Kuk (20.09.2009)
Իսկ Խզմալյանը ո՞վ է, քաղաքագե՞տ է, իրավաբա՞ն է, դիվանագե՞տ է... ի՞նչ է, որ նրա կարծիքը այսքան մեծ կարևորություն ունի: Արտաքուստ լինել հակահեղափոխական, չի նշանակում իրականում լինել այդպիսին: Ինձ համար արդեն հեղափոխություն է, որ մարդիկ չեն վախենում արտահայտել իրենց մտքերը, չեն վախենում ընդդիմություն լինելուց, մինիմալ պատկերացում ունեն իրենց իրավունքների ու ազատությունների մասին: Ու այս ամենը հենց Շարժման շնորհիվ: Եթե այս ամենը չլիներ, իշխանությունն էլ կվերաբաժաներ Հայաստանը նոր հայրական ժառանգական կալվածքների, պաշտոնները աճուրդի կհաներ՝ պետհամարանիշների նման, ու Հայաստանի Հանրապետությունը կվերանվաներ՝ Առաջ էր Հայաստան:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
կարծես թե հայտնի է իմ վերաբերմունքը միտինգներին, բայց...ես չեմ սիրում համախոհներիս չարախնդությունը այս թեմայում: Սպասում էիք՞ այսպիսի զարգացման, լավ, բայց ուրախանալու բան չկա:
Ամենագետ հայտարարությունները բոլորի կողմից էլ անդուր են: Եվ եկեք չափավորենք սխալ բառի օգտագործումը, նաև դաշնակցության թեմայում:
Այստեղ աստվածներ չկան:
davidus (20.09.2009)
ես չեմ թերագնահատում, ուրախ եմ որ կա: Բայց ինձ վստահություն չի ներշնչում նրա արհեստական հսկայականացումը: Ամենամեծ, ամենակարևոր, Հայ ԱԶԳԱՅԻՆ կոնգրես, առաջին նախագահ, ամենաընտրված, ամենահայրենասեր, ամենախելոք...
Ոչնչով չի տարբերվում մյուս կուսակցություններից հենց դրանով, իր կրծքինտարցանական հարվածներով, իսկ ես կուզեյի, որ տարբերվեր:
Տատ, հստակեցնենք, հա՞:
Մեզնից ոչ մեկը չի պնդում, որ Տեր-Պետրոսյանը 2008-ին ընտրվել է: Մենք պնդում ենք, որ չի ընտրվել Սերժ Սարգսյանն ու ավելի շատ ձայն է ստացել Տեր-Պետրոսյանը:
Մենք չենք պնդում, որ մենք բացարձակ մեծամասնություն ենք, մենք պնդում ենք, որ ՀԱԿ համախոհները շատ ավելին են, քան ցանկացած ՀՀ ուրիշ ուժի համախոհները:
Մենք պնդում ենք, որ Տեր-Պետրոսյանը առաջին նախագահն է, կարող ենք ապացուցել:
Մենք չենք պնդում, որ ինքն ամենահայրենասերն ու ամենախելոքն է, մենք պնդում ենք, որ այսօր ամենապետականամետ ուժը մենք ենք, ու որ ՀԱԿ հաշվարկները ճիշտ են, խոհուն են, տրամաբանված են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
պնդում եք, համենայնդեպս այս ֆորումում:
դա թարգմանվում է համազգային կոնգրես խոսքո՞վ: Ես խոսքերին չեմ կպնում, դու ինքդ էլ գիտես, որ ամեն բառ մի որոշակի բովանդակության ամբիցիա ունի: Նույն ամբիցիոզ անվանում է նաև սա՝Մենք չենք պնդում, որ մենք բացարձակ մեծամասնություն ենք, մենք պնդում ենք, որ ՀԱԿ համախոհները շատ ավելին են, քան ցանկացած ՀՀ ուրիշ ուժի համախոհները:
Իհարկե առաջինն էր, ով է վիճում, իսկ միթե ՀԻՄԱ դա կարևոր է՞: Միթե ավելի ճիշտ ու համեստ չէ նրան անվանել (ավելի շուտ ինքնանվանել, դուք այստեղ մեղավոր չեք) պարզապես նախագահության թեկնածու, հետո՝ թեկնածու ֆավորիտ, հետո՝ ընդդիմության ղեկավար, հետո՝ Շարժման նախագահ(կամ ինչպես ասես):Մենք պնդում ենք, որ Տեր-Պետրոսյանը առաջին նախագահն է, կարող ենք ապացուցել:
Ինչ է, քիչ է՞ հիմիկվա արածը, անպայման պիտի անցյալ փառքը (վիճելի) հիշեցնել՞: Նույնիսկ թուլության նշան է: Օ, առաջին նախագահ, հանկարծ չսխալվենք, նա արդեն եղել է, ընդունակ է ուրեմն:
Ես չեմ խոսում ՆՐԱ մասին, ամբողջ շարժումն է պնդում, որ ամենահայրենասերն ու ամենախելոքն է: Եվ մնացած բաները:Մենք չենք պնդում, որ ինքն ամենահայրենասերն ու ամենախելոքն է, մենք պնդում ենք, որ այսօր ամենապետականամետ ուժը մենք ենք, ու որ ՀԱԿ հաշվարկները ճիշտ են, խոհուն են, տրամաբանված են:
իսկ բացի այս, ես այստեղ հայտնվեցի կոնկրետ ակումբցիների իրար ոչնչացնող մեկնաբանությունների պատճառով, երկու կողմից:
Եվ նույն ձևով վարվում է դաշնակցությունը: Իրոք որ նմանությունները գնալով շատանում են, միավորվել է պետք:
Իսկ պետականակառույց կլինե՞ք: Ամենա:ամենապետականամետ
Մեղապարտ (20.09.2009)
Չուկ, ես նրա անձին միայն մի խոսքով անդրադարձա, առաջին նախագահ, մյուս բաների շարքում: դու ինքդ հանկարծ ամբողջն հասցեագրեցիր նրան:
Լավ է, եթե դա փոխվեց: Ժամանակին անձի էր, անվան կոչերով, հավատարմության երդումներով:Իսկ մեր պայքարն անձի պայքար չի![]()
Իսկ ինչու՞ պետք է անձի չլինի: Ղեկավարներ պետք չեն՞:
Լավ, Տատ ջան, ես կարծեցի թե բոլոր խոսքերդ իրան են վերաբերվում, դրա համար էդպես պատասխանեցի, եթե էդպես չի, ապա ես՝ ներողություն:
Ղեկավարներ անշուշտ պետք են: Առանց ղեկավարի անհնար է: Ու մեր ղեկավարը՝ Տեր-Պետրոսյանը հմուտ, հայրենասեր, պետականամետ գործիչ է, դրանով բախտներս բերել է: Բայց պայքարն անձով պայմանավորել աբսուրդ է ու դա երբևէ մենք չենք արել, թեև «Լևոն նախագահ» շարունակելու ենք գոռալ ու այդ կոչը որպես մեր՝ պայքարն անձով պայմանավորող համարողների վրա ծիծաղելն էլ ենք շարունակելու:
հ.գ. ՀԱԿ-ում պայքարն անձով պայմանավորողներ անշուշտ կան, թե՛ շարքային ՀԱԿ համախոհների մեջ, թե ճանաչվածների մեջ, օրինակ Հակոբ Հակոբյանը: Դա եղանակ չի փոխում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ, նկարներ հանրահավաքից:
Ա1+
Վերջին խմբագրող՝ Norton: 20.09.2009, 00:20:
Ambrosine (20.09.2009), Chuk (20.09.2009), Kuk (20.09.2009), Rammer (20.09.2009), Ungrateful (20.09.2009)
Հարգելի ակումբցիներ, տեսնում եմ ձեր ոգևորությունը քաղաքական որոշ հարցերի շուրջ, բայց չեմ կարողանում հասկանալ դրա պատճառները: Ծանր վիճակից, փրկությունից է խոսվում, բայց կարծես մարդիկ ապրում են, աշխատում, արձակուրդ գնում, սիրահարվում, ամուսնանում, երեխաներ ունենում, սովորում, ամուսնալուծվում, հարստանում, սնանկանում… Ես խնդրում եմ, որ առանձին թեմա բացվի, որտեղ կքննարկվի այսօրվա իշխանության կոնկրետ սխալները, ցույց տրվի, թե ինչն է այդքան վատ, որ օրինակ իմ նման քաղաքականապես «անգրագետ» մարդիկ հասկանան ի վերջո, թե ինչն ինչոց է, թե չէ ապրում եմ այսպես լիակատար խավարի մեջ, լուսավորեք ինձ, եթե դժվար չի: Շնորհակալություն ուշադրության համար, այո, մի բան էլ, եթե դժվար չի, կխնդրեի սխալները մատնացույց անելու դեպքում նշել նաև, թե ով և ինչպես կարող է լուծել այդ խնդիրները, և ինչու այսօրվա իշխանությունները չեն անում դա: Ես հասկանում եմ, որ ոչ մեկս էլ ամենագետ չէ, բայց ներկայացրեք ձեր տեսակետը այնքան, որքան կարող եք: Այսինքը, դա լինի թեմա, որում ոչ թե պարզապես ներկայացվեն ընդդիմության տեսակետները, այլ կոնկրետ ձեր քննադատությունը այն ամենի, ինչից դժգոհ եք: Մի խոսքով, ես ինչպես միշտ շատ եմ երկարացնում, կհանդիպենք երևի այդ նոր թեմայում, կխնդրեի նաև ինձ տեղյակ պահել այդ թեմայի ստեղծման մասին:
Վանաձորցի տղա, կոնկրետ օրինակներով խոսենք:
Օրինակ մեծ սխալ է, երբ ինչ-որ մեկը դիմացինից մի բան պահանջում է առանց փնտրելու: Համաձա՞յն ես, որ սխալ է: Բարի: Այդ դեպքում սկսիր փնտրել ակումբում, որովհետև ակումբում այդ ամենի մասին կա: Իսկ մենք, կոպիտ ասեմ, քյասիբի ռադիո չենք, որ քո համար հատուկ թողարկում պատրաստենք:
Սակայն որպես սկիզբ կառաջարկեմ այցելել հետևյալ կայքերը՝ ինֆորմացիա քաղելու համար.
- anc.am
- payqar.org
- levonpresident.am
- nikol.am
- a1plus.am
- lragir.am
- akumb.am - քաղաքականություն բաժին
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (20.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ