Մի երգ եմ փնտրում, որը ընդամենը մի անգամ եմ բռնացրել տեսահոլովակով` 2000-ականների սկզբերին: Նույնիսկ հնարավոր ա 1999-ի վերջին:

Երևի եթե էստեղ որոշակի նկարագրեմ, որևէ արդյունքի հասնեմ:

Ուրեմն տեսահոլովակի սկզբում երաժշտական խմբի անդամ` 5 թե 4 տղաները (մեջները մի կյաժ կար, բայց դժվար թե Backstreet boys-ը լինեին, կարծեմ իրենք չունեն էդպիսի տեսահոլովակ ) պանիկայի մեջ երգելով վազում են մեքենայի հետևից, որտեղից հարսի շորով աղջիկը իրենց վրա տարբեր իրեր ա շպրտում: Իսկ մի ուրիշ կարմիր մազավոր ու երևի նույն գույնի ակնոցավոր կին վարում ա մեքենան: Դե հետո ցույց են տալիս թե ինչպես սկսվեց այդ ամենը: Տեսահոլովակի հերոսներն են խմբի երգիչ անդամները ու նշածս երկու գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Երևի հումորախառը տեսահոլովակ էր: Վերջում էլ հարսիկը եսիմինչի վրա բարկացած կոպտում ա տղերքից մեկին, վազում դեպի մեքենան ու... տեսահոլովակի ավարտի հետ ծանոթանալու համար կարող եք վերընթերցել այս պարբերությունը սկզբից մինչև այստեղ և էլի վերադառնալ նույն կետին:

Ազնիվ, ազնիվ պինգվինի խոսք, այս ամենը կատակ չէր: Նման ինձ համար կորած մոլորած տեսահոլովակ իսկապես կա ու չեմ բացառում, որ բավականին հայտնի ա, ուղղակի ես տեղյակ չեմ: