User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆհու: Լրիվ կարդացի, հոգիս հելավ: Ամեն տեղ նույնն էր. քննարկվում ա մենակ Հայաստանի քաղաքական կյանքը՝ Հայաստանի սահմաններում ու վերջ: Ախր տենց առանձնացված քաղաքական պրոցեսներ չկա՛ն. հազար հատ հարևան-մարևան, դաշնակից, թշնամի, տո եսիմինչ գրողուցավ ունենք: Նենց ա քննարկվում, ոնց որ մենակ Լևոնն ա, Սերժն ա, ժողովուրդն ա ու պըրծ: Կողքից բա Ռուսաստանը, բա մնացածը... Էդ որ ստեղ հազար հոգի մարդ մեռներ ու Լևոնը դառնար նախագահ, էդ երևի կթողներին, որ ինքը մարսեր, չէ՞: Կամ Սերժը մենակ ինքը իրանով տենց բռնեց ու մարտի մեկ արեց երևի: Հազարումի հարց կա, որ պետք ա դրսում լուծել, ու եթե էն մարդը, որ պետք ա զբաղվի, ասենք, Ռուսաստանի հետ էդ տեսակ հարցերի լուծմամբ, էդ ամեն ինչը դնում ա մի կողմ ու սկսում ա զբաղվել, ասենք, Չարբախի համար քսան դռոբ մեկ ընտրատարածքի կեղծիքներով, ուրեմն իրա իսկական գործը, շատ կներեք, քաքմեջ ա լինում: Ուժով իշխանության հասնելը հենց առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու ա, ես լրիվ համոզված եմ, ու ընդդիմությունն էլ էնքան հիմար չի, որ տեսնի, որ հնարավոր ա ձեռքը երկարեցնել ու վերցնել էդ իշխանությունը, բայց ոչ մի բան չանի: Սենց թե նենց՝ ցանկացած կուսակցության առաջնային նպատակը իշխանության գալն ա: Տենց բանի փորձ էլ եղավ. 2008-ի մարտի մեկը: Հիմա էդ փորձը ինքնաբուխ էր, թե կազմակերպված, արդեն կարևոր չի. կարևորն էն ա, որ փորձը խեղդվեց: Այսինքն՝ էդ ճամփով հնարավոր չէղավ գնալ, ու հիմա էլ հնարավոր չի դեռ: Ու (ինչու եմ ասում՝ Հայաստանի սահմանների մեջ ամեն ինչ քննարկելը սխալ ա) էդ փորձը ճնշվեց Ռուսաստանի կողմից: Մի գրամ անգամ չեմ կասկածում, որ եթե ժողովրդի դեմ մենակ մլիցեքն ու ժամկետային զինծառայողները լինեին կանգնած, տենց բան կլիներ: Հայաստանում ցանկացած քիչ թե շատ կարևոր քաղաքական հարցի լուծման համար նախևառաջ Ռուսաստանի դաբռոն ա պետք. եթե Լևոնը չի կարողանում իշխանության գալ, էդ ոչ թե հնարավորությունների պակասից ա, այլ հենց էդ դաբռոյի բացակայության պատճառով ա: Ամեն դեպքում՝ Սերժն էլ Ռուսաստանի համար իդեալական թեկնածու չի, ու հենց մենակ էն, որ արդեն տարիուկես ա իրադրությունը կատարելապես ստրկատիրական չի, այլ դեռ ապստամբական վիճակ ա, իրա համար մեծ մինուս ա: Հնարավոր ա, որ էդ մինուսը էնքան մեծանա, որ ինքը արդեն դառնա ոչ ցանկալի անձ, ու իր փոխարեն սկսեն փնտրել մի ուրիշին, ում օրոք իրադրությունն ավելի հանդարտ կլինի: Այ էդ ժամանակ արդեն հնարավոր կլինի իշխանությունը վերցնել՝ լինի ընտրություններով, լինի շենք վառելով, ինչ ուզում ա լինի: Իսկ մինչև էդ պետք ա ամեն ինչ անել, որ էդ մինուսները շարունակեն մեծանալ, որ իրան միշտ այլընտրանք լինի՝ ՀԱԿ-ի տեսքով, ոչ թե, ասենք, դաշնակների, որ շարժումը սաղ-սալամաթ մնա էնքան ժամանակ, մինչև էս իշխանությունների կերած բողկերը սկսեն արդեն իրանց գլխից մեծ լինել: ՀԱԿ-ի կողքին պետք ա լինել հենց մենակ նրա համար, որ հիմա դա միակ ընդդիմությունն ա. իսկ ցանկացած քաղաքական դաշտ առանց ընդդիմության ճահիճ ա դառնում: Հիմա ամեն գնով պետք ա թույլ չտալ, որ ընդդիմությունը մեռնի: Ինչ ուզում ա՝ լինի, միշտ պետք ա գոյություն ունենա իշխանության ալտերնատիվը, պլան Բ-ն: Թե չէ մի քայլով կարելի ա մատ լինել:
    Հայկո ջան, եթե սենց թե ընենց Ռուսաստանի դաբրոյով ու Մեդվեդի մոտ երդում ուտելով ու կնքվելով պիտի Հայաստանի նախագահը փոխվի ըստ քեզ, էդ դեպքում մեր բոլորիս համար էլ ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու, բա էլ ի՞նչ ժողովրդավարություն-դեմոկրատիա-ծակ մեշոկի մասին է խոսքը: Էդ դեպքում ով էլ նստի, նույն տականքն է լինելու, բա Մեդվեդի «նառուշիլովկեն» ջեբը դրած ֆռֆռալու է… Թե՞ սաղս Տեր-Պետրոսյանի հորեղբոր տղերքն ենք, կամ ինքը Սերժից ավելի լավ տղա է լինելու, ավելի լավ է կառավարելու որպես կայսրության դրածո ֆորպոստում: Եթե այդպես է, ուրեմն ընդդիմությունը ոտից գլուխ ֆարս է. ուրիշ ոչինչ, որովհետև ժողովուրդը ընդդիմության համար ընդհամենը ռեյթինգի միավորներ են. ինչքան շահ հավաքվեն, էդքան ընդդիմության ռեյթինգը բարձր կլինի, ու Մեդվեդը ստիպված կփոխի նախագահին, որ իր հեռավոր ֆորպոստում խժդժություններ չառաջանան, բոլորը հեզ ու խոնարհ լինեն…
    Իհարկե Ռուսաստանի մատը խառն է, բայց մեր ընդդիմությունը պիտի առաջին հերթին Ռուսաստանի լծից ազատվելու մասին էլ մտածեր, ոչ թե ուրիշի դաբրոյով սեփական ժողովրդի գլուխ կանգնելու…
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •