User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սասուն ջան, էսօրվանից դու իմ եղբայրն ես: Պաչեմ քո էն արիական ճակատը: Շնորհակալ եմ, եղբայրս: Էջերով փորձում եմ հիմնավորել, որ ձեր մոտ ամեն ինչը անձով է պայմանավորված, չէի կարողանում նորմալ հիմնավորել, էն էլ օգնության հասար, եղբայրս, շատ շնորհակալ եմ:

    Չէ, հասկանու՞մ ես, մարդը նախընտրում ա էնպիսի միջոցների դիմի, որ իշխանությունը իրեն գոհացնող քայլեր անի, բայց եթե հանկարծ ու բոբո Տեր-Պետրոսյանը գա, ամեն ինչ անելու ա, որ հրաժարական տա, որովհետև... չսիրելու անձնական պատճառ ունի:

    Թքած, որ էս պահին նախագահի աթոռը զբաղեցրածը բռնաբարում ա էն ամենը, ինչը դու՛, Սասուն, սուրբ ես համարում ու ազնիվ, ճիշտ: Պետք է փորձել հակազդել էս դեպքում: Բայց որ Լևոնը գա, եթե անգամ լավ բան անի, դու իրան չհավատալու անձնական պատճառ ունես, նպատակ ես դնելու նրա հրաժարականին հասնելը:

    Սա ոչ այլ ինչ չէ, քան իրականում գաղափարի բացակայություն:
    Ես այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն եմ պահանջում (ոչ ակտիվ կերպով) ու դրա համար ունեմ պատճառներ, բայց ոչ երբեք անձնական, այլ ունեմ գաղափարական ու աշխարհայացքային տարաձայնություններ, ունեմ սկզբունքային խնդիրներ՝ կապված ոչ թե նրա անձի, այլ նրա վարած քաղաքականության, կատարած քայլերի, գործած ու գործող ապօրինությունների հետ:

    Աբսուրդ ա, աբսուրդի թատրոն:

    Ինչի՞ ես նստել: Գնա բողոքի պիկետ արա, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանա, որովհետև քո թեզը, որ իր նախագահ դառնալու դեպքում իր դեմ պայքարելու ես, իրագործելի չի հասարակ պատճառով. ինքը հայտարարել է իր չառաջադրվելը: Ու եթե պետք լինի, հարյուր անգամ կկրկնեմ, մինչև տեղ հասնի. պայքարը Տեր-Պետրոսյանի պայքարը չի, այլ ժողովրդի պայքարն ա, հերիք ա անշնորհք կերպով ամեն անգամ իր անձի վրա շուռ տաք:
    Չուկ, համոզված էի, որ էդ պահը դու (և միայն դու) կնկատես ու չսխալվեցի: Ինչևէ, ոգևորությունդ տեղին է: Ես չեմ ժխտում, նաև անձնական պատճառներ ունեմ Լևոնին չհավատալու: Ավելացնեմ, որ Լևոնի դեպքում իմ համար առաջին տարբերակը բացառվում է: Լևոնին մի անգամ շանս տրվել է էս երկրի համար բան անելու ու գիտենք, թե նա այդ շանսը ինչպես է օգտագործել: Իսկ էստեղ ես երկրորդ անգամ շանս տալը աբսուրդ եմ համարում: Բայց ամեն դեպքում, կարող եմ հանգիստ լինել, քանի որ ինչպես դու ասեցիր, նա չի առաջադրվելու:
    Ու մի բան էլ, իմ արիական ճակատը մենակ իմ տատն էր պաչում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (24.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •