Վանաձորցի Տղա-ի խոսքերից
Ինձ թվում է ձեր պատասխանը լրիվ ուրիշ գրառման համար էր, իմ գրածը այս էր: Հասկանում եմ, որ գնահատում եք ձեր ժամանակը,
եթե ասվեր՝ ժամանակ չունեմ, ես կընդունեի միանշանակ, բայց քո տված պատասխանի մնացած մասերը՝ ներիր, ինձ չեն բավարարում:
Հ.Գ. ՄԻ անգամ էլ՝ այդ կայքերը ինձ չեն հետաքրքրում տվյալ պարագայում, որովհետև Չուկի կարծիքը կամ մյուսի, մյուսի, չի կարող տառացիորեն համընկնել ԼՏՊ_ի կամ մյուսի, մյուսի կարծիքին, ինձ ակումբցիների կարծիքն է հետաքրքրում՝ վերացարկվելով ընդդիմությունից, ԼՏՊ-ից, ՆՓ-ից, ՏԿ_ից… Թեման կարող ի ինքս բացել, ես էլ բողոքելու բաներ ունեմ, բայց մտածեցի, որ ավելի շատ ասելու ունեցողներ կլինեն, առաջարկը արեցի, ի վերջո ձեր գործն է, հիմնականում այնքան հետաքրքիր կայք է սա, որ մի մերժումից ես իրավունք չունեմ դժգոհ մնալու այս կայքի ստեղծողներից, կազմակերպիչներից ու այստեղ մթնոլորտ ստեղծողներից, մանավանդ որ մթնոլորտը չնայած երբեմն թեժ բայց շատ լավն է: Հ.Գ.-ս ավելի երկար ստացվեց, քան բուն նյութը:
Էջանիշներ