմ, դե Նարեկացի եկեղեցու մոտի խաչմերուկում պետքա Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի արձանը կանգնեցվի, ու մինչև կանգնեցվի կծերանանքդե գիտես էլի… Այդ հարցով Տեր Վահանի մոտ էի, ասաց՝ «Չեմ ուզում, թող չկառուցեն, բայց գոնե կառուցման գումարի հաշվին մեր քաղաքի խեղճերին մի կտոր հաց տան»… Միտքը իրոք լավն էր, մանավանդ մեր քաղաքի խեղճուկրակների վիճակը նկատի ունենալով… հլա գնա Բանգլադեշ, Նաբերեժնի են ասում կարծեմ, դա երևի Չուխաջյաննա, մտի ետ բնակիչների տնակները, եթե գլխիդ փուլ չգան, ելի լավա, ներսից դուրսը պարզ տեսնում ես, մի խոսքով, թույլ կողմիս ես կպել, դրա համար էլ երևի գլուխդ տարա, դու երևումա դեռ շատ կզարմացնես ինձ… վերջում էլ ասեմ, որ երանի ետ հույսից ինձ ու ետ վաճառողին վաճառեին
ապրես լավն էր
Շինարար (12.03.2011)
Քանի որ այդքան համբերություն չունեմ նոր մրցույթի սպասելու, ու այդքան նյարդ չունեմ՝ քվեարկվելու, հեքիաթս, որ նոր գրեցի, դնում եմ այստեղ:
1
Հեռուստացույցի մեջի փոքրիկ աղջիկը լաց էր լինում: Մի կին բռնել էր աղջկա ձեռքը: Երևի մայրիկն էր: Հետո մի տղամարդ` երևի հայրիկը, գրկեց նրան: Տղան, որը հեռուստացույց էր նայում, նույնպես սկսեց լաց լինել:
-Մայրիկ, նա շատ է լաց եղել, դրա համա՞ր են աչքերն այդպես նեղ:
-Չէ, տղաս. նա ճապոնացի է, բոլոր ճապոնացիների աչքերն էլ նեղ են,- պատասխանեց Մայրիկը` շոյելով Տղայի գլուխը: -Իրենց մոտ երկրաշարժ է եղել,- Մայրիկը սրբեց տղայի արցունքները:
-Երևի տխրել է, որովհետև պետք է տնակում ապրեն,- բարձրաձայն մտածեց Տղան: -Ես միշտ տնակում եմ ապրել, ու երբեք դրա համար չեմ տխրել: Դու ու Հայրիկը մինչև հիմա տխրում եք չէ՞: Հայրիկը դրա համար գնաց Ռուսաստան, որ աշխատի ու գա` տուն առնի,- Տղայի աչքերը նորից լցվեցին արցունքներով:
-Ուղղակի Հայրիկը չի ուզում, որ դու միշտ տնակում ապրես:
-Երբ Հայրիկն այստեղ էր, ես չէի տխրում, իսկ հիմա ես տխրում եմ, որովհետև Հայրիկը հեռու է:
-Կմեծանաս, ամեն ինչ կհասկանաս,- Մայրիկը համբուրեց Տղայի մազերը:
«Մեծերը ոչինչ էլ չեն հասկանում: Երբ ես մեծանամ, այդպիսին չեմ լինի,- որոշեց Տղան: -Ես պետք է գնամ ու այդ աղջկան ամեն ինչ բացատրեմ: Չի կարելի թողնել, որ նա միշտ տխրի, ինչպես Մայրիկն ու Հայրիկը: Ու՞մ է պետք տունը, եթե քնելիս Մայրիկը ճակատդ չի համբուրելու ու առավոտյան չի արթնացնելու, որ դպրոց գնաս, եթե երեկոյան չես կարող նստել հեռուստացույցի մոտ, ու երբ Մայրիկն ասի` գնա քնելու, պատասխանես, որ Հայրիկին ես սպասում»:
-Մայրիկ, ես գնում եմ բակ,- ժամանակ կորցնել չէր կարելի: Տղան վճռեց հենց հիմա ճանապարհ ընկնել ու ամեն գնով գտնել այդ աղջկան:
-Դասերդ մինչև չսովորես, ոչ մի բակ:
«Մեծերը միշտ նույնն են ասում: Ոչ մի նոր բան չեն կարողանում մտածել: Ինչու՞ չի կարելի մի օր ասել` այսօր, տղաս, հայտարարում եմ դաս չսովորելու օր»: Տղան որոշեց Մայրիկին օգնել նորարար լինելու հարցում:
-Մայրիկ, այսօր դաս չսովորելու միջազգային օրն է:
-Դա ի՞նչ նորություն է: Այդպիսի օր չկա:
-Մինչև հիմա չկար, բայց արդեն կա: Ես հենց նոր հորինեցի այդ օրը,- հպարտությամբ ասաց Տղան:
-Անմիտ բաներ իմ ասա,- բարկացավ Մայրիկը: Այո, մեծերը երբեք էլ չեն սիրել ընդունել փոքրերի օգնությունը նման հարցերում, բայց Տղան ևս մի միջոց ուներ: Նա համբուրեց Մայրիկին: Հենց Մայրիկը բարկանում է, Տղան համբուրում է նրան: Սովորաբար օգնում է:
-Լավ, գնա, միայն շուտ կգաս,- ժպտաց Մայրիկը:
«Մայրիկները միշտ շուտ են համոզվում: Բայց Ճապոնիա գնալու մասին չարժե ասել նրան: Նա իրեն վատ կզգա ու այն դեղի կաթիլներից կուզի»,- մտածեց Տղան ու դուրս վազեց:
Arpine (26.09.2011), My World My Space (15.05.2011), Quyr Qery (18.04.2011), Sambitbaba (19.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ