Նախորդ փոստում չգիտեմ, բայց այս փոստի առաջին նախադասությունդ դրա մասին է:
Հիմա անդրադառնամ առաջին նախադասությանդ: Ոչ մի տեղ էլ մարդիկ չեն վախենում զինվորի հետ զենք թողնել: Ավելին զինվորը հենց նրա համար է, որ զենք կրի: Բայց այն կրում են համապատասխան վայրում` զինվորական տեղամասում: Իսկ խաղաղ պայմաններում զենք բռնելը իմ կարծիքով ուղղակի աբսուրդ է: Մանավանդ, եթե հասարակության մեջ կան մարդիկ որոնք դառը հուշեր ու զգացողություններ ունեն պատերազմի հետ կապված:
Հետո էլ, չի բացառվում, որ այդ զենք բռնողը մի սիրուն օր դեպրեսիայի նոպա կունենա ու կմտնի մի դպրոց, կամ մանկապարտեզ ու ... Տենց դեպքեր Եվրոպայում շատ են լինում, չնայած զինվորներից դեռևս չեմ լսել:
Էջանիշներ