Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, ինչ-որ չեմ հասկանում թե ինչ է նշանակում ընդհատակյա ազգային ինքնագիտակցություն: Էն էլ 5000 կամ 25000 տարվա պատմություն ունեցող ժողովդրի համար: Տվածդ լինքն էլ ոչինչ չասող լինք ա, Յարխուշտայի մասին, որը բոլորովին էլ ընդհատակում չի, ու անձամբ իմ ամենասիրած պարերից մեկն ա:

Հիմա Լևոնին հանգիստ թողնենք, Լևոնի հերն էլ անիծած, ինքը բան էլ չի կարա անի: Ինձ ասա թե ընդհատակում գտնվող հայրենասեր ազգանվերներն ինչ են անելու: Գոնե ընդհատակից դուրս գալու են ու գաղտնազերծեն իրենց հայրենասիրությունը, որ երեսները տեսնենք, թե չէ ??
Ինչ կա որ չես հասկանում:
Էսօր ժողովուրդին մատուցվող ինֆորմացիան լի է օտարազգերի կեղտերով, մատուցվող երաժշտությունը ցածրօրակ, ռաբիզ, կլկլացող, ապազգային երաժշտություն, Բոլոր աստղերի համատարած անգրագիտություն, տափակություն,... Ամենուրեք դուրս է մղված ազգային արժեքաբանությունը:
Իսկ ինչ վերաբերվում է ընդհատակին, ես վաղուց չեմ լսել Սահակ Սահակյանի կատարմամբ երգեր, ես կարոտ եմ դիտելու հայ ազգային պարեր հեռուստատեսությամբ;
Սույն հոդվածը վերաբերվում է այն չլուսաբանվող միջոցառումներից մեկին, որտեղ մարդկանց մատուցվում է միմիայն ազգային մտածողություն, ազգային պար, երաժշտություն, իսկ ընդհատակից դուրս գալ նշանակում է, որ պետք է ասպարեզից դուրս շպրտվեն բոլոր ցածրօրակ "մեծագույն արվեստագետների" բանակը:
Այն նաև հիմնավորումն է իմ այն համոզմունքին, որ ազգային ինքնագիտակցությունն աճում է:

Մնացածը կապրենք, կտեսնենք, ... Շուտով բոլորն ընկնելու են իրենց տեղը, ԼՏՊ-ն էլ, ՍՍ-ն էլ,...