Տատ ջան, լավ օրինակ բերեցիր, ընկերուհիդ էլ բավականին մեղմ ա արտահայտվել, մալադեց, ահագին զուսպ անձնավորություն ա: Ամոթից պետքա ազգովի գլուխներս կախենք սաղ աշխարհի հասարակությունների առաջ, որ սենց պատուհասը մեր երկրի տերն ա, ոչ թե նախագահը, այլ տերը, որ գողացել ա մեզնից մեր երկիրը ու մեր աչքի առաջ ոնց ուզում, նենց էլ վարվում ա էդ գողոնի հետ. ծախում ա, ջարդում ա, նվիրում ա և այլն: Ու ինչքան էլ ղժժանք գալստուկ ծամող Սահակաշվիլիի վրա, մարդը լավ էլ երկիր ա զարգացնում: Կամ Ադրբեջանի օրինակը. ինչքան էլ մենք ակումբի զվարաճալի բաժնում «Ադրբեջան» վերնագրով թեմա բացենք. բան չենք փոխում դրանով: Ոնց որ իքսը իգրեկին չափալախի, իգրեկն էլ գնա կողքի սենյակում թաքուն ծիծաղա իքսի վրա: Հետո՞, ինչ որ բան փոխե՞ց, հակահարված տվե՞ց, ինչ որ բանի հասա՞վ: Իհարկե՝ ոչ: Դրանով միայն ցույց տվեց իր անկարողությունը, իր ապիկար լինեը, իր թուլությունը, անօգնական վիճակը, ոչ ավելին:
Իսկ արևմուտքի աջակցության պահով, ասեմ. դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Ունենալ աշխարհի հզորներից մեկի կամ մի քանիսի աջակցությունը, դա բավականին բարենպաստ գործոն է, որն էսօր չունի ներկայիս վարչախումբը: Ի՞նչ եք գտել դրա մեջ էդքան վատ, ի՞նչ ա ուզում դրոնով ասի հայլուրը: Մարդիկ, ովքեր աջակցում են Տեր-պետրոսյանին, շարժման կողմնակից են, բայց այնքան էլ տեղեկացված չեն քաղաքականությամբ, հաճախ ասում են՝ էս հայլուրը տենաս ինչի՞ ա մեկումեջ Լևոնին ռեկլամ անում, ասում ա՝ արևմուտքն աջակցում ա Լևոնին կամ ինչ որ գերտերություն կա կանգնած Լևոնի թիկունքին: Հասկանում ե՞ս, բանից անտեղյակ, բայց տրամաբանությունից ոչ զուրկ մարդն ինչ ա մտածում էս հարցի շուրջ: