Բագրատ ջան, իմ համար կարևորը նախագահ հանելը չի, իմ համար կարևորը, որ մեր իշխանությունների արած քայլերը ինձ գոհացնեն: Դրան հասնելու երկու ձև կա, կամ իշխանության սխալ քայլերը նենց ես անում, որ իշխանությունը ինքը ուղղի, կամ էլ պայքարում ես իշխանափոխության համար: Ես նախընտրում եմ առաջին տարբերակը, բայց երկրորդից չեմ հրաժարվում: Կոնկրետ հիմա, իմ անձնական, ոչ ճշգրիտ ու քաղաքականությունից հեռու մարդու կարծիքով, մինչև հոկտեմբերի 14-ը կամ Սերժը հեռանալու է, կամ հրաժարվելու է թուրքիայի հետ քիրվայություն անելու իր ազգադավ ծրագրից: Ավելի հավանական եմ համարում առաջին տարբերակը:
Շատերին ա թվում, թե ես դաշնակներին համակրում եմ ու շատերն էլ ինձ փորձում են նույնիսկ դաշնակ սարքել, չնայած տարբեր առիթներով ասել եմ, որ ես կուսակցություն կոչվածով ինձ չեմ սահմանափակում:![]()
Էջանիշներ