User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Պարզ է: Էլի շարունակվում է «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» խոսակցությունը: Բոլորիդ ուղղակի խնդրում եմ մի կողմ թողնել թեմայի վերնագիրը, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, դաշնակներին, Լևոնին ու Սերժին ու առանց էմոցիաների, ուշադիր, տրամադրված կարդալ վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը: Մոռացեք, թե հեղինակն ով է, թող լինի ոմն Պողոս Պետրոսյան, դուք կարդացեք, այնտեղ խելացի մտքերն ու կարևոր դիտարկումները չափազանց շատ են՝ այն անտեսելու համար: Պարզապես կարդացեք. մի՛ նայեք, որ երկար է: Ու կարդալուց հետո, էլի եմ խնդրում, եկեք քննարկենք կոնկրետ ելույթն ու ելույթի ընթացքում հնչած մտքերը:
    Հայկ, խոսքը և այդ խոսքը հնչեցնողը փոխկապակցված են: Ու հնարավոր չի լսել խոսքը առանց ուշադրություն դարձնելու, թե ով ա ասողը: Միևնույն նախադասությունը մի հոգու շուրթերից լսելը մի էֆեկտ է թողնում, իսկ ուրիշից լսելու դեպքում լրիվ ուրիշ էֆեկտ: Չէ որ շատ կարևոր է, թե մարդը ինչ դատողությունների շնորհիվ է եկել հանգել նրան, որ հնչեցնի ինչ-որ նախադասություն: Ու էդտեղ մարդու աշխարհայացքը, նրա ապրած կյանքը և նույնիսկ գիշերը նրա կողքին քնող կինը շատ կարևոր են : Օրինակի համար, ես չեմ կարող լուրջ չվերաբերվել Կիլիկիո Հայոց Պատրիարք Արամ Ա կաթողիկոսի խոսքին, երբ նա արտահայտվում է ինչ-որ հարցի հետ կապված, բայց միևնույն ժամանակ շատ թեթև ու անլուրջ եմ վերաբերվում Գարեգին Բ-ի ելույթներին:
    Ու այս պատճառով, ես չեմ կարող լուրջ վերաբերվել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Լևոնի արած հայտարարություններին (չնայած, որ նա ճիշտ ու հստակ բաներ է ասում), իմանալով հանդերձ, որ հենց նրա նախագահության տարիներին էր, երբ Հռոմում բանակցությունների ժամանակ, ՀՀ պատվիրակությունը գործնականորեն համաձայնվել էր հանձնել բոլոր գրաված տարածքները` ներառյալ Լաչինը և միայն Ղարաբաղի պատվիրակությունն է կարողացել փոխել բանակցությունների ընթացքը ու ավարտել մեր համար դրական ելքով: Կներես, բայց Լևոնի անկեղծությանը չեմ հավատում: Մարդ գործով է ապացուցում իր նվիրվածությունը: Իսկ մտահոգություն, բողոք ու բարի կամքի դրսևորում բոլորն էլ կարող են հնչեցնել: Ինչպես ասվում է աստվածաշնչում` благими намерениями выстлана дорога в ад

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (23.09.2009), Լեռնցի (24.09.2009), Տատ (23.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •