User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ակումբցիներ, տեսնում եմ ձեր ոգևորությունը քաղաքական որոշ հարցերի շուրջ, բայց չեմ կարողանում հասկանալ դրա պատճառները: Ծանր վիճակից, փրկությունից է խոսվում, բայց կարծես մարդիկ ապրում են, աշխատում, արձակուրդ գնում, սիրահարվում, ամուսնանում, երեխաներ ունենում, սովորում, ամուսնալուծվում, հարստանում, սնանկանում… Ես խնդրում եմ, որ առանձին թեմա բացվի, որտեղ կքննարկվի այսօրվա իշխանության կոնկրետ սխալները, ցույց տրվի, թե ինչն է այդքան վատ, որ օրինակ իմ նման քաղաքականապես «անգրագետ» մարդիկ հասկանան ի վերջո, թե ինչն ինչոց է, թե չէ ապրում եմ այսպես լիակատար խավարի մեջ, լուսավորեք ինձ, եթե դժվար չի: Շնորհակալություն ուշադրության համար, այո, մի բան էլ, եթե դժվար չի, կխնդրեի սխալները մատնացույց անելու դեպքում նշել նաև, թե ով և ինչպես կարող է լուծել այդ խնդիրները, և ինչու այսօրվա իշխանությունները չեն անում դա: Ես հասկանում եմ, որ ոչ մեկս էլ ամենագետ չէ, բայց ներկայացրեք ձեր տեսակետը այնքան, որքան կարող եք: Այսինքը, դա լինի թեմա, որում ոչ թե պարզապես ներկայացվեն ընդդիմության տեսակետները, այլ կոնկրետ ձեր քննադատությունը այն ամենի, ինչից դժգոհ եք: Մի խոսքով, ես ինչպես միշտ շատ եմ երկարացնում, կհանդիպենք երևի այդ նոր թեմայում, կխնդրեի նաև ինձ տեղյակ պահել այդ թեմայի ստեղծման մասին:
    Էդ ամենի մասին առանձին թեմա բացելու կարիք երևի թե չկա: Այդ մասին գրվում ա տարբեր թեմաներում՝ քաղաքականության բաժնում, հիմնականում: Մտիր «Թեժ լուրեր» թեման կարդա, կտեսնես այդ ամենը ժամանակագրությամբ:
    Իսկ թե ինչն է խանգարում հանգիստ ապրել, սիրել և սիրվել, սնվել և շնչել.. խանգարում է մարտի մեկը, խանգարում է մարդկանց՝ հոգսերով լեցուն կյանքը, խանգարում է ամենուրեք հանդիպող ապօրիոնություններն ու ստորությունները, խանգարում են նման շատ բաներ: Ինչո՞ւ եղավ մարտի մեկը: ՀԻմա, քո այս տրամաբանությամբ, կարծում եմ՝ կպատասխանես մոտավորապես այսպես՝ եթե չլինեին ընդդիմության հանրահավաքները, չէր լինի մարտի մեկը: Առաջին հայացքից, իհարկե, այդպես է թվում, բայց եթե ուշադրություն դարձնենք, անպայման կնկատենք, որ այդ դեպքում ևս կլիներ մարտի մեկ, ու լինում էր: Եթե անմեղ մարդիկ են սպանվում, եթե կան չբացահայտված բազմաթիվ սպանություններ, եթե երկրում չի գործում իրավակարգ համակարգ, չի գործում արդարադատության համակարգ, չեն գործում պետության համար կարևոր նշանակություն ունեցող շատ կառույցներ, մի՞թե սա մարտի մեկ չէ: Մարտի մեկն ուղղակի այս ամենի ամբողջական մի պատկերն էր: Մարտի մեկը շարունակվում է մինչև օրս: Եթե չբացահայտված սպանությունների մասին կոնկրետ տեղեկություններ կուզես, նայիր պաշտոնական տվյալներին, կարող ես հաշվի առնել նաև այն փաստը, որ այնտեղ շատ բաներ կոծկվում են, չեն հրապարակվում, բայց միևնույնն է, դրանք շատ են: Արդարադատության մասին խոսելն ավելորդ է. հարցրու իրավաբանականում սովորող ծանոթներիդ, թե ի՞նչ ենկարծում՝ իրենց մասնագիտությամբ ինչպես են պատրաստվում աշխատանքի ընդունվել: Փողով, ծանոթով, համ փողով, համ ծանոթով: Ինչ որ կերպ արդարադատություն կոչված համակարգի հետ առնչույթուն ունեցած ծանոթներիցդ փորձիր տեղեկանալ, թե ինչպես են այնտեղ հարցեր լուծվում: Արդեն նշացի մոտավոր պատասխանը, թե ինչպես: Միքիչ էլ սոցիալական. նայիր թոշակներին ու նայիր հացի, կարագի, շաքարավազի և ընդհանրապես սննդամթերքի գներին: Նայիր, թե ինչ է արտադրում պետությունդ: Նայիր, թե ինչ հարաբերությունների մեջ է գտնվում հարևան պետությունների հետ: Նայիր արտաքին քաղաքականությանը: Նայիր, թե ինչպիսի տեմպերով աճում բուհերի վճարների թվերը: Նայիր, թե ինչպես են այլանդակվում մայրաքաղաքի փողոցները, ինչպես են մարդիկ դուրս շպրտվում սեփական տներից, որոնց փոխարեն ստանում են գրոշներ: Մի՞թե այսքանը չգիտես, մի՞թե չգիտես, որ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այս ողբերգության: Մի՞թե սրանից ավելին ես ուզում տեսնել՝ ընդունելու համար մարդկանց դժգոհության իրավացիությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.09.2009), Chuk (20.09.2009), Բիձա (20.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •