Չուկ, համոզված էի, որ էդ պահը դու (և միայն դու) կնկատես ու չսխալվեցի: Ինչևէ, ոգևորությունդ տեղին է: Ես չեմ ժխտում, նաև անձնական պատճառներ ունեմ Լևոնին չհավատալու: Ավելացնեմ, որ Լևոնի դեպքում իմ համար առաջին տարբերակը բացառվում է:
Լևոնին մի անգամ շանս տրվել է էս երկրի համար բան անելու ու գիտենք, թե նա այդ շանսը ինչպես է օգտագործել: Իսկ էստեղ ես երկրորդ անգամ շանս տալը աբսուրդ եմ համարում:
Բայց ամեն դեպքում, կարող եմ հանգիստ լինել, քանի որ ինչպես դու ասեցիր, նա չի առաջադրվելու:
Ու մի բան էլ, իմ արիական ճակատը մենակ իմ տատն էր պաչում:

Էջանիշներ