User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Քանի որ ահագին խոսացինք դեսից-դենից, պատմեմ, թե ոնց եղավ, որ այս ոտանավորս ծխախոտի մասին գրեցի, չնայած ոչ ոք չհարցրեց, բայց որոշել եմ ու պիտի պատմեմ
    Սիրահարված էի բնականաբար, շատ բուռն տարիք էր մոտս, տասնինը տարեկան էի, սիրահաություններով, մերժումներով հագեցած մի շրջան էի ապրում «Հոգու ճիչ» շաբաթաթերթ կար, մի ծանոթ աղջիկ, լավ ընկեր իր ոտանավորները ուղարկում էր ու տպագրում էին, ես էլ նոր էի գրել իմ վեցերորդ ոտանավորը՝
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    6. N***-ին

    Ո՞վ եմ ես՝ վատ մա՞րդ, նաև վատ ընկե՞ր,
    Դավաճա՞ն եմ ես: Երդվում եմ, որ ոչ,
    Ու՞մ եմ դավաճանել ես երբևէ՝
    Եղբո՞րս, Աստծու՞ն, գուցե ընկերո՞ջ:

    Ոչ, հանուն ընկերոջ, եղբորս, Աստծու
    Դավաճանում եմ միայն ինքս ինձ,
    Հավատա՝ սրանք խոսքեր չեն շինծու,
    Խաբում եմ հաճախ, բայց ոչ չափածո:

    Դավաճան չեմ ես, ոչ էլ վատ ընկեր,
    Բայց, երդվում եմ, կարող եմ ուրանալ
    Հանուն այն բանի, որ կոչվում է «Սեր»,
    Ընկերոջ, եղբորս, նույնիսկ Աստծու:

    Սրանք, հավատա, խոսքեր չեն շինծու,
    Խաբել ես գիտեմ, բայց ոչ չափածո:
    Ուղարկեցի «Ճիչին», տպագրել էին ու հրավիրել խբագրություն, շատերի ոտանավորներն էր տպագրված, բայց մենակ իմ ոտանավորի տակ էին գրել, թե սիրելի էսինչ, հաճելի կլիներ ծանոթանալ և այլն, բնականաբար չգնացի, բայց ոնց էի ուրախացել Թեյ դրեցի, ծխախոտը կպցրեցի, ուսանող ժամանակ ծխախոտով էի թեյ խմում Վերցրեցի թուղթ ու գրիչը ու գրեցի՝
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    9. Սիրում եմ ծխել

    Ծխախոտամոլ չեմ, բայց սիրում եմ ծխել.
    Սիրում եմ ծխել մենությունն իմ մխացող,
    Մենությունս ու կյանքս եմ սիրում ծխել,
    Ծխում եմ իմ կյանքը ծխախոտով լացող:

    Սիրում եմ դիտել՝ ինչպես է ծխախոտը
    Լալով այրվում ու կամաց-կամաց ծխանում,
    Ու եղբայրներ ենք մենք՝ ես ու ծխախոտը,
    Ծխում ենք մեր կյանքը ու կամաց մխանում:

    Մենք այդպես նման ենք՝ ծխախոտը և ես,
    Երկուսս էլ մեր մենությունն ենք լալիս
    Ծխե արցունքներով, որոնք քաշում ենք ներս,
    Որ ոչ-ոք երբեք չտեսնի մեզ մխալիս:

    Այսպես մենակ ծխախոտն ու ես միասին
    Նստում ենք երկուսով ու անխոս զրուցում
    Ծխացող-մխացող մեր մենության մասին,
    Նստում ենք միասին, մենությունն մեր կիսում:
    Հինգ րոպեում գրեցի, սիրահարվել էի ես իմ գրածին, անկեղծ ասեմ՝ մինչև հիմա սիրահարված եմ, սրանից ավելի սիրելի չափածո գործ չունեմ, նորից ուղարկեցի «Ճիչին», էս անգամ չտպագրեցին, կամ էլ ես էդ համարին չհանդիպեցի, չնայած ուշադիր հետևում էի:
    Նման բաներ, մասնագիտությունս այնպիսին է, որ ես պարտավոր եմ գրականություն հասկանալ, որովհետև ուսումնասիրում եմ գրականություն, չնայած ինքս ակումբի ստեղծագործություններին եթե անդրադառնում եմ, աշխատում եմ անդրադառնալ որպես ընթերցող, ոչ որպես մասնագետ… Ուզում եմ ասել՝ կարծում եմ՝ կարողանում եմ թացը չորից տարբերել գրականության մեջ… Հիմա իմ գրածները ոտանավոր են, թե բանաստեղծություն, ինձ համար էական չի, դրանք իմն են, ինձ հարազատ են, իմ կողմից ապրված են… Երևի թե ասելով, որ ինքս լուրջ չեմ վերաբերվում դրանց, մի փոքր չափազանցրել եմ, որովհետև լուրջ չեմ վերաբերվում որպես գրական ստեղծագործությունների, բայց ինչպե՞ս կարող եմ լուրջ չվերաբերվել որպես իմ ապրումների, զգացմունքների… Ակումբում երբ նոր էի գրանցվել, մթնոլորտը ինձ շատ դուր եկավ, մտածեցի, որ մարդիկ կլինեն, ում հետաքրքիր կլինեմ ես, հետաքրքիր կլինեն ոտանավորներիցս, ու չսխալվեցի… Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կարդացել են չասելու ասելիքս, որքան էլ արդեն իսկ վերնագիրը շաբլոն թվար…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.02.2010, 22:08:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (04.02.2010), Nare-M (04.11.2010), Արևածագ (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Դեկադա (04.02.2010), Եկվոր (05.02.2010), Էլիզե (19.06.2010), Կաթիլ (04.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •