Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Անունդ չգիտեմ կներես Կուկ կդիմեմ:

Ղարաբաղի ազատագրման մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը իր դերն ունի, դա անժղտելի է, բայց այնքանով, որքանով այն բոլոր տղեքն ու մարդիկ, անգամ նրանք ովքեր դրսից էին օգնում Հայաստանին, և որոնցից մեկի գրառմանը դու պատասխանել ես, որ իրենց համար Հայստանը զվարճանքի գոտիյա, այդքանով և մեկ էլ նրանով, որ նախագահա եղել այդ տարիներին, բայց ասեմ, որ էնքան դեր չունի, որքան ասենք Վազգեն Մանուկյանը, եթե իհարկե չգովենք նրա այդ քայլը, որ գոնե ժամանակին հասկացավ, որ առանց խելացի մարդկանց ոչնչի չի հասնի:
Տա Աստված, որ մի օր առիթ ունենաս Տեր-Պետռոսյանին հարցնես.
- պրն. Տեր-Պետռոսյան, ինչու? Վազգեն Սարգսըանը Ձեզ գործից հանեց:
Եթե ազնիվ լինի կպատասխանի հարցիդ: Մի ուրիշ հարցել կարող ես տալ.
- պրն. Տեր-Պետռոսյան ինչ եք դուք արել ցեղասպանության ճանաչման, կամ մեր երկրի համար, բացի այն, որ երկիրը լցրել եք այնպիսի տականքներով, որ մինչև օրս ազատվել չենք կարողանում,- կարծում եմ այս հարցիդ անկեղծ երբեք չի պատասխանի:
Ես հասկանում եմ, որ Տեր-Պետռոսյանը ժողովրդի աչքը "մտավ" նրանով որ հանրահավաքներ արեց և այլն, բայց դա նրա շնորքը չի, դա մեր ժողովուրդնա, ով հոգնելա հենց Տեր-Պետռոսյանի սարքած շիլաշփոթից, որը դեռ երկարա մեզ տանջելու, մի հետևեք նրան, հավատացեք նա ամենևին էլ չի անում և անի այն իչի մասին խոսում է:
Կապրենք և ժամանակը ցույց կտա մեզանից ով էր սխալվում: Տա Աստված, որ ես սխալվեմ, բայց Աստված մի արասցե, որ մի ամբողջ ազգ ևս մեկ անգամ սխալվի:
Եթե ուշադիր ես կարդացել գրառումս, պետք է որ նկատած լինես՝ ես չեմ գրել՝ Լևոնը ազատագրեց, ես գրել եմ՝ Լևոնի նախագահության տարիներին ազատագրվեց: Վազգեն Մանուկյանն ինձ համար քաղաքական դիակ ա, էսօրվա դրությամբ, ու Վազգեն Մանուկյանի համաձայնությամբ ա, որ էսօր Ղարաբաղը հանձնվում ա Ադրբեջանին, Վազգեն Մանուկյանի համաձայնությամբ ա, որ մարտի մեկն այսօր կոծկվում ա, Վազգեն Մանուկյանն ա ստորագրել տխրահռչակ Նիկոյանի զեկույցի տակ, դա հերիք չի, իր կուսակցությւոնից էլ, եթե չեմ սխալվում, հանել ա մի մարդու, ով չի համաձայնել ստորգրել դրա տակ, չի ցանկացել կոծկել ողբերգությունը: Վազգեն Մանուկյանի կյանքի նպատակը, իմ կարծիքով, նախագահ կոչվելն է եղել, ու այսօր նա հասավ իր նպատակին, դարձավ նախագահ, ուղղակի Հանրապետության նախագահ չէ, ինչ որ տխրահռչակ մի հանձնաժողովի, քաղաքական մի դամբարանի նախագահ, ես կասեի՝ դամբարանի պահակ: Առիթ ունեցել եմ Տեր-Պետրոսյանին հարցնելու, ու եթե էլի ունենամ, կհարցնեմ ոչ թե քսան տարի առաջ եղած-չեղածի մասին, այլ կհարցնեմ ներկայի մասին, կհարցնեմ ապագայի մասին, որովհետև ես մանուկյանական ցավով չեմ տառապում, 96 թվականի մասին մտածելով գիշերներ չեմ լուսացնում, անցյալով չեմ ապրում, չեմ մնում քսան տարի տասնյակ տարիներ առաջ կատարված իրադարձությունների «տակ»: Ընկեր, թող քո ասած՝ Վազգեն Մանուկյանը մտներ ժողովրդի աչքը, թող նա աներ հանրահավաքներ, ինչո՞ւ չարեց, ինչո՞ւ ընտրեց ներկայիս բռնապետության կամակատարի ուղին, ինչո՞ւ դարձավ մեղսակիցը մարտի մեկի, այսօր նա քայլում է սեփական ժողովրդի արյան վրայով: