Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ, դու մոռանում ես թե ովքեր և ում կողքին են կանգնում: Ես մի ավազակապետին չեմ կարող գերադասել մյուսից, ու իմ քաղաքացիական իրավունքն է քո "նախընտրած"/"ֆավորիտ" քաղաքական գործչին համարել "չափազանց անընդունելի" ու դա ոչ մեկին իրավունք չի տալիս ինձ ու բոլոր նրանց, ովքեր ԼՏՊ-ի կողքին կանգնած չեն, համարել ստրուկ:

Հ.Գ. Սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթի մասին ոչինչ չգտա նշածդ թեմայում:
Արմ ջան, քեզ ոչ մեկը չի մեղադրել Լևոնի կողքին չկանգնելու համար, բացարձակապես ոչ մեկը: Ու ոչ էլ որևէ մեկը կարող ա դա պահանջել: Բայց այ քեզ ու քո նման մտածողներին «ստրուկ» համարել ներկա ավազակապետության դեմ չպայքարելու համար յուրաքանչյուրիս իրավունքն է: Քավ լիցի, ես քեզ ստրուկ չեմ համարում: Ես քեզ քաղաքականության հարցում սխալ կողմնորոշված եմ համարում՝ միաժամանակ հարգելով քո տեսակետը, թեկուզ չհամաձայնվելով:

Նշածս թեմայում գրել էի, որ ՀԱԿ հայտարարություններն են: Իսկ Տեր-Պետրոսյանի ելույթները սովորաբար լինում են համապատասխան հանրահավաքի թեմայում: Մասնավորապես քննարկման մեջ մտնելուց առաջ եթե մի քանի էջ առաջից սկսեիր կարդալ, կգտնեիր:

Ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի գործունեությանը ու ելույթներին կարող ես ծանոթանալ հետևյալ կայքում:

հ.գ. ուզում եմ հատուկ նշել, որ մեր քաղաքական տարաձայնությունները, որոնց մասին մենք վաղուց գիտենք չեն ազդել ու չեն էլ կարող ազդել մեր հարաբերությունների վրա: Դու գիտես, որ ոչ միայն ակումբում, այլև ակումբից դուրս իմ ամենասիրելի ու ամենամտերիմ մարդկանցից մեկն ես: Այս մասին լրացուցիչ գրելս հարկադրեց գրառումներիդ ոճը, որովհետև տպավորություն ունեմ, որ դու կարծում ես, որ այս սուր թեմատիկ գրառումները ոչ թե ասածներիդ, այլ անձիդ դեմ են: Այդպիսի բան չկա: