3. Սիրիր ինձ
Սիրիր ինձ: Ես դրախտ չեմ խոստանում,
Բայց, ճիշտ եմ ասում, զուր ես որոնում,
Չես գտնի ավելի քաղցր բան, քան
Սիրուդ հետ բռնես դժոխքի ճամփան:

3. Սիրիր ինձ
Սիրիր ինձ: Ես դրախտ չեմ խոստանում,
Բայց, ճիշտ եմ ասում, զուր ես որոնում,
Չես գտնի ավելի քաղցր բան, քան
Սիրուդ հետ բռնես դժոխքի ճամփան:
Ambrosine (06.09.2009), aragats (10.02.2011), einnA (08.10.2010), Kita (06.09.2009), Nare-M (01.11.2010), Ohanyan (06.09.2010), paniaG (28.01.2011), Sambitbaba (09.02.2011), _Հրաչ_ (13.12.2009), Բարձրահասակ (08.09.2009), Դատարկություն (03.12.2009), Ժունդիայի (08.05.2010), Ինչուիկ (01.12.2009), Կաթիլ (04.01.2010), Սերխիո (31.12.2009)

4. Նկարչի երազը
Ես մի գաղտնի երազ ունեմ,
Ուզու՞մ ես՝ պատմեմ այդ մասին,
Սակայն թող այն մեր մեջ մնա.
Այդ երազը իմ գաղտնիքն է:
Նկարիչ դառնալ եմ ուզում,
Որ մարդկանց դեմքեր նկարեմ…
Դու երևի ծիծաղու՞մ ես.
«Ի՞նչ գաղտնիք է դա. նկարիր»:
Գաղտնիքն այն է (ոչ ոքի չասես),
Որ ինձ մոտ դա չի ստացվում,
Փորձում եմ նկարել դեմքեր,
Բայց դուրս են գալիս դիմակներ:
Ես էլ եմ ապշում, զարմանում,
Թե ինչպես է դա ստացվում.
Չէ՞ որ ես իրական մարդկանց
Դեմքեր եմ նկարել փորձում:
Հապա ինչու՞ վրձնիս տակից
Պաղ դիմակներ են ինձ նայում.
Ես մի ձախորդ նկարիչ եմ,
Երևի բախտս չի բերում:
Ո՞չ, ասում ես՝ նկարիչ չե՞մ,
Ես չեմ տեսնում մարդկանց հոգի՞ն,
Ի՞նչ, լավ է՝ թողնե՞մ նկարել
Դեմքեր, դա ինձ չի՞ հաջողվի:
Ես էլ եմ համաձայն քեզ հետ.
Ես վախենում եմ նկարել
Այն, ինչ թաքնված է դեմքի
Հետևում, ինչ չի երևում:
Լավ է՝ դիմակներ նկարեմ
Եվ մարդկանց դեմքերից այն կողմ
Երբեք նայել ես չփորձեմ:
Բայց սա թող մեր մեջ մնա, լա՞վ,
Այս մասին ոչ մեկի չասես:
Առայժմ այսքանը, հետո երևի էլի բաներ կդնեմ այստեղ…

Տեսնում եմ արդեն կարդացողներ կան, հաճելի է:
_Հրաչ_ (13.12.2009)

5. Պարապություն
Երբեմն ուզում եմ պարապությունից
Ինձ պատեպատ զարկեմ:
Կյանքումս տիրող դատարկությունից
Ուզում եմ ազատվեմ:
Ներսս լցվել է այս դատարկությամբ,
Ուզում եմ բղավեմ,
Ճչամ ամբողջ ուժով, դատարկությունը
Այդպես մեջիցս հանեմ:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.09.2009, 19:32:
Ambrosine (06.09.2009), aragats (10.02.2011), einnA (08.10.2010), Kita (07.09.2009), kitty (25.04.2011), Nare-M (01.11.2010), paniaG (28.01.2011), snow (10.09.2009), Ungrateful (06.09.2009), _Հրաչ_ (13.12.2009), Դատարկություն (03.12.2009), Եկվոր (08.09.2009), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (08.05.2010), Լուսաբեր (17.11.2009), Կաթիլ (06.09.2009), Քամի (07.09.2009), Ֆոտոն (06.09.2009)

6. N***-ին
Ո՞վ եմ ես՝ վատ մա՞րդ, նաև վատ ընկե՞ր,
Դավաճա՞ն եմ ես: Երդվում եմ, որ ոչ,
Ու՞մ եմ դավաճանել ես երբևէ՝
Եղբո՞րս, Աստծու՞ն, գուցե ընկերո՞ջ:
Ոչ, հանուն ընկերոջ, եղբորս, Աստծու
Դավաճանում եմ միայն ինքս ինձ,
Հավատա՝ սրանք խոսքեր չեն շինծու,
Խաբում եմ հաճախ, բայց ոչ չափածո:
Դավաճան չեմ ես, ոչ էլ վատ ընկեր,
Բայց, երդվում եմ, կարող եմ ուրանալ
Հանուն այն բանի, որ կոչվում է «Սեր»,
Ընկերոջ, եղբորս, նույնիսկ Աստծու:
Սրանք, հավատա, խոսքեր չեն շինծու,
Խաբել ես գիտեմ, բայց ոչ չափածո:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.09.2009, 19:35:

7. Իմ ձայնագրիչը
Նվագում է ձայնագրիչս հին,
Լսում եմ երգերը մեր սիրած,
Հիշում եմ օրերը գնացած,
Նվագում է ձայնագրիչը իմ...
Պառկել եմ ես մեր տան բազմոցին,
Հուշերը ինձ հանգիստ չեն տալիս:
Ինչու՞ է ձայնագրիչն իմ լալիս,
Երբ մտածում եմ ես քո մասին:
Կարոտում եմ օրերը անցած,
Ձայնագրիչն է կարծես ինձ հուշում,
Ու ես էլ եմ արդեն հասկանում,
Որ հեռացել ես անվերադարձ:
Լալիս է ձայնագրիչը իմ հին…
Ուզում եմ մոռանալ քո մասին…

8. Ես քեզ սիրում եմ. չքվիր
(սոնետ)
Ինչու՞ է քո տեսիլքը նորից հետապնդում ինձ,
Գիտեմ՝ դու երջանիկ ես. սրում ես ու սիրված ես,
Թող ուրեմն երջանիկ լինեմ նաև ես,
Հասկացրու ինձ, որ վաղուց հեռացել ես իմ կյանքից:
Բացատրիր, համոզիր, որ չի կարելի սիրել տեսիլքի,
Չի կարելի ապրել հուշերով ու երազներով՝
Անդառնալի հուշերով ու անհույս երազներով,
Դե, չքվիր, հանգիստ թող ինձ, անցյալի սիրո ոգի:
Թե՞ կարծում ես, որ չեմ կարող ապրել առանց քեզ,
Առանց քո աչքերի, որոնց մեջ երբեք սեր չեմ տեսել,
Գրողը տանի, հանգիստ թող ինձ վերջապես, լսու՞մ ես…
…Ոչ, ոչ, մի լսիր ինձ, խնդրում եմ, դա ես չեմ խոսում,
Թույլ տուր գոնե երազներիս մեջ քեզ հետ լինել,
Թող ինձ քո այդ տեսիլքը, ես քեզ սիրում եմ… սիրում…

Մի քիչ անհամեստ ա իմ կողմից, ոչ ոք չի հետաքրքրվել, բայց ուզում եմ պատմել այս ոտանավորիս մասին… Դե, իմ թեման է, ով չի ուզի, թող չկարդաՈւրեմն բոլոր ոտանավորներս գրել եմ մի շնչում, մի հինգ րոպեում, հետո ճիշտ է ժամանակի ընթացքում մշակել եմ, բայց հիմքը այդպես է դրվել: Դե ես բանաստեղծ չեմ, ուղղակի հավեսի համար մեկ-մեկ գրոտում եմ
Բայց այս մեկը տարբեր է: Ժամանակին նկարում էի ու հատկապես սիրում էի դիմանկարներ, ինձ մոտ ավելի հեշտ ստացվում էր աչքերի արտահայտությունը ստանալ, քան ճիշտ դիմագծերը, ու այնպես էր լինում, որ նայողները աչքերից միանգամից ճանաչում էին, թե ով է դարձել հերթական դիմանկարիս թիրախը… Ու մի օր մտածեցի, որ հետաքրքիր կլիներ գրել ոտանավոր մի նկարչի մասին, որ չի կարողանում հենց հայացքը ճիշտ ստանալ, որ դիմագծերը ճիշտ-ճիշտ նկարում է, բայց նկարը սառն է ստացվում, ու սկսեցի զբաղվել, մի ամբողջ ամիս գրում էի, մոտ մի քառասուն քառատող գրեցի, հետո սկսեցի կրճատել, տողերը հետ ու առաջ տանել, ու թողեցի այն, ինչ կա… Այսպես կիսատ, կաղ մի բան ստացվեց: Ու այսօր մտածեցի, որ իրականում հետաքրքիր բան է ստացվել, ուզեցել եմ ստեղծել մի նկարչի դիմանկար, որը ուզում է դիմանկարներ նկարել, բայց իր մոտ դիմակներ են ստացվում, ու ահա իմ մոտ էլ ստացվել է այդ նկարչի ոչ թե դիմանկարը, այլ դիմակը
![]()

Վերջին. Անիմաստ
Ներեցեք, որ ես չափածո չեմ կարող հայհոյել,
Չեմ կարող անչափածո բանաստեղծություն գրել,
Ներեցեք ինձ, որ իմ դարն ու օրը չեմ հասկանում,
Որ անցյալը, ներկան ու ապագան չեմ տարբերում:
Փաստորեն, այն ամենն, ինչ հավերժինն եմ համարել,
Մեր ներկան՝ դարը մեր իմաստուն, էլ չի հանդուրժում,
Փաստորեն, դարը իմ հավերժ ոչինչ չի ճանաչում,
Փաստորեն, հավերժն էլ է իր դարը արդեն ապրել:
Զուր է ամեն ինչ՝ նկարել, գրել ու երգ ստեղծել,
Ու բոլորը՝ ես էլ, որ այդպես չէինք մտածում,
Պարզապես դոնկիխոտություն էինք միայն անում,
Դոն Կիխոտի պես երկար-բարակ չէինք մտածել:
Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել:
Sambitbaba (29.08.2010), Yeghoyan (25.12.2009), Դատարկություն (25.12.2009), Կաթիլ (25.12.2009), Մանոն (25.12.2009)
Շինարար (25.12.2009)
Որովհետև դարն այդ հավերժի մի չնչին մասնիկն է, և ինչպես որ մարդը, որը ողջ տիեզերքի մի մասնիկն է զուտ, հազիվ թե կարողանա ճանաչել այն, ինչի մասնիկն է կազմում ինքը
Մտածելու բան է…
Չարժե խորանալ այս մտքի մեջ, որովհետև քեզ մոտ այն շատ լավ էլ ստացվում է, ու կարևորն այն է, որ ասելիք կա:Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել
Շինարար (25.12.2009)


Ամանորյա
Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա.
Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
Փոքրիկների համար էլ թող առատ ձյուն գա,
Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
Կաղերի համար էլ գոնե լավ հենակներ,
Ճաղատներին՝ բնականաբար խիտ մազեր,
Բոլոր սիրահարվածներին՝ ամուսնություն,
Նոր ամուսնացածներին էլ՝ երեքացում,
Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
ՄԻԱՎ վարակակիրներին՝ Արմենիկում,
Զինվորներին՝ ուժ, կորով, արիություն,
Մայրերին էլ, էսա կգան, համբերություն,
Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…
Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
Ու անպայաման որ իմ կողքին երջանկանա:
Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:
Agni (26.12.2009), einnA (08.10.2010), Farfalla (26.12.2009), impression (26.12.2009), Nare-M (04.11.2010), Tig (26.12.2009), Yeghoyan (01.01.2010), _Հրաչ_ (27.12.2009), Աբելյան (26.12.2009), Անտիգոնե (29.08.2010), Աշխեն (26.12.2009), Արևհատիկ (26.12.2009), Դատարկություն (26.12.2009), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (26.12.2009), Լուսաբեր (26.12.2009), Կաթիլ (26.12.2009), Մանոն (26.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ