Chuk-ի խոսքերից
Սասուն ջան, էսօրվանից դու իմ եղբայրն ես: Պաչեմ քո էն արիական ճակատը: Շնորհակալ եմ, եղբայրս: Էջերով փորձում եմ հիմնավորել, որ ձեր մոտ ամեն ինչը անձով է պայմանավորված, չէի կարողանում նորմալ հիմնավորել, էն էլ օգնության հասար, եղբայրս, շատ շնորհակալ եմ:
Չէ, հասկանու՞մ ես, մարդը նախընտրում ա էնպիսի միջոցների դիմի, որ իշխանությունը իրեն գոհացնող քայլեր անի, բայց եթե հանկարծ ու բոբո Տեր-Պետրոսյանը գա, ամեն ինչ անելու ա, որ հրաժարական տա, որովհետև... չսիրելու անձնական պատճառ ունի:
Թքած, որ էս պահին նախագահի աթոռը զբաղեցրածը բռնաբարում ա էն ամենը, ինչը դու՛, Սասուն, սուրբ ես համարում ու ազնիվ, ճիշտ: Պետք է փորձել հակազդել էս դեպքում: Բայց որ Լևոնը գա, եթե անգամ լավ բան անի, դու իրան չհավատալու անձնական պատճառ ունես, նպատակ ես դնելու նրա հրաժարականին հասնելը:
Սա ոչ այլ ինչ չէ, քան իրականում գաղափարի բացակայություն:
Ես այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն եմ պահանջում (ոչ ակտիվ կերպով) ու դրա համար ունեմ պատճառներ, բայց ոչ երբեք անձնական, այլ ունեմ գաղափարական ու աշխարհայացքային տարաձայնություններ, ունեմ սկզբունքային խնդիրներ՝ կապված ոչ թե նրա անձի, այլ նրա վարած քաղաքականության, կատարած քայլերի, գործած ու գործող ապօրինությունների հետ:
Աբսուրդ ա, աբսուրդի թատրոն:
Ինչի՞ ես նստել: Գնա բողոքի պիկետ արա, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանա, որովհետև քո թեզը, որ իր նախագահ դառնալու դեպքում իր դեմ պայքարելու ես, իրագործելի չի հասարակ պատճառով. ինքը հայտարարել է իր չառաջադրվելը: Ու եթե պետք լինի, հարյուր անգամ կկրկնեմ, մինչև տեղ հասնի. պայքարը Տեր-Պետրոսյանի պայքարը չի, այլ ժողովրդի պայքարն ա, հերիք ա անշնորհք կերպով ամեն անգամ իր անձի վրա շուռ տաք:
Էջանիշներ