User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայ-թուրքական խնդրի շուրջ քննարկումներն անիմաստ է համարում, որովհետեւ որոշումն արդեն կայացված է.

    «Հայ-թուրքական քննարկումների իմիտացիան նպատակ ունի պատրանք ստեղծել, թե իբր կա համաժողովրդական քննարկում, իսկ քանի որ արձանագրությունները շատ ավելի սուր ընկալվեցին սփյուռքահայերի կողմից, Սերժ Սարգսյանը որոշեց համահայկական տուռնե իրականացնել' սփյուռքահայությանը համոզելու համար: Այս ամենն արվում է նրա համար, որ ցույց տրվի, թե կա համաժողովրդական քննարկման արդյունքում ձեւավորված տեսակետ, որն ի վերջո աջակցում է իշխանություններին»:

    Հիշեցնենք, որ ԱԳ նախարարը հայտարարվել է, որ որեւէ բան անհնար է փոխել այդ փաստաթղթերում, եւ արձանագրությունները ենթակա են ստորագրման. «Արդեն իսկ բոլոր երկրներում բացի Հայաստանից հայտնի է ստորագրման պահը, վայրը, մասնակիցները, բայց հայկական կողմը լռում է դրա մասին: Այնպես որ, լուրջ ընկալել այս քննարկումները իմաստ չունի»:



    Արզումանյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հայկական շահերի դեմ ուղղված քայլերի գնում է այն պատճառով, որ «Հայաստանի այսօրվա իշխանությունները չունեն ոչ ներքին, ոչ արտաքին լեգիտիմություն. Սերժ Սարգսյանը իշխանության է եկել բացահայտ կեղծիքների եւ մարտի 1-ի սպանդի միջոցով, եւ իր արտաքին լեգիտիմությունը ինչ-որ կերպ փոխհատուցելու համար գնում է այնպիսի քայլերի, որոնք հնարավորություն կտան ինչ-ինչ շրջանակների հետ շփումներ իրականացնել եւ ապահովել իր պաշտոնավարությունը: Իսկ արտաքին աշխարհը, օգտվելով նրանից, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ թույլ է, ճնշումներ բանեցնելով ստիպում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք բխում են ճնշում բանեցնող կառույցի կամ պետության շահերից»:

    Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ հայոց անկախ պետականության ողջ ընթացքում նախորդ որեւէ իշխանություն չի համաձայնվել իրար կապել հայ-թուրքական եւ ԼՂՀ կարգավորման

    Ապա մեջբերեց Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների արած հայտարարությունները, համաձայն որոնց սահմանի բացումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե շատ արագ ՀՀ -ն գնա խնդրի հանգուցալուծման, «իսկ արագ հանգուցալուծումը չի կարող բխել ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի շահերից»:

    Նա ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը համարում է հրաժարականը. «Միակ հնարավորությունը' կանխելու ոչ հայանպաստ զարգացումները եւ խոսելու թե արձանագրությունների տեքստերում, թե ԼՂՀ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում որեւէ բեկում մտցնելու մասին, մեկն է' Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ հետզհետե բարձրացող ալիքը հանգեցնելու է դրան: Թե խոհեմ կգտնվի՞ Սարգսյանը ինքնակամ հրաժարական տալու, թե՞ դա կանի ժողովրդի ճնշման ներքո, ժամանակը ցույց կտա: Կատարյալ լուծումը կլինի, որ այս անընդունելի հանգրվանին հասցրած իշխանությունը, նախագահը հրաժարական տա' թույլ տալով այլ ուժերի' փորձել շտկել իրավիճակը»:
    ինչպես նաև

    Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կասեցնելու համար Հայ Ազգային Կոնգրեսն այս պահին ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ համագործակցելը համարում է անիմաստ:

    Անդրադառլնալով «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի այսօրվա այն հայտարարությանը, թե «Ժառանգությունը» ոչ միայն պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ, այլեւ հույս ունի, որ այդ համագործակցությանը կմիանա նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը' Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը «Ա1+»-ին ասաց. «Ի՞նչ գործողություններ, ի՞նչ քայլեր են պատրաստվում անել: Թող անեն, կտեսնենք: Մինչ օրս նրանց կատարած քայլերը' քայլեր չեն, քայլերի իմիտացիա են»:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.09.2009), Kuk (29.09.2009), Տրիբուն (30.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •