User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամմեր, արդեն ասացի, ինչու այս թեմայում: ԼՏՊ բողոքն ու պահանջը նոր մասնակիցներ բերելու շարժում, հենց իր (և իր ղեկավար թիմի, համաձայն եմ Բիձու հետ) անձով է խափանվում:
    Ռամմեր, Չուկ, իսկ ինչու՞ եք դուք այդքան նյարդայնանում անձի քննարկումից:
    ԲՈԼՈՐ ազգային շարժումները անձերով են պայմանավորված: Դրանք առաջանում են իհարկե ժողովրդի խորքում, հասունանում են որոշակի պահանջի, դժգոհության պայմաններում, բայց առանց ղեկավար անձի մի երկու ավտո կվառվի, մի երկու ցուցափեղկ կկոտրվի ու վերջ:
    Իսկ երբ հայտնվում է Անձը, ասում է՝ հլա մի սրանց գլուխները կտրեք, տեսեք, որ նրանց արյունը կապույտ չէ, հետո էլ մի շարք մարդու իրավունքներ է գրում( քանի որ գրել գիտի) ՝ ստացվում է ֆրանսիական հեղափոխություն:

    Դաշնակցության գործերն էլ են անձերով պայմանավորված, մանավանդ անցյալում, ներկայում էլ: Եվ դուք իրավունք ունեք հենց ընկեր Վահանին անձամբ քննարկեք, կամ Սերժին՝ անձամբ: Երբևէ մեկն ասելէ՞՝ հանրապետականները սենց կամ նենց են, ասվում է՝ Սերժը, Մուկը և այլն:
    Հանրապետական կուսակցության ծրագիրը վատն է՞, կամ դաշնակներինը՞: Լավն են բոլորը, լավ էլ գրված են, ինչպես և ՀԱԿինը: Պարզ դաշնակ անդամները լավ տղաներ են, հավատարիմ ու նվիրված, ինչպես դուք: Ուրե՞մն՝ գրվածը լավն է, անդամները լավն են, ի՞նչ մնաց: Ղեկավարների անձից է կախված ամբողջ մնացածը:

    ...իսկ ինչու՞ եք դուք այդքան նյարդայնանում անձի քննարկումից: Որովհետև այդ անձը թույլ տեղեր ունի՞:
    Միանգամից սկսում թևերով թափահարել, հոգնեցինք, անձատյաց...Որովհետև բացասական լիցքը չափազանց շատ է այդ անձի շուրջ, թուր չի հերիքի պաշտպանելու: Միակ փաստարկը՝ նրա խոսքերն են այժմ ձեզ և բոլոր-բոլորին ուղղված:
    Իսկ ինքներդ գիտե՞ք նրա մասին ամեն բան, նրա անցյալը թափանցիկ է՞, նրա դոսյեները բաց ե՞ն հասարակության համար: Նա թաքցնելու բան չունի՞: Նրա գործարքների մեջ չկա՞ մի բան, որ ուրիշի ձեռքում դավաճանություն կանվանվեր:


    Ես չգիտեմ, բայց դուք պիտի իմանաք, որ գնաք նրա հետևից ու հետո չամաչեք, որ խաբվեցիք գեղեցիկ ճառերով:
    Չուկ, բոլորից պակաս ես կուզեի, որ դու այսպիսի կռապաշտ բաներ մտածես:

    Պարզապես նրանք իրեն ճանաչում էին ավելի լավ, քան իրեն պետք էր: Վազգեն Մանուկյանը ծախվածություն խոսքի հետ հեռավոր կապ անգամ չունի: Եվ դա երևում է պարզ աչքով: Իսկ Լևոնինը չի երևում:

    Գիտեք, նույնիսկ քաղաքական շարժումներում ժողովրդի ինտուիցիան անխաբելի է, չեն հավատում՝ չես ստիպի: Իսկ երբ հավատում էին՝ ամբողջ ազգով:
    Տատ էդ անձի պրոբլեմը ինձ թվում ա դուք ունեք, քո ասած վազգենը ու մնացած քաղաքական ուժերը ու նրանք են նյարդայնանում… որովհետև էսօր բոլորդ էլ Լևոնի իննադու Ղարաբաղի ծախվելու դեմ, ցեղասպանության ուրացման դեմ, Մարտի մեկը կոծկելու դեմ, ընտրությունները կեղծելու դեմ փողոց դուրս չեք գա, չեք բողոքի… միայն մի բանի համար որ կարող ա Լևոնին աջակցություն նայվի… ուրիշ խոսքով ասած էդ խնդիրների տապալումը ոչ մի պրոբլեմ չի ներկայացնում ձեզ համար, պատրաստ եք նույնիսկ դրանց օգնեք որ ավելի լավ ծախեն… մենակ հանկարծ Լևոնը չլինի… ով ուզում ա լինի, ինչ ուզում ա լինի մենակ Լևոնը չլինի…սա մարդկային ամենավատ հատկություններից ա, դավաճանությունից մի քայլ հետ… ես ավելի լավ ա քո ասած կռապաշտը լինեմ…

    Տատ ջան, վազգենի ծախվածությունը աչքներիս առաջ ա, իսկ Լևոնի ծախվախությունը դու հիմա մեզ էս ֆորումում կապացուցես չէ՞ նայի սպասում ենք հա…

    Միակ փաստարկը իրա խոսքերը չեն Տատ, այլ էսօրվա Հայկական բանակը (որ ժողովրդի դեմ են հանում), ազատագրված Ղարաբաղը (որ էսօր ուզում են հանձնել) ու անկախ Հայաստանի բավականին հաջող jumpstart-ը… սրա վրա էլի բաներ կարելի ա ավելացնել, բայց էսքանը հերիք ա… Տատ ջան, ոչ ոք էլ ոչ մեկի մասին ամեն ինչ չգիտի… էս նույն բաները ցանկացած մարդու համար էլ կարաս ասես… քո համար էլ կարանք ասենք… էլի էմ ասում Տատ ջան, հավայի մի գրի please, բոլորի գործարքնրն էլ աչքներիս առաջ են իսկ Լևոնինը դու ես մեզ ցույց տալու …

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.09.2009), murmushka (23.09.2009), Norton (23.09.2009), Հայկօ (23.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •