User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    40. Երկրաշարժ

    Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա,
    Թե քո գործը չի, դու իմ կյանքին չխառնվես,
    Իմ կյանքը չի՞, թո'ղ՝ ապրեմ իմ ուզածի պես,
    Ու՞մ մոր արցունքը չհասցրեց` չորանա:

    Տեսնես՝ առավոտ շուտ գործի ճանապարհին
    Ո՞վ իր պապին հեռվից տեսավ, բայց չսպասեց,
    Թե պապն է էլի, կտեսնեմ հետ դառնալիս,
    Եվ ու՞մ պապը հեռվից թոռին հպարտ նայեց:

    Որ աղջիկը իր սիրածին չասաց` այո,
    Թե թանկացնեմ ինձ, թող իր սերն ապացուցի,
    Ու տանը նստած` սիրո մասին ֆիլմ էր նայում
    Ու արտասվում, ապա ժպտում ու երազում:

    Իր սիրածին ո՞վ չտրվեց ու փոշմանեց,
    Եվ ո՞վ փոշմանել էլ անգամ չհասցրեց,
    Ո՞ր տղան վերջապես այն աղջկան տիրեց,
    Բայց տղերքի մոտ պարծենալ չհասցրեց:

    Ու՞մ նոր վեպը այդպես էլ կարդացող չեղավ,
    Ու՞մ վերջին երգը այդպես էլ լսող չեղավ,
    Ու՞մ թխած հացն այդպես էլ ոչ ոք չկերավ,
    Ո՞վ հասկացավ, ո՞վ այդպես էլ չհասկացավ:

    Ո՞վ մտածեց, թե անիմաստ է երազել,
    Եվ ու՞մ երազը այդպես կիսատ ընդհատվեց,
    Երբ դղրդաց, ապա երկիրը շուռ եկավ,
    Ու փլվեց ամեն ինչ, ու այդպես վերջացավ…

    Ոչինչ, թե այս հանգը մի փոքր կաղում է,
    Ոչինչ, որ կոշիկդ մի փոքր նեղում է,
    Ու ոչինչ, որ պատկերը նման չի ստացվում,
    Ոչինչ, որ քո շինած պատը թեք է ստացվում:

    Իզուր ես նեղվում ու իզուր ես խռովում
    Քեզնից, ամենքից, Աստծուց. Աստված ի՞նչ անի,
    Չե՞ս տեսնում, որ Աստված էլ չի կարողանում
    Հասնել քո ուզած այդ չեղած կատարյալին…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (17.01.2010), Nare-M (04.11.2010), Sambitbaba (29.08.2010), Tig (18.01.2010), _Հրաչ_ (17.01.2010), Դատարկություն (17.01.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (24.01.2010), Կաթիլ (17.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •