Հայկօ,
Մինչև վերջին պարբերությունը լրիվ ճիշտ բաներ ես ասում: Բայց մյուս կողմից էլ, հիմնական հարցը ոչ թե հայ ներքին-արտաքին հարաբերությունների առաջնահերթություններն են,այլ այն որ, ստեղծված տրադիցիայով ընտրությամբ իշխանափոխության հավանականությունն է բացարձակ 0: Նույնիսկ քո ասած խաբուսիկ 5 տոկոսի հույսը չկա:
1- Ասում ենք, թե այս ընտրություններով նոր և երիտասարդ քաղաքացիական շերտ է առաջացել, որը փոխում է իրադրությունը:
Այդ շերտը հիմա ոչ թե իշխանափոխության խնդրին է լուծված, այլ հանդես է գալիս քաղաքացիական դիրքերից, ստիպելով եղած իշխանությանը կոնկրետ, ընթացքային ներքին- քաղաքական զիջումների:
Եվ այդ շերտը ՀԱԿ-ի հետ իրական կապ չունի: Այն ինքնուրույն է, մարդիկ իրենց ներքին մղումով են դա անում: Ենթադրենք թե այդ շերտը մյուս ընտրություններին մի 5 տոկոս ավել ձայն բերեց, է իշխանություններն էլ 5 տոկոս ավել կկեղծեն-հետո՞:
Տրիբունի բարձրացրած հարցի էությունը հենց սրանումն է - որ հիմա չեն երևում տենդենցներ, որ ՀԱԿ-ը աստիճանաբար այնպիսի մեթոդների ու գործելաոճի է անցնում, որ ըստ տրեկտորիայի նկատելի լինի, որ հեսա ուր որ է, իշխանափոխություն կլինի, կամ էլ գոնե հաջորդ ընտրություններին կեղծիքները կկանխվեն:
Կուկ-ն ասում է, որ 2007-ի դզրդոցը էնքան ուժեղ էր, որ նույնիսկ անխելք մարդն էլ պետք է ենթագիտակցորեն գար մտներ շարժման մեջ: Դրա վրա է հույսը՞
Հիմա դուք մոտավորապես նույն բանն եք ասում, թե վարիանտ չկա, խելքը գլխին մարդ ես պետք է ընդիմադիր լինես:
Է բայց մի բան է խելքը գլխին մարդու ընդիմադիր կեցվածքին տեր կանգնելը, մի ուրիշ բան այն շահագործելն ու դրա հույսին մշտապես միկրոդղրդոցային կյանք վարելը:
Ընդիմադիր գործը բարձիթողի է, հույսը պատահականության վրա է: Այ դա է, որ մենք քննադատում ենք:
Առհասարակ ցանկացած թիմում կա ներքին ընդիմություն:
Հայաստանյան իշխանություն- Հայաստանյան ընդիմություն մեծ հակադրությունը արյունով է շաղաղված:
Ընդիմություն-ներքին ընդիմություն խոսակցությոսւնն էլ -թույնով, ձեռ առնոցիով, առհամարանքով, քամահրանքով, մեծամտությամբ /չգիտեմ էլ ինչ էպիտետ դնեմ/:
Հիմա եղած նշաններով չկա քո փայփայած այդ 5 տոկոսանոց հույսի օբյեկտիվ հիմքը:
Հենց քննադատում ես, իսկույն մեկն ասում է դե քոնն ասա: Քոնն ասում ես, ասում են դու չես հասկանում, տեղյակ չես, գիտես, ԼՏՊ-ին ինչ հեռատես է, ՀԱԿ-ն ինչ գազան ա: Հիմար- հիմար մի խոսիր, արի միտինգի:
Սա է տխուր:

Էջանիշներ