Բիձա, չմեջբերածներիս հետ լրիվ համաձայն եմ, ճիշտ ես ասում, մեջբերածիս հետ էլ եմ համաձայն, բայց հիմա, ամեն դեպքում, ինչ-որ բան արդեն փոխվել ա: Իրանք էլ միակ տղամարդը չեն, էդ հստակ երևաց: Էս վերջին մի քանի տարում ահագին առաջընթաց ա եղել «մուկից» մարդ դառնալու հարցում, ու էդ պրոցեսը շարունակվում ա: Ամեն դեպքում՝ մասսան արթնանում ա, ՀԱԿ-ն էլ «Արդարություն» դաշինքից հաստատ ավելի լուրջ բան ա: Հիմա ես գիտեմ մի բան. որ մեզ՝ հայերիս, ընդդիմություն ա հարկավոր, իսկական, լուրջ, ուժեղ ընդդիմություն, ու ես մնալու եմ ընդդիմադիր ճամբարում՝ ինչ ընդդիմություն էլ լինի, ով էլ որ այնտեղ լինի, ինչքան մարդ էլ որ այնտեղ լինի: Հետոյին վերաբերվող հարցերը, թե Ռուսաստանի դաբռոյին ա պետք սպասել, թե ինքներս պետք ա մեր գլխին տեր կանգնենք և այլն, երկրորդական են. ամենակարևորը հիմա ընդդիմության առկայությունն ա: Ու ես չեմ պատրաստվում սպասել, մինչև հողը կերկնի էն իդեալական-սուրբ ընդդիմությանը, որ կանգնեմ իրա կողքին: Կլինի՝ կկանգնեմ, չի լինի՝ ուրիշին կաջակցեմ: Միայն թե կատարվի էս մի քանի էջի քննարկումների գլխավոր պայմանն ու առանցքը՝ ընդդիմության առկայությունը: Համաձայնվիր, որ ցանկացած դեմոկրատիզացման պլան, ցանկացած ընբոստության հեռանկար, ցանկացած վարդագույն ապագա հօդս ա ցնդում, եթե ընդդիմություն որպես այդպիսին գոյություն չունի: Դրա համար էլ էսօր պետք ա առավելագույնս օգնել ընդդիմությանը, թույլ չտալ, որ ընդդիմությունը փոշիանա-կորի: Ու պետք էլ չի մոռանալ, որ էդ ընդդիմություն ասածը էն մի բուռ քաղաքական գործիչներն ու բանտարկյալները չեն. իսկական ընդդիմությունը ժողովուրդն ա, ու ճիշտը հենց տենց էլ պիտի լինի: Կուսակցությունները առանց աջակիցների ու էլեկտորատի զրո են: Հիմա ինձնից հասնում ա գնալ հանրահավաքի, որ երևա, որ մի հոգի էլ ավել մարդ կա Հայաստանում, ով էդ «միակ տղամարդկությունը» չի ընդունում, ինձնից հասնում ա ձայնս տալ ընդդիմությանը, որ թեկուզ էդ մի թերթիկի քաշով դժվարանա կեղծելը, ինձնից հասնում ա մեկումեջ սենց բաներ գրել, անում եմ: Ավելին կարողանամ, ավելին կանեմ: Ու իշխանափոխության դեպքում էլ մնալու եմ նույն ընդդիմադիր կարծիքների տեր մարդը, որտև քննադատելու բան միշտ էլ կլինի, ու որտև ընդդիմության գոյությունը առաջնային ու անչափ կարևոր նախապայմաններից ա՝ Հայաստանը մի քիչ շողուլի բերելու համար: Տարբերությունը զգու՞մ ես: Ես ընդդիմադիր եմ, որովհետև էսօր միայն դա ա «մուկ» չլինելու միջոցը: Մնացածը ինքնախաբեություն ա՝ դաշնագներ-բաներ, վազգենմանուկյան: Ընդդիմադիր եմ, ոչ թե կոնգրեսական կամ լևոնական, ոնց որ շատերն են սիրում անձնավորել ու պիտակել: Իմ նման մտածող մարդիկ էն ուժն են, որի օգնությամբ հնարավոր ա իշխանության գալ, բայց որի միջոցով հնարավոր չի իշխանությունը պահել: Հիմա, թող անհամեստություն չթվա, Հայաստանում տենց մարդկանց բազմաթիվ լինելը չէր խանգարի:
Էջանիշներ