User Tag List

Էջ 24 50-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526272834 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

  1. #346
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ակումբցիներ, տեսնում եմ ձեր ոգևորությունը քաղաքական որոշ հարցերի շուրջ, բայց չեմ կարողանում հասկանալ դրա պատճառները: Ծանր վիճակից, փրկությունից է խոսվում, բայց կարծես մարդիկ ապրում են, աշխատում, արձակուրդ գնում, սիրահարվում, ամուսնանում, երեխաներ ունենում, սովորում, ամուսնալուծվում, հարստանում, սնանկանում… Ես խնդրում եմ, որ առանձին թեմա բացվի, որտեղ կքննարկվի այսօրվա իշխանության կոնկրետ սխալները, ցույց տրվի, թե ինչն է այդքան վատ, որ օրինակ իմ նման քաղաքականապես «անգրագետ» մարդիկ հասկանան ի վերջո, թե ինչն ինչոց է, թե չէ ապրում եմ այսպես լիակատար խավարի մեջ, լուսավորեք ինձ, եթե դժվար չի: Շնորհակալություն ուշադրության համար, այո, մի բան էլ, եթե դժվար չի, կխնդրեի սխալները մատնացույց անելու դեպքում նշել նաև, թե ով և ինչպես կարող է լուծել այդ խնդիրները, և ինչու այսօրվա իշխանությունները չեն անում դա: Ես հասկանում եմ, որ ոչ մեկս էլ ամենագետ չէ, բայց ներկայացրեք ձեր տեսակետը այնքան, որքան կարող եք: Այսինքը, դա լինի թեմա, որում ոչ թե պարզապես ներկայացվեն ընդդիմության տեսակետները, այլ կոնկրետ ձեր քննադատությունը այն ամենի, ինչից դժգոհ եք: Մի խոսքով, ես ինչպես միշտ շատ եմ երկարացնում, կհանդիպենք երևի այդ նոր թեմայում, կխնդրեի նաև ինձ տեղյակ պահել այդ թեմայի ստեղծման մասին:
    Էդ ամենի մասին առանձին թեմա բացելու կարիք երևի թե չկա: Այդ մասին գրվում ա տարբեր թեմաներում՝ քաղաքականության բաժնում, հիմնականում: Մտիր «Թեժ լուրեր» թեման կարդա, կտեսնես այդ ամենը ժամանակագրությամբ:
    Իսկ թե ինչն է խանգարում հանգիստ ապրել, սիրել և սիրվել, սնվել և շնչել.. խանգարում է մարտի մեկը, խանգարում է մարդկանց՝ հոգսերով լեցուն կյանքը, խանգարում է ամենուրեք հանդիպող ապօրիոնություններն ու ստորությունները, խանգարում են նման շատ բաներ: Ինչո՞ւ եղավ մարտի մեկը: ՀԻմա, քո այս տրամաբանությամբ, կարծում եմ՝ կպատասխանես մոտավորապես այսպես՝ եթե չլինեին ընդդիմության հանրահավաքները, չէր լինի մարտի մեկը: Առաջին հայացքից, իհարկե, այդպես է թվում, բայց եթե ուշադրություն դարձնենք, անպայման կնկատենք, որ այդ դեպքում ևս կլիներ մարտի մեկ, ու լինում էր: Եթե անմեղ մարդիկ են սպանվում, եթե կան չբացահայտված բազմաթիվ սպանություններ, եթե երկրում չի գործում իրավակարգ համակարգ, չի գործում արդարադատության համակարգ, չեն գործում պետության համար կարևոր նշանակություն ունեցող շատ կառույցներ, մի՞թե սա մարտի մեկ չէ: Մարտի մեկն ուղղակի այս ամենի ամբողջական մի պատկերն էր: Մարտի մեկը շարունակվում է մինչև օրս: Եթե չբացահայտված սպանությունների մասին կոնկրետ տեղեկություններ կուզես, նայիր պաշտոնական տվյալներին, կարող ես հաշվի առնել նաև այն փաստը, որ այնտեղ շատ բաներ կոծկվում են, չեն հրապարակվում, բայց միևնույնն է, դրանք շատ են: Արդարադատության մասին խոսելն ավելորդ է. հարցրու իրավաբանականում սովորող ծանոթներիդ, թե ի՞նչ ենկարծում՝ իրենց մասնագիտությամբ ինչպես են պատրաստվում աշխատանքի ընդունվել: Փողով, ծանոթով, համ փողով, համ ծանոթով: Ինչ որ կերպ արդարադատություն կոչված համակարգի հետ առնչույթուն ունեցած ծանոթներիցդ փորձիր տեղեկանալ, թե ինչպես են այնտեղ հարցեր լուծվում: Արդեն նշացի մոտավոր պատասխանը, թե ինչպես: Միքիչ էլ սոցիալական. նայիր թոշակներին ու նայիր հացի, կարագի, շաքարավազի և ընդհանրապես սննդամթերքի գներին: Նայիր, թե ինչ է արտադրում պետությունդ: Նայիր, թե ինչ հարաբերությունների մեջ է գտնվում հարևան պետությունների հետ: Նայիր արտաքին քաղաքականությանը: Նայիր, թե ինչպիսի տեմպերով աճում բուհերի վճարների թվերը: Նայիր, թե ինչպես են այլանդակվում մայրաքաղաքի փողոցները, ինչպես են մարդիկ դուրս շպրտվում սեփական տներից, որոնց փոխարեն ստանում են գրոշներ: Մի՞թե այսքանը չգիտես, մի՞թե չգիտես, որ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այս ողբերգության: Մի՞թե սրանից ավելին ես ուզում տեսնել՝ ընդունելու համար մարդկանց դժգոհության իրավացիությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.09.2009), Chuk (20.09.2009), Բիձա (20.09.2009)

  3. #347
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանաձորցի տղա, կոնկրետ օրինակներով խոսենք:

    Օրինակ մեծ սխալ է, երբ ինչ-որ մեկը դիմացինից մի բան պահանջում է առանց փնտրելու: Համաձա՞յն ես, որ սխալ է: Բարի: Այդ դեպքում սկսիր փնտրել ակումբում, որովհետև ակումբում այդ ամենի մասին կա: Իսկ մենք, կոպիտ ասեմ, քյասիբի ռադիո չենք, որ քո համար հատուկ թողարկում պատրաստենք:

    Սակայն որպես սկիզբ կառաջարկեմ այցելել հետևյալ կայքերը՝ ինֆորմացիա քաղելու համար.
    - anc.am
    - payqar.org
    - levonpresident.am
    - nikol.am
    - a1plus.am
    - lragir.am
    - akumb.am - քաղաքականություն բաժին
    Նախ, նշեմ, որ ես համարյա հեռուստացույց չեմ նայում, սա նախորդ գրառողի համար:
    Հիմա բուն նյութին, ես մտածում եմ, որ սա կարծիքների փոխանակման տեղ է ու թեմայի բացումը քյասիբի ռադիո չէր դառնա հաստատ, քո նշած կայքերի կեսը նույն ուղղության գաղափարախոսների տեսակետները պիտի որ արտահայտեն, չեմ կարծում, որ ակոււմբի անդամների տեսակետները այդպես տառացիորեն կրկնեն դրանք, իսկ ինչ վերաբերվում է ակումբի կայքին, ապա ես ուղղակի առաջարկում էի կոնկրետ թեմա, որովհետև ակումբում դրանք ցրված են այստեղ-այնտեղ ու նորից հիմնականում բերվում են որոշակի համակարծիք գաղափարախոսների տեսակետներ ու դրանք վեր լուծվում, իմ սածը այդ կարծիքներից վերացարկված քննարկման մասին էր, այ դու, օրինակ, ինչպե՞ս ես մտածում, դու-ն ցանկացած ակումբցին է, ամեն դեպքում, ես խնդրեցի, դուք մերժեցիք, ձեր իրավունքն է: Սակայն քյասիբի ռադիո որակումը սխալ էր հաստատ, որովհետև այդպես որ լինի այստեղ արվող ցանկացած գրառում պիտի այդպիսին համարվի: Լքվ մնաք, չեմ կարողանում կարճ կապել, հո զոռով չի

  4. #348
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքը, դա լինի թեմա, որում ոչ թե պարզապես ներկայացվեն ընդդիմության տեսակետները, այլ կոնկրետ ձեր քննադատությունը այն ամենի, ինչից դժգոհ եք:
    ապեր, ընդդիմության տեսակետը ներկաներին քննադատելն է..... այնպես որ տեսակետն ու քննադատությունը ոչ թե հակառակ կողմերում են, այլ նույն......

    իսկ Chuk-ի տված սայթերը "միակ" ճիշտ ինֆորմացիա ստանալու "անկողմնակալ" սայթեր են...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (20.09.2009)

  6. #349
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, նշեմ, որ ես համարյա հեռուստացույց չեմ նայում, սա նախորդ գրառողի համար:
    Հիմա բուն նյութին, ես մտածում եմ, որ սա կարծիքների փոխանակման տեղ է ու թեմայի բացումը քյասիբի ռադիո չէր դառնա հաստատ, քո նշած կայքերի կեսը նույն ուղղության գաղափարախոսների տեսակետները պիտի որ արտահայտեն, չեմ կարծում, որ ակոււմբի անդամների տեսակետները այդպես տառացիորեն կրկնեն դրանք, իսկ ինչ վերաբերվում է ակումբի կայքին, ապա ես ուղղակի առաջարկում էի կոնկրետ թեմա, որովհետև ակումբում դրանք ցրված են այստեղ-այնտեղ ու նորից հիմնականում բերվում են որոշակի համակարծիք գաղափարախոսների տեսակետներ ու դրանք վեր լուծվում, իմ սածը այդ կարծիքներից վերացարկված քննարկման մասին էր, այ դու, օրինակ, ինչպե՞ս ես մտածում, դու-ն ցանկացած ակումբցին է, ամեն դեպքում, ես խնդրեցի, դուք մերժեցիք, ձեր իրավունքն է: Սակայն քյասիբի ռադիո որակումը սխալ էր հաստատ, որովհետև այդպես որ լինի այստեղ արվող ցանկացած գրառում պիտի այդպիսին համարվի: Լքվ մնաք, չեմ կարողանում կարճ կապել, հո զոռով չի
    «Քյասիբի ռադիո» որակումը սխալ չէր հասարակ պատճառով. իշխանության բազում սխալների մասին խոսվել է բազում թեմաներում, խոսվել է ակումբցիների կողմից: Խոսվել է հնարավոր լուծումների մասին, լուծվել է բազումների կողմից: Դու եկել ու ասում ես, որ կրկնենք: Դու ուզում ես լսել մեր տեսակետները, թե ինչերն են սխալ, ես քեզ տվեցի հղումներ, որոնք դրանք բավական համապարփակ ներկայացված են: Ուզու՞մ ես, որ անպայման քո համար ժամանակ ծախսենք ու դրանք նորից գրենք, ներիր, զբաղած ենք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #350
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը

    իսկ Chuk-ի տված սայթերը "միակ" ճիշտ ինֆորմացիա ստանալու "անկողմնակալ" սայթեր են...
    Իսկ դու կտա՞ս այնպիսի սայթեր, որոնք ոչ թե չակերտավոր, այլ առանց չակերտների անկողմնակալ են:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #351
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ Chuk-ի տված սայթերը "միակ" ճիշտ ինֆորմացիա ստանալու "անկողմնակալ" սայթեր են...
    Միակը չեն, ես մոռացել էի նշել hzh.am-ը, chi.am-ը, zhamanak.am-ը, tert.am-ը, hraparak.am-ը, aravot.am-ը ու էլի որոշ կայքեր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (20.09.2009)

  10. #352
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու կտա՞ս այնպիսի սայթեր, որոնք ոչ թե չակերտավոր, այլ առանց չակերտների անկողմնակալ են:
    չէ..

  11. #353
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    ու ի դեպ մոռացել էի մի շատ կարևոր, արտասահմանից ֆինանսավորվող կայք.

    azatutyun.am

    Ու նաև խորհուրդ կտամ լսել նրա թողարկումները՝ ռադիոյով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (21.09.2009)

  13. #354
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակը չեն, ես մոռացել էի նշել hzh.am-ը, chi.am-ը, zhamanak.am-ը, tert.am-ը, hraparak.am-ը, aravot.am-ը ու էլի որոշ կայքեր
    "միակ"-ը վերաբերում էր ճիշտ ինֆորմացիային, ոչ թե սայթերին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու նաև խորհուրդ կտամ լսել նրա թողարկումները՝ ռադիոյով:
    Chuk, հալալա քեզ.....
    Վերջին խմբագրող՝ davidus: 20.09.2009, 01:17:

  14. #355
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    "միակ"-ը վերաբերում էր ճիշտ ինֆորմացիային, ոչ թե սայթերին
    Իսկ դու կտա՞ս այլ՝ ճիշտ ինֆորմացիա

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk, հահալա քեզ.....
    Շնորհակալ եմ
    Անհամեստորեն ասեմ, որ ես էլ եմ կարծում, որ հահալա ինձ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #356
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու կտա՞ս այլ՝ ճիշտ ինֆորմացիա
    Chuk ջան, ես արդեն վաղուց այս թեմայում փորձում եմ գրառումներ չանել, բայց դու այնպիսի ագրեսիվությամբ "թռար" Վանաձորցի տղայի "դեմքին", որ ինձ էլ չկարողացա զսպեյի... իսկ քո հարցին, սկզբունքներիցս հետ չկանգնելու համար կպատասխանեմ.... չէ, չեմ կարա..... էլ չեմ գրելու... իմաստը չեմ տեսնում....

  16. #357
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk ջան, ես արդեն վաղուց այս թեմայում փորձում եմ գրառումներ չանել, բայց դու այնպիսի ագրեսիվությամբ "թռար" Վանաձորցի տղայի "դեմքին", որ ինձ էլ չկարողացա զսպեյի... իսկ քո հարցին, սկզբունքներիցս հետ չկանգնելու համար կպատասխանեմ.... չէ, չեմ կարա..... էլ չեմ գրելու... իմաստը չեմ տեսնում....
    Խնդրում ու պահանջում եմ լինել զուսպ, այստեղ ոչ մեկը ոչ մեկի «դեմքին չի թռել»:
    Իսկ չգրելդ ունի իրական պատճառ՝ չկա գրելիք: Բարի չգրում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (20.09.2009), Kuk (20.09.2009)

  18. #358
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    . իսկ ինչ վերաբերվում է ակումբի կայքին, ապա ես ուղղակի առաջարկում էի կոնկրետ թեմա, որովհետև ակումբում դրանք ցրված են այստեղ-այնտեղ ու նորից հիմնականում բերվում են որոշակի համակարծիք գաղափարախոսների տեսակետներ ու դրանք վեր լուծվում, իմ ասածը այդ կարծիքներից վերացարկված քննարկման մասին էր, այ դու, օրինակ, ինչպե՞ս ես մտածում, դու-ն ցանկացած ակումբցին է, ամեն դեպքում, ես խնդրեցի, դուք մերժեցիք, ձեր իրավունքն է: Սակայն քյասիբի ռադիո որակումը սխալ էր հաստատ, որովհետև այդպես որ լինի այստեղ արվող ցանկացած գրառում պիտի այդպիսին համարվի: Լավ մնաք, չեմ կարողանում կարճ կապել, հո զոռով չի
    Ինձ թվում է ձեր պատասխանը լրիվ ուրիշ գրառման համար էր, իմ գրածը այս էր: Հասկանում եմ, որ գնահատում եք ձեր ժամանակը,
    եթե ասվեր՝ ժամանակ չունեմ, ես կընդունեի միանշանակ, բայց քո տված պատասխանի մնացած մասերը՝ ներիր, ինձ չեն բավարարում:
    Հ.Գ. ՄԻ անգամ էլ՝ այդ կայքերը ինձ չեն հետաքրքրում տվյալ պարագայում, որովհետև Չուկի կարծիքը կամ մյուսի, մյուսի, չի կարող տառացիորեն համընկնել ԼՏՊ_ի կամ մյուսի, մյուսի կարծիքին, ինձ ակումբցիների կարծիքն է հետաքրքրում՝ վերացարկվելով ընդդիմությունից, ԼՏՊ-ից, ՆՓ-ից, ՏԿ_ից… Թեման կարող ի ինքս բացել, ես էլ բողոքելու բաներ ունեմ, բայց մտածեցի, որ ավելի շատ ասելու ունեցողներ կլինեն, առաջարկը արեցի, ի վերջո ձեր գործն է, հիմնականում այնքան հետաքրքիր կայք է սա, որ մի մերժումից ես իրավունք չունեմ դժգոհ մնալու այս կայքի ստեղծողներից, կազմակերպիչներից ու այստեղ մթնոլորտ ստեղծողներից, մանավանդ որ մթնոլորտը չնայած երբեմն թեժ բայց շատ լավն է: Հ.Գ.-ս ավելի երկար ստացվեց, քան բուն նյութը:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (20.09.2009)

  20. #359
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk ջան, ես արդեն վաղուց այս թեմայում փորձում եմ գրառումներ չանել, բայց դու այնպիսի ագրեսիվությամբ "թռար" Վանաձորցի տղայի "դեմքին", որ ինձ էլ չկարողացա զսպեյի... իսկ քո հարցին, սկզբունքներիցս հետ չկանգնելու համար կպատասխանեմ.... չէ, չեմ կարա..... էլ չեմ գրելու... իմաստը չեմ տեսնում....
    Ես մեղմ ասած քո հետ համաձայն չեմ, քո աջակցությունը գնահատում եմ, բայց դրա մատուցման այս ձևը ճիշտ չի: Իրար հետ չհամաձայնելը իրար դեմքի թռնել չի:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (21.09.2009)

  22. #360
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է ձեր պատասխանը լրիվ ուրիշ գրառման համար էր, իմ գրածը այս էր: Հասկանում եմ, որ գնահատում եք ձեր ժամանակը,
    եթե ասվեր՝ ժամանակ չունեմ, ես կընդունեի միանշանակ, բայց քո տված պատասխանի մնացած մասերը՝ ներիր, ինձ չեն բավարարում:
    Հ.Գ. ՄԻ անգամ էլ՝ այդ կայքերը ինձ չեն հետաքրքրում տվյալ պարագայում, որովհետև Չուկի կարծիքը կամ մյուսի, մյուսի, չի կարող տառացիորեն համընկնել ԼՏՊ_ի կամ մյուսի, մյուսի կարծիքին, ինձ ակումբցիների կարծիքն է հետաքրքրում՝ վերացարկվելով ընդդիմությունից, ԼՏՊ-ից, ՆՓ-ից, ՏԿ_ից… Թեման կարող ի ինքս բացել, ես էլ բողոքելու բաներ ունեմ, բայց մտածեցի, որ ավելի շատ ասելու ունեցողներ կլինեն, առաջարկը արեցի, ի վերջո ձեր գործն է, հիմնականում այնքան հետաքրքիր կայք է սա, որ մի մերժումից ես իրավունք չունեմ դժգոհ մնալու այս կայքի ստեղծողներից, կազմակերպիչներից ու այստեղ մթնոլորտ ստեղծողներից, մանավանդ որ մթնոլորտը չնայած երբեմն թեժ բայց շատ լավն է: Հ.Գ.-ս ավելի երկար ստացվեց, քան բուն նյութը:
    Շատ չշեղվելու համար շատ թեթև բացատրեմ:
    Ենթադրենք իշխանությունը ունի սխալ հայ-թուրքական հարաբերություններում, դրանք շարադրված են համապատասխան թեմայում, այնտեղ կարելի է գտնել թե ակումբցիների տեսակետները, թե մեջբերումներով այլոց, այդ թվում լրագրողների, քաղաքագետների, քաղաքականությամբ զբաղվողների, հրապարակախոսների և այլն:

    Իշխանությունը ունի սխալներ ներքին քաղաքականությունում, դրանց համար կան համապատասխան թեմաներ: Դրա համար ես այլ հղումների հետ միասին տվեցի՝ akumb.am - քաղաքականություն բաժին:

    Բարի որոնումներ

    հ.գ. Յուրաքանչյուրն ազատ է ակումբում թեմա բացելու համար, դրա համար նման անիմաստ երկխոսություններից խուսափելու համար եթե էդպիսի լուրջ մտադրություն ունես, ապա կարող ես թեմայից դուրս գրառման փոխարեն ինքդ թեմա բացել: Թեմայի հետաքրքիր ու արդիական լինելու դեպքում այն ինքնըստինքյան կակտիվանա: Իսկ քո գրառումն այս թեմայում ունի ընդամենը մեկ մեկնություն, որ քողարկված տեքստով ասում ես. «Ջուր եք ծեծում, լուրջ ասելիք չունեք»: Ես կոպիտ եմ ասում, բայց իրողությունը սա է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 24 50-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526272834 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •