Ժողովրդի մի սկզբունքային հատված արդեն տարիուկես է, ինչ ակտիվ վիճակում է: Ու ժողովուրդը կարող է լինել ակտիվ վիճակում: Եթե կարծում եք, որ չի կարող, ուրեմն ձեզ հուսահատվելուց բացի ուրիշ ելք չի մնում
Իհարկե դժվար ա, իհարկե ցավալի ա երկար սպասելը, իհարկե ուզում ենք արագ փոփոխություններ: Ելք կառաջարկե՞ս արագի:
Հիմա էլ է մեզնից կախված: Անշուշտ մեզնից է կախված, դրա համար էլ մի շարք սկզբունքային մարդիկ տարիուկես է փողոցից տուն չեն գնում՝ պայքարելով իմ ու քո տեղը, քանի դեռ մենք էստեղ ինտերնետային էջեր ենք սևացնում:
Իշխանափոխությունը հենց մեր անելիքներից մեկն է, էն, ինչը մեզնից կախված է: Ու նորընտիրի իշխանափոխությունն էլ կարող է մեր անելիքներից հաջորդը լինել, եթե չկարողանանք պարտադրել մեր ուզածով անելը:
Անողը, երկիրը ղեկավարողը, անշուշտ, պետք է իշխանությունները լինեն: Իսկ ժողովուրդը, այսինքն մենք, դեռ պետք է նրանց զսպող մեխանիզմ լինենք: Շատ ժամանակ կանցնի, մինչև մեր երկրում ամեն ինչ այնքան կկարգավորվի (մեր ամենօրյա պայքարի արդյունքում), որ այս զսպման մեխանիզմի այդաստիճան ակտիվությունը պարտադիր չի լինի:
Էջանիշներ