Դայ, շարժման մեջ է «Հատուկ Գունդ» հասարակական կազմակերպությունը, որում Հատուկ Գնդի վետերաններն են, շարժման մեջ է «Ոգու Փորձություն» հասարակական կազմակերպությունը, որտեղ ազատամարտիկներ են, շարժման մեջ է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, անվանի ազատամարտիկներ ու հերոսներ, ինչպիսիք են Սասուն Միքայելյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Վարդան Մալխասյանը, Աշոտ Զաքարյանը, Սմբատ Այվազյանը ու բազում այլք, մեծ թվով երկրապահներ (օրինակ մարտական խաչով պարգևատրված հորեղբայրս՝ Գարեգին Ջամբազյանը):
Հետևաբար ողջ գրածդ արդեն իրականության հետ եզր չունի, տրամաբանական մտքիդ սկիզբը իրականության հետ եզր չունի, հետևաբար ողջ տրամաբանությունդ դատապարտված է սխալ լինելու:
Դու ինքդ խոսեցիր այդ տարիներին հեռացածների մասին, սխալամբ պնդելով, որ նրանցից ոչ մեկը Տեր-Պետրոսյանի կողքին չի կանգնի: Ես ընդամենը ասացի, որ սխալվում ես:
Էջանիշներ