Վանաձորցի Տղա-ի խոսքերից
Հարգելի ակումբցիներ, տեսնում եմ ձեր ոգևորությունը քաղաքական որոշ հարցերի շուրջ, բայց չեմ կարողանում հասկանալ դրա պատճառները: Ծանր վիճակից, փրկությունից է խոսվում, բայց կարծես մարդիկ ապրում են, աշխատում, արձակուրդ գնում, սիրահարվում, ամուսնանում, երեխաներ ունենում, սովորում, ամուսնալուծվում, հարստանում, սնանկանում… Ես խնդրում եմ, որ առանձին թեմա բացվի, որտեղ կքննարկվի այսօրվա իշխանության կոնկրետ սխալները, ցույց տրվի, թե ինչն է այդքան վատ, որ օրինակ իմ նման քաղաքականապես «անգրագետ» մարդիկ հասկանան ի վերջո, թե ինչն ինչոց է, թե չէ ապրում եմ այսպես լիակատար խավարի մեջ, լուսավորեք ինձ, եթե դժվար չի: Շնորհակալություն ուշադրության համար, այո, մի բան էլ, եթե դժվար չի, կխնդրեի սխալները մատնացույց անելու դեպքում նշել նաև, թե ով և ինչպես կարող է լուծել այդ խնդիրները, և ինչու այսօրվա իշխանությունները չեն անում դա: Ես հասկանում եմ, որ ոչ մեկս էլ ամենագետ չէ, բայց ներկայացրեք ձեր տեսակետը այնքան, որքան կարող եք: Այսինքը, դա լինի թեմա, որում ոչ թե պարզապես ներկայացվեն ընդդիմության տեսակետները, այլ կոնկրետ ձեր քննադատությունը այն ամենի, ինչից դժգոհ եք: Մի խոսքով, ես ինչպես միշտ շատ եմ երկարացնում, կհանդիպենք երևի այդ նոր թեմայում, կխնդրեի նաև ինձ տեղյակ պահել այդ թեմայի ստեղծման մասին:
Էջանիշներ