User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, փաստորեն սխալ քաղաքական ուժի ես տվել քո քվեն
    Եթե նախագահական ընտրություններն առջևում լինեին, ո՞ւմ կվստահեիր ձայնդ:
    Լավ հարց ես տաալիս, ապեր: Եթե հաջորդ կիրակի լինեին ընտրությունները, ձայնս կտայի ՀԱԿ-ին: Մի ամիս հետո էլ երևի կտամ ՀԱԿ-ին: Ամենայն հավանականությամբ մի տարի հետո էլ: Ու եթե ռեալ նայենք մեր իրականության, ուրեմն հաջորդ` հերթական ԱԺ ընտրություններին, ձայնս տալու եմ ՀԱԿ-ին: Տարօրինակ ա? Բոլորովին: Ես ՀԱԿ-ին համարում եմ միակ ռեալ ընդդիմադիր ուժը քաղաքական դաշտում այսօր, ԼՏՊ-ին համարում այն քաղաքական գործիչը, որը իրոք կարող է համ արտաքին համ ներքին քաղաքական կյանքում ռեալ փոփոխություններ մտցնել: Ու անկեղծ ասած, ռեալ ոչ մի շանս չեմ տեսնում, որ գալող մի երկու-երեք տարվա ըթացքում ուրիշ այլ ուժ կլինի, որը ընդդիմադիր դաշտում կկարողանա ՀԱԿ-ին փոխարինել:

    Բայց դա չի նշանակում, որ ես պիտի բավարարված լինեմ ՀԱԿ այսօրվա գործունեությամբ, ու ՀԱԿ նաև ԼՏՊ կատարած բոլոր քայլերը համարեմ միանշանակ դրական, ու ոչ մի կերպ դրանք չքննադատեմ: Իմ քննդատատությունը Չուկը հաճախ համարում է հուսահատվածություն, իսկ ես այն անվանաում եմ որոշակի հիասթափվածություն, ու դրա համար կան հետևյալ պատճառները.

    - գործողություններում անվճառականություն այն պահին, երբ վճռական քայլերի համար կան բոլոր ռեալ միջոցները
    - հետագա քայլերի անհստակություն
    - նպատակների ու գործողությունների հակասականություն, իմա ՍՍ հրաժարականի պահանջ ու ներկա կառավարման համակարգի անվանում ավազակապետություն, բայց միևնույն ժամանակ այդ նույն ավազակապետության կազմակերպած միջոցառումներին մասնակցություն, ու երկխոսության գնալու պատրաստակամություն
    - սեփական քաղաքական անհեռատեսության ու անվճռկանություն մեղքի բարդում «ժողովուրդ» լայն հասկացության վրա
    - առկա միջոցների ու պոտենցիալի ոչ լիարժեք օգտագործում. ԼՏՊ հեռու մնալը հարցազրույցներ տալուց, ու միևնույն ժամանակ նորից պահանջ ժողովրդին, որ այն լինի տեղեկացված
    - ընտրություններին մասնակցության անկազմակերպվածություն. պատասխանատվությունը նորից բարդել «ժողովուրդ» լայն հասկացության վրա, ու պահանջել, որ մի քանի գաղափարի նվիրյալ ջահելներ գնան ու դեմ կանգնեն զինված ոստիկաններին ու սափրագլուխներին (օրինակները ես ու դու լավ գիտենք).
    - ՀԱԿ ներսում գաղափարական լղոզվածություն. ինչ-որ մարքսիստների, ծայրահեղ ազգայնականների առկայություն, ու ոչ մի բացատրություն, թե բացի իշխանափոխության ու սահմանադրական կարգի վերականգնամ վեհ նպատակից, ուրիշ ինչ նպատակներ են միավորում գաղափարական հակառակորդներին:

    Հիմա, Կուկ ջան, ինչպես ասում են, ՀԱԿ ներսում ամեն տեսակի շուն ու շնգյալ կա. ի՞նչն ա խանգարում, որ ՀԱԿ համակրիների մեջ էլ լինեն իմ նմանները, որոնք ՀԱԿ-ին ձայն են տալիս, գնում են խելոք միտինգներին, ելույթ են լսում նույնքան խելոք դեմքով, ուրիշներին համոզում են, որ իրենց ձայները տան միակ ռեալ ընդդիմությանը, բայց միևնույն ժամանակ համաձայն չեն շատ ու շատ բաների հետ, ու դրա մասին բարձրաձայնում են:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (07.09.2009), Norton (07.09.2009), REAL_ist (07.09.2009), Բիձա (07.09.2009), Հայկօ (07.09.2009), Վիշապ (07.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •