Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ ու նորից ոչ:
Չնայած արտաքուստ կարող ա տպավորություն լինել, որ ՀԱԿ ամեն ինչը Տեր-Պետրոսյանն ա որոշում, բայց դա այդպես չի:

ՀԱԿ-ում հսկայական թիմ ա գործում, գոյություն ունի քաղաքական խորհուրդ, ու որոշումները ընդունում ա հենց այդ քաղաքական խորհուրդը, հետո ներկայացնում Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանի խոսքը, հաշվի առնելով իր մտավոր կարողությունները ու փորձը, չափազանց հարգվում է, բայց մտածել, որ ամեն ինչը նա որոշում, նշանակում է չիմանալ ՀԱԿ կառուցվածքը:

Իր հերթին ՀԱԿ քաղաքական խորհուրդը հաշվի է առնում ժողովրդի, իր համախոհների՝ հիմնականում ակտիվիստ համախոհների կարծիքը: Սա մի կուռ կառույց է այդ իմաստով:
Չարժի էդքան բարդացնել. Ժողովուրդը միշտ էլ ձայնը տալիս է հնարավոր հաղթողին, հույսով, որ այդ մեկը կհաղթահարի այդ պահին վիշապի ֆունկցիաներ կատարողին.
Հետ նայենք բոլոր ընտրություններին, ու կտեսնենք, որ ոչ մեկն էլ մարդկանց աչքի լույսը չի եղել, հույսն է եղել մարդկանց շարժիչ ուժը.
Այլ հարց է, որ հույսը սիրո պես, կարող է ցանկացած գեշ ու այլանդակի վրա էլ լինել.