Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
ինձ երբևէ չի հետաքրքել թե ով էր կանգնած հարթակին, ինձ ահավոր շատ հետաքրքրում էր ու դեռ հետաքրքիր է թե ովքեր են կանգնած հարթակից ներքև, իմ կողքին, ինձ հետ ... իսկ նրանք դեռ կանգնած են, ոմանք բանտում, ոմանք դրսում, ոմանք հեռվից արդեն, բայց կանգնած են ու կանգնելու են, ու հենց նրանք էլ լինելու են առաջին ընդդիմադիրը հենց իշխանափոխությունից հետո
իմ խոսքի մեջ ոչ մի մեղադրական կետ չկար, ամեն մեկը ինքն է ընտրում թե ոնց է ուզում ապրել, ինչ միջավայրում, ինչ պայմաններում, ես չեմ քննադատում ոչ մեկին, բայց չեմ էլ թողնում որ սկսեն քննադատել իմ ընտրությունը. ախր հենց դրա համար էլ պայքարում եմ
Ներիր, որ կողքիդ չեմ կանգնում, ասում եմ խորին հարգանքով քո և կողքիդ եղած շատ երիտասարդների նկատմամբ: Քաղաքապետի ընտրության ժամանակ ամեն րոպե հետաքրքրվել եմ թե քո, թե մյուս ծանթ/անծանոթ երիտասարդների մասին, ու հպարտացել եմ անձամբ քեզնով, բայց կան որոշակի սահմաններ
Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
.... ի տարբերություն լոմով զինված աբորիգեների որոնք զանգում էին ընկերներին ու ասում "արի մլիցա տփելու"..պետքա պատժել այդ խուլիգաներին ամենայն խստությամբ..
Ես ոչ ոքի չեմ մեղադրում քաղաքական հայացքների ընտրության համար ու պահանջում եմ, որ նույնը լինի իմ նկատմամբ: